Alt

Անդրեյ Տարկովսկի


Իսկական ճամփորդության համար մի ճանապարհ կա՝ դեպի ներաշխարհ... Ճամփորդելն աշխարհի շուրջ ընդամենը կարող է խորհրդանշական լինել: Ուր էլ լինենք՝ մենք միշտ փնտրելու ենք մեր հոգին». Անդրեյ Տարկովսկի

Դավիթ Ամալյան


Հավատն է գունավորում մարդու փոքրիկ մոլորակը»: Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը հավատքի օգնությամբ փորձում է իր ապրած յուրաքանչյուր օրվա մեջ գտնել մանկության կորցրած գույները…

Ջոն Գոլսուորսի


Համաձայնեք՝ կյանքը գայթակղիչ, մեծ արկած է: Եթե անվախ նայենք վերջին կայանին՝ Գաղտնիքիին, ու, միևնույն ժամանակ, զգանք Հոգու հավերժական շարժումը, ուրեմն Կյանքը զուր չենք ապրել»:
Ջոն Գոլսուրոսի՝ անգլիացի դասականը՝ Հանրագիտարան» շարքում:

Դեռ 86 տարեկան եմ


Հանքավանը՝ երբեմնի հունական շեն գյուղը, այժմ 15 տնտեսություն ունի, որոնցից միայն երեքն են հույներինը: Հիմնականում հայեր են` փախստականներ: Ամռանը գյուղը լցվում է զբոսաշրջիկներով ու հանգստացողներով: Իսկ ձմռանը, երբ աշխարհի հետ ճամփաները փակվում են, ծխում է ընդամենը մի քանի տուն: Արգենիկ տատը գյուղի ծուխը պահողներից մեկն է. ողջ տարին կորացած շալակով ցախ է ամբարում, մշակում իր փոքրիկ տնամերձը, դեղաբույսեր պատրաստում: 86-ամյա տատը գիտի նաև ինչով օգնել համագյուղացիներին... 

Ֆյոդոր Խիտրուկ


Ֆիլմեր ստեղծելիս նա երբեք չէր մտածում, որ դրանք հատկապես երեխաների համար են: Բայց դրանց ստեղծման ընթացքում նա մանկանում էր:
Ֆյոդոր Խիտրուկ՝ Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում:

 

Աշուղ բանահավաքը


Ժորա Գրիգորյանը շուրջ 40 տարի ազգագրական երգուպարով սերունդներ է կրթել: Այսօր էլ հայրենի Արագածում և շրջակա գյուղերում ազգային երգ ու պար դասավանդողները նրա խորհուրդներն են լսում: Ժորա պապը նաև բազմաթիվ խաղիկներ, բանահյուսության նմուշներ է վերծանել և վերամշակել: Հեղինակել է մի շարք երգեր:
Ժորա Գրիգորյանի քաղաքականությունը երգն է, մտահոգությունը՝ մշակութային արժեքների պահպանումը, զտումն ու փոխանցումը գալիք սերունդներին:

 

Էմիր Կուստուրիցա


Միշտ կլինեն մարդիկ, որոնք կփորձեն քեզ գետնին գամել: Նրանք անգամ հերթի կկանգնեն դրա համար: Բայց ժամանակ առա ժամանալ պետք է պոկվել նրանցից: Բոլորը պիտի վայելեն  թռիչքի բերկրանքը»:
Էմիր Կուստուրիցա՝ 21-րդ դարի հանճար հայտարաված ռեժիսոր:

 

Օդրի Հեփբերն


Տոհմական ազնվարյուն արիստոկրատին հատուկ՝ նա երբեք չխոսեց իր մասին: Փոխարենը երախտիքով էր հիշում բոլոր նրանց, ովքեր եղել են իր կողքին: Կինոյի արքայադուստր և հրեշտակ» Օդրի Հեփբերնի կյանքը՝ Հայտնի-անհայտ» հաղորդաշարում:

Միայն խաղաղություն լինի


Կյանքը պայքար է, հողի հետ աշխատանքը՝ չարչարանք, իսկ գյուղացու ամեն օրը՝ գոյատևման պայքար»: Ապոյի համերաշխ ընտանիքը սիրով է հաղթահարում դժվարությունները: Մի բան է միայն ցանկանում՝ երկրում խաղաղություն լինի:

 

Ֆրանցիսկո Գոյա


Ապրելով Իսպանիայի համար բեկումնային շրջանում՝ նա դարձավ շքեղ դիմակահանդեսների ու սարսափելի պատերազմների վկան: Խորաթափանց այս արվեստագետի աչքի առջև էին թագավորներ ու տորեադորներ, կուրտիզանուհիներ ու արքայադստրեր, պոետներ ու նախարարներ: Նրա արվեստը շատ բաներով կանխորոշեց ու վճռեց 19-րդ դարի կերպարվեստի զարգացումները:
Ֆրանցիսկո Գոյայի կյանքն ու արվեստը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Ռզգոյի կարոտը


Ազատամարտիկ Ռզգոն հարյուրավոր եզդիների հետ միասին պայքարել է Արցախի ազատագրման համար: Նրա համար առաջին հայրենիքը Հայաստանն է, որտեղ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունից հետո եզդիները հանգրվան են գտել, դարձել գրաճանաչ և բարգավաճել:
Ռզգոն մեծ կարոտ ունի սրտում՝ Արևմտյան Հայաստանի կարոտը, որտեղ հանգչում են իր պապերը: Նրա միակ երազանքն է՝ առանց արգելքի անցնել Արազն ու հայերի հետ վերաբնակվել այնտեղ: 

 

Սրբադասում. մաս 2-րդ


Ֆիլմի երկրորդ մասը ներկայացնում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցի պատմությունը, տալիս բացատրություն, թե ինչու և ինչպես են սրբադասվում նրանք: Ֆիլմում շեշտվում է նաև սրբադասման կարգի վերականգնման իրողությանը երկար դարերի դադարից հետո: