|
|
Ընտանեկան բռնություն
Եթե երկու տասնամյակ առաջ Հայաստանում գրեթե չէր խոսվում ընտանեկան բռնության մասին, այսօր բռնությունների նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր կան և տասնյակ հասարակական կազմակերպություններ են գործում: Իրազեկվածության մակարդակը բարձրացել է, իսկ նվազե՞լ է արդյոք բռնությունների թիվը: Ո՞րն է ընտանեկան բռնությունից խուսափելու ճանապարհը:
Քննարկում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Առնակ քահանա Հարությունյանը:
|
|
|
Մարչելո Մաստրոյանի
«Հիշում եմ նաև անգամ լույսից ու լռությունից եկող զգացողություններս, երբ Երուսաղեմում էի. միստիկ մառախուղ էր: Հիշում եմ մանկությունս, երբ ուզում էի պարզել` ինչ է լինելու այս աշխարհի հետ, ինչ կկատարավի 2000 թվականին: Ես այնքան էի ուզում լինել այդ ժամանակ ու հիշել դա: Հիշել այնպես, ինչպես ծեր փիղն է հիշում:
Որքան ինձ հիշում եմ, ես միշտ այնքա~ն հետաքրարքասեր եմ եղել, այնքա~ն հետաքրքրասեր…»:
Մարչելո Մաստրոյանի
|
|
|
Ավարայրի ժամանակակից դասերըԸնդունված կարծիք կա՝ որքան հեռանում ենք իրադարձությունից, այնքան այն մեզ առասպելական է թվում: Վարդանանց պատերազմից անցել է ավելի քան 1600 տարի: Ի՞նչ գիտենք Ավարայրի ճակատամարտի ու դրա հերոսների մասին, վիճելի՞ են արդյոք ճակատամարտի նպատակներն ու ելքը, ո՞րն է Ավարայրի այժմեական ուղերձը: Քննարկում են պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը և Արարատ քահանա Պողոսյանը: |
|
|
Բանակի հոգևոր սպասավորությունըՀայաստանի Հանրապետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին 2007թ-ին ընդունված օրենքում նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում: Ո՞րն է բանակում հոգևոր սպասավորի ծառայության նպատակը, ի՞նչ սկզբունքով է նշանակվում ԶՈՒ հոգևոր սպասավորը, ինչպե՞ս է ազդում հոգևորականի ներկայությունը զինվորների միջանձնային հարաբերությունների վրա: Քննարկում են ՀՀ ՊՆ Չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ԶՈՒ հոգևոր սպասավոր Տ. Կորյուն քահանա Կարապետյանը: |
|
|
Քրիստոնեական դաստիարակությունԻ՞նչ է քրիստոնեական դաստիարակությունը, ի՞նչ մեթոդներով է այն իրակացվում ՀՀ կրթական համակարգում: Ինչպե՞ս են համատեղվում քրիստոնեական դաստիարակության և մարդու հիմնարար իրավունքների սկզբունքները: Ինչո՞ւ է նույնացվում մեր ազգային ու կրոնական ինքնությունը: Թեման քննարկում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Նունե Մովսիսիյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը և գրող Թադևոս Տոնոյանը: |
|
|
Սուրբ ԾնունդՍուրբ Ծնունդը քրիստոնյա աշխարհի ամենասիրելի տոներից մեկն է: Ինչպե՞ս ենք մենք նշում Սուրբ Ծնունդը, ո՞րն է հոգևոր տոնի մեր ընկալումը, Սուրբ Ծնունդը տոնելու ի՞նչ մշակույթ ունենք: Քննարկում են ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Նվարդ Մանասյանը, Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և բանաստեղծ Վահե Արսենը: |
|
|
Խաղաղության տեսլական. Հայաստան և ԹուրքիաԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում իրականացվող հերթական մեդիաքննարկումը նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին: Կարո՞ղ են արդյոք հայ-թուրքական հարաբերությունները զարգանալ Հայոց ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղյան հակամարտության խնդիրներից դուրս: Կարո՞ղ է քաղաքացիական հասարակությունը նպաստել երկխոսության կայացմանը: Քննարկում են «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: |
|
Կրոնների երկխոսությունը հանուն խաղաղությանԻնչպե՞ս կարող է կրոնների երկխոսությունը նպաստել քաղաքական կոնֆլիկտների հաղթահարմանն ու խաղաղության վերահաստատմանը այսօր, մասնավորապես Մերձավոր Արևելքում: Քննարկում են քաղաքագետ Մանվել Սարգսյանը, կրոնագետ
|
|
|
Աղետների հետևանքների հոգեբանական հաղթահարումը1988-ի երկրաշարժը Հայաստանի հյուսիսը վերածես աղետի գոտու: Դժբախտաբար, արդեն երեք տասնամյակ մեզ չի հաջողվում ձերբազատվել աղետյալի հոգեբանությունից, թեև փորձեր արվել են գնահատելու և վերլուծելու աղետի թողած ազդեցությունները մեր կյանքում: Ինչպե՞ս հաղթահարել աղետի հետևանքները, ինչպե՞ս է աղետը հեռանում մարդուց: Թեման քննարկում են հոգեբան Մելս Մկրտումյանը և Սմբատ քահանա Սարգսյանը: |
|
|
Հաղթանակած եկեղեցի2015թ.-ի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: |
|
|
Բանաստեղծ հողագործըԳիտակ ու աշխատասեր գյուղատնտես է Թովմաս պապը: Նրա օրը սկսվում ու ավարտվում է աշխատանքով. կամ հողի հետ կռիվ է տալիս, կամ մի գործ ստեղծում, կամ օգնում համագյուղացիներին: Նեղսրտում է, երբ տղաներն ու թոռները հորդորում են հանգստանալ: Փոքր տարիքում ընտանիքի հետ Պարսկաստանից տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, բազում դժվարություններ հաղթահարել և միակ ապրելու տեղը Հայաստանի իր գյուղն է համարում:
|
|
Ակուտագավա...Եվ, քանի որ ըստ ճապոնական հին ժամանակացույցի, նա ծնվում է վիշապի ամսվա, վիշապի օրվա, վիշապի ժամին, անունը դնում են Րյունոսկե` ճապոներեն րյու-վիշապ հիերոգլիֆի համաձայն:
|

