|
|
ՔարոզիչըՀաղորդումը Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի քարոզչական գործի, որպես քարոզիչ նրա կերպարի ու կյանքի մասին է: Սահակ սրբազանն անդրադառնում է նաև, առհասարակ, քարոզի դերին քրիստոնեական եկեղեցում: Հաղորդման ընթացքում հատվածներ են հնչում սրբազանի՝ տարբեր միջավայրերում ասված քարոզներից: Մեր եկեղեցական պաշտոնը բանավոր պաշտոն է: Խոսքը ամեն ինչի հիմքն է» - ասում է Սահակ սրբազանը: |
|
|
Արամ ՍաթյանԱրամ Սաթյանը մեր ժամանակի հայտնի կոմպոզիտորներից է, ակադեմիական ու էստրադային բազմաթիվ սքանչելի գործերի հեղինակ: Ինչպես ինքն է նկատում՝ երգերի մեծ մասը սիրո մասին են: Համոզված է, որ յուրաքանչյուր ստեղծագործող պետք է շնորհակալ լինի Աստծուն և ողջամիտ տնօրինի իրեն բաժին ընկած ժամանակը: |
|
|
Արմինե ՀայրապետյանՊարզվում է` հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը մասնագիտությամբ հնագետ է: Գիտությունը հաճախ հակասական է, խնդրահարույց: Սակայն գիտնական լինելը երբեք չի խանգարել Արմինեին: Երբ փորձում եմ գնալ դեպի անճանաչելին, պրպտում ու պեղում եմ ներսում, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ են, իսկ սիրեցեք միմյանց» հորդորից պարզ ու խոսուն բանաձև ուղղակի գոյություն չունի»: |
|
|
Գրիգոր ԲաբախանյանԱրվեստագետ Գրիգոր Բաբախանյանի հետ հանդիպեցինք նրա հիմնադրած արվեստի դպրոցում` Հայ միասնության խաչում»: Էջմիածնեցիներն այս հաստատությանը տվել են Արվեստի տուն» անունը, ուր հաճախում են տասնյակ երեխաներ Էջմիածնից և հարակից բնակավայրերից: Աղոթքը Աստծո հետ խոսելու լեզուն է և, եթե ուզում ես երկխոսություն ունենալ, չպետք է վախվորած դիմես Նրան»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը: Իրեն համարում է ազատ մարդ, իսկ ազատության աղբյուրը հավատն է: |
|
|
Դատապարտում. մաս 2-րդՈրո՞նք են դատապարտման հետևանքները: Ինքնաքննություն, ներում, զղջում և ապաշխարհություն՝ ինչպե՞ս է անդրադառնում մարդու ներաշխարհի վրա սեփական սխալների գնահատումը, կարո՞ղ է դատապարտումը դառնալ ինքնակատարելագործման միջոց: Տեսակետ են հայտնում հոգևորականներ, իրավաբաններ և հասարակական գործիչներ՝ |
|
|
Դատապարտում. մաս 1-ինԻ՞նչ է դատապարտումը, ո՞րն է սահմանը դատապարտելի և ոչ դատապարտելի արարքների: Ովքե՞ր են դատավորները: Ինչպե՞ս է արտահայտվում դատելու երևույթը անհատական և պետական կյանքում: Ի՞նչ արժեքների վրա են հենվում դատական համակարգի ու քաղաքացու հարաբերությունները: Մեկնաբանում են հոգեւորականներ, իրավաբաններ ու հասարակական գործիչներ՝ |
|
|
ԱրդարությունԱնարդար կյանք, անարդար արարք, անարդար սոցիալական հարաբերություններ՝ այս արտահայտությունները մեր ամենօրյա կյանքում շատ են հնչում: Որն է արդարության քրիստոնեակա՛ն ընկալումը, ինչպես կարող է այն անդրադառնալ մեր աօրյա հարաբերությունների վրա: Սոցիալական արդարության հասնելու հնարավոր ճանապարհների մասին է խոսում Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: |
|
|
Սուրբ Էջմիածնի սիրովՏեր Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը ծնվել է Բուխարեստում: Նախնական կրթությունը մանկավարժական է: Երևանի մանկավարժական տեխնիկումի առաջին սփյուռքահայ ուսանողն էր: Սիրելի հայրենակցի` Վազգեն Վեհափառի օրինակին հետևելով ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան: Սուրբ Էջմիածնի սիրով». հոգևորականի ու հավատավոր մարդու կյանքի շրջադարձների մասին է պատմում Ռումինիայի հայոց թեմում ծառայող բազմավաստակ հովիվ-վարդապետը: |