Alt

Ռուբեն Նալբանդյան


Պատկերացնո՞ւմ եք, անհավատ մարդը խաչքար պատրաստի։ Խաչքարագործը պիտի հավատ ու սեր ունենա, Աստված ունենա իր ներսում, առանց դրա գործը առաջ չի գնա»: Հաղորդաշարի հերթական հյուրը խաչքարագործ վարպետ Ռուբեն Նալբանդյանն է:

Alt

Կարեն Անդրեասյան


Ցուցանելով քո ներսի Աստծուն, հղում անելով աստվածայինի քո ընկալմանը՝ կարող ես սխալ գործողություններ անել և՛ քո, և՛ դիմացինի նկատմամբ: Ես պարզապես ուզում եմ կիսել հավատի իմ փորձառությունը մերձավորի, հարազատի կամ մարդու հետ, որը հասկանում է հայերեն և հետևում է այս հաղորդմանը»:
Աստված իմ մեջ» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է:

Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո


Երևանի Ս. Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում գործող Հավատամք» կենտրոնի անդամները, բարեկամներն ու աջակիցները մեկտեղվել են Ընդառաջ Աստծո ընդառաջ սիրո» ուղերձի շուրջ: Համայնքի անդամներն աշխատում են անհատների, պետական ու հասարակական կառույցների հետ: Տարբեր մասնագիտություն ու հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարողությունների չափով օգտակար են լինում եկեղեցական ծրագրերի իրականացմանը՝ աշխատելով քրիստոնեական-մարդասիրական սկզբունքներով: Գրասենյակի աշխատակիցները հոգևոր, եկեղեցական տեղեկատվության տարածման համար հմտորեն օգտագործում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները:

Alt

Գևորգ Հաճյան


Մուսուլման գյուղերով շրջապատված հայրական գյուղը՝ Անճարը, շրջանի միակ քրիստոնյա գյուղն էր: Երեխա ժամանակ շատ էր մտածում. Եթե մենք բոլորս Աստծո զավակ ենք, այդ մուսուլման գյուղերի ստեղծողը նույնպես Աստված է, ինչո՞ւ է այս անվերջանալի կռիվը մուսուլման և քրիստոնյա մարդկանց միջև...»:
Երաժիշտ Գևորգ Հաճյանը Աստված իմ մեջ» հաղորդաշարում փորձում է փոխանցել կյանքի իր դասերը:

Alt

Դանիել Երաժիշտ


Դիրիժոր, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգոր Դանելեյանը(Դանիել Երաժիշտ) վերհիշում է իր առաջին հոգևոր ապրումները: Վեց տարեկան էր, երբ գնաց երաժշտական դպրոց: Տարիներ հետո իմացավ, որ ձայնային հնչյունների այբուբենը ` դո, ռե, մի, ֆա, սո, լյա, սի, աղոթքի առաջին վանկեր են: Փաստորեն, ամբողջ կյանքում ակամա աղոթք եմ անում, որ Աստված իմ շուրթերը մաքրի մեղքերից և ինձ ձայն տա, որ լիաձայն փառաբանեմ Արարչին»,- ասում է Դանիել Երաժիշտը:

Alt

Ռուբեն Ասատրյան


Ռուբեն Ասատրյանին հաճախ կարելի է հանդիպել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, ուսանողական սիմֆոնիկ նվագախմբերի կամ օպերային թատրոնի դիրիժորական վահանակի մոտ: Շուրջ երկու տարի է՝ դիրիժորը դասավանդում է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում, ղեկավարում արական երգչախումբը: Երաժիշտն իր կյանքի ճանապարհը կապում է աստվածային բարեհաճության հետ...

Alt

Մայիս Մխիթարյան


Ապշում եմ, որ մարդ արարածը փնտրում է Աստծուն: Մեր ներկայությունն արդեն խոսում է Աստծո ներկայության մասին»: Հաղորդաշարի հերթական հերոսը նկարիչ Մայիս Մխիթարյանն է: Մանուկ հասակում նկարչին զարմացրել ու վախեցրել են առաջին քամին ու անձրևը: Հետո հասկացել է, որ կա մի ուժ, որի առջև ծնկի է գալիս նույնիսկ իր ամենակարող տատիկը: Նա մեկընդմիշտ հայացքը հառել է դեպի իր տատի Աստվածը» ...

Ռումինիայի հայոց թեմ. հայկական հետք


Հաղորդումը պատմում է Բոտոշանի, Յաշի, Ռոմանի, Թրգ Օքնայի, Գալացի, Բրեյլայի, Ֆոքշանի, Պիտեշտի և Կոնստանցիայի հայ համայնքների ու եկեղեցիների մասին, ներկայացնում ծխական կյանքը: Այս քաղաքները ռումինական Մոլդովա և Վալախիա մարզերում են: Հիշատակվում են նաև Տրանսիլվանիայի կաթոլիկ հայերն ու եկեղեցիները:

Alt

Գուժ Մանուկյան


ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հր. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի առաջատար դերասան Գուժ Մանուկյանը 2012 թ. նշեց ծննդյան 75 ամյակը: Հաղորդումն արտիստի ինքնօրինակ դիմանկարն է, որտեղ Գուժ Մանուկյանը ետադարձ հայացք է գցում դեպի մանկություն, խորհրդածում գեղեցիկի, բարու, արվեստի ուժի և ներդաշնակության ձգտող մարդու մասին: Հաղորդման մեջ օգտագործված են արխիվային կադրեր` դերասանի խաղացած ներկայացումներից, ինչպես նաև ամբողջական հատվածներ Նարեկացի» ֆիլմից, որտեղ Գուժ Մանուկյանը մարմնավորել է Գր. Նարեկացուն:

Ռումինիայի հայոց թեմ. Բուխարեստ


Մայրաքաղաք Բուխարեստը Ռումինահայոց թեմի հոգևոր-մշակութային կենտրոնն է: Այստեղ է գտնվում Ս. Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցին, Դուդյան մշակույթի տունը, թեմի և համայնքի արխիվը, Ռումինահայերի միությունը: Հաղորդումը ներկայացնում է Բուխարեստում գործող հայակական բոլոր կառույցները:

 

Զավեն Սարգսյան


Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ծնվել ու հասունացել է խորհրդային իրականությունում, հոգևոր կրթություն չի ստացել: Ինքնաճանաչումն սկսվել է լուսանկարչությունից: Ժամանակի ընթացքում արվեստագետն իր ներսում բացահայտել է Աստծո ներկայությունը...

Ռումինիայի հայոց թեմը. անցյալը և ներկան


Հայերը Ռումինիայում հաստատվել են 10-րդ դարից: Առաջին մեծ շարժը դեպի այս երկիր տեղի է ունեցել հայոց Բագրատունյաց թագավորության անկումից հետո: Բազմաթիվ հայեր Ռումինիա են եկել Ցեղասպանությունից հետո: Ռումինահայերի մի մասը 17-րդ դարում ընդունել է կաթոլիկություն: Նրանք հաստատվել են երկրի արևմտյան շրջանում` Տրասիլվանիայում: Առաքելական հայերն ապրում են Ռումինական Մոլդովայի և Վալախիայի մարզերում: Այսօր Ռումինիայում գրեթե 5000 հայ է բնակվում: 16 հայկական եկեղեցի կա, երկու վանք, 8 մատուռ, գերեզմանատներ և հայկական բազմաթիվ այլ կառույցներ: Թեմում սպասավորում է 6 քահանա: Առաջնորդը Տաթև եպիսկոպոս Հակոբյանն է: Հաղորդումը պատմում է թեմի անցյալի և ներկայի մասին, անդրադառնում առաջնորդարանի ծրագրերին, ռումինահայերի խնդիրներին ու ձեռքբերումներին: