Սրբադասում. մաս 1-ին


Ովքե՞ր են սուրբերը, ի՞նչ է սրբադասումը, ինչո՞ւ է այն կատարվում. այս և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցերին է անդրադառնում ֆիլմի առաջին մասը: Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հանգամանալից վերլուծությանը՝ երկրորդ մասում:

Կոմիտաս Վարդապետ


Նիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ: 
Կոմիտաս Վարդապետի կենսագրությունը ՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Գաբրիել Չեմբերջյան


Ֆիլմը պատմում է հայ բարերար, մարդկային ռեսուրսների զարգացման Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանի գործունեության, հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին:  

Անտոնիո Գաուդի


2003թ. հուլիսին, Վատիկանում ժողովը քննարկում էր Անտոնիո Գաուդիին սրբադասելու հարցը: Մարդիկ հավասիտիացնում էին, որ նրա հուղարկավորության օրը քաղաքի պատերն արտասվում էին, իսկ աշտարակները խոնարհել էին գլուխները... 
Անտոնիո Գաուդիի կյանքն ու ստեղծագործությունը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Կլոդ Մոնե


Ի վերջո նա ընդամենը...աչք է: Բայց Տեր Աստվա՜ծ՝ ինչպիսի աչք...»,- այս նկարչի մասին մի անգամ բացականչում է Սեզանը: Դա այն աչքն էր, որ կարող էր զգալ, տեսնել ու շոշափելի դարձնել արևի լույսը: Արևի նկարիչ՝ հենց այս անունով կնքեցին նրան՝ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկին ու նրա վերջին մոհիկանին: 
Կլոդ Մոնեի կյանքն ու ստեղծագործությունը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Լուիս Բունյուել


Նա փոխեց կինոաշխարհը, իսկ իրեն միշտ մնաց հավատարիմ: Ապրեց ու ստեղծագործեց երեք երկրում, բայց ստեղծեց համաշխարհային արվեստ: Այս կինոռեժիսորը Սյուրռեալիզմի վարպետ» Լուիս Բունյուելն է: Իսպանացի մեծ դասականի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում:

 

Մացուո Բասյո


17-րդ դարի վերջին Ճապոնիայի ճամփաներով մի մարդ էր թափառում: Այս թափառաշրջիկը չուներ ոչ երիտասարդություն, ոչ առողջություն, ոչ հարստություն: Բայց ոչ մի կայսր իր ժամանակին չունեցավ նրա փառքն ու ճանաչումը: Հոկու կամ հայկու՝ այսպես էր կոչվելու այն պոեզիան, որ ստեղծեց նա: Ընդամենը երեք տողով մի պատմություն: 
Այս թափառաշրջիկ պոետը Մացուո Բասյոն էր:  

 

Յուրի Նորշտեյն


Որ պահից է սկսվում պատկերման ֆենոմենը էկրանին՝ հանելուկ է: Ո՞ւր է այն կետը, որը տեսնելուց հետո կարելի է ասել՝ այ, հենց սրանից է սկսվում մուտիպլիկացիան: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ կա սպիտակ թուղթ, որը բացակա է խաղարկային կինոյում: Եվ ուր էլ խցիկդ պտտես, դու արդեն այդ սպիտակի մեջ տուն ունես». Յուրի Նորշտեյն: 

Սմբատ պապը


Համագյուղացիներն ասում են, որ ամենալավ գյուղատնտեսը Սմբատ պապն է: 
82-ամյա Սմբատ Բաբայանը հիշում է, թե ինչպես փոքր տարիքում պարսկական Ատրպատականից ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան: Դրանից հետո էլ շատ է ճամփորդել Սմբատ պապը, բայց վստահեցնում է, որ ապրելու ամենալավ տեղը Արարատյան դաշտավայրի իրենց փոքրիկ գյուղն է՝ Գրիբոյեդովը:

 

Դարբին Դերենիկը


Դերենիկի կարծիքով աշխարհի ամենալավ անկյունը հայրենի Ծաղկունք գյուղն է, ամենալավ աշխատանքը՝ դարբնագործությունը: 
Արցախյան ազատամարտի մասնակիցը երբեք չէր պատկերացնի, որ արյունով պահված երկիրն այս վիճակում կհայտնվի՝ արտագաղթ, գործազրկություն: Նրան օգնում է հարազատ հողի հետ կապը... 

 

Իոսիֆ Բրոդսկի


1964 թվական: Խորհրդային դատարանի առջև կանգնած է 24-ամյա բանաստեղծը: Մեղադրանքը` պորտաբուծություն: Նրան ձերբակալել են փողոցում անհոգ շրջելիս: Սակայն երիտասարդին առաջադրվել է այլ մեղադրանք ևս` մատաղ սերնդի այլասերում` այնպիսի հեղինակների ստեղծագործության տարածմամբ, ինչպիսիք են Աննա Ախմատովան և Մարինա Ցվետաևան: Մեղադրյալի անունն էր Իոսիֆ Բրոդսկի` 20-րդ դարի ռուս գրականության խոշորագույն դեմքերից մեկը: 

Սուրբ Ծննդյան հրաշքը


Ինչպե՞ս տոնախմբել Սուրբ Ծնունդը: Ծննդյան խորհրդին վերաբերող հարցերի են պատասխանում տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը և տեր Նշան քահանա Ալավերդյանը: