|
|
Արեգ ՄիքայելյանՀայկական աստղագիտական ընկերության համանախագահ, հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը համոզված է, որ պետք չէ Աստծուն փնտրել տիեզերքում, Աստված ամենքիս մեջ է խղճի, բարոյականության, հավատքի՝ տարբեր կերպ… |
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայություն2014 թվականի սկզբին ստեղծվել է Մայր Աթոռի սոցիալական ծառայության բաժինը: Հայ եկեղեցու սոցիալական ուղղվածության ծրագրերը համակարգող այս հաստատությունը օժանդակում է սոցիալապես անապահով ընտանիքներին, տեղահանված մեր հայրենակիցներին՝ սիրիահայերին, քեսաբահայերին, իրաքահայերին, ինչպես նաև ազատամարտիկներին ու հաշմանդամներին, ուսանողներին, ծնողազուրկներին ու զինծառայողներին: Ծառայության գործունեությունն ուղղված է նաև սոցիալապես խոցելի վիճակում հայտնված ընտանիքների բացահայտմանը: |
|
Բորիս Պիոտրովսկի1920-ականների սկզբին բոլշևիկյան Պետրոգրադում` եգիպտոլոգ Նատալյա Ֆլիտների մոտ, մի խումբ պատանիներ հիացմունքով քննարկում էին հնագիտության վերջին սենսացիոն բացահայտումները: Եգիպտոսի Արքաների հովտում գտել էին Թութանհամոնի գրեթե անեղծ դամբարանը: Պատանիներից մեկը չէր էլ կասկածում, որ մոտ երկու տասնամյակ անց ինքն է մաքրելու պատմության փոշին` աշխարհին ծանոթացելու եգիպտականից ոչ պակաս հին մեկ այլ մշակույթ՝ ուրարտականը: Այդ պատանին Բորիս Պիոտրովսկին էր` Էրմիտաժի տասներկուերորդ տնօրենը: |
|
|
Աննա ՄայիլյանՀայ հոգևոր երգեր Աննան առաջին անգամ լսում է Լուսինե Զաքարյանի կատարմամբ: Գերվում է ու հմայվում դրանցով: Կյանքի առեղծվածները հասկանալու գայթակղությունը մեծ էր. երգչուհին ընտրում է հոգևոր երաժշտությամբ կյանքը ապրելու և բացահայտելու ուղին: |
|
Համո ՍահյանՄի անգամ, երբ բանաստեղծին հարցրել են, թե ինչու հուշեր չի գրում, պատասխանել է. Երբ փոքր էի, հայրս ինձ էշին էր նստեցնում և ուղարկում խնձոր բերելու։ Մի անգամ բլրակից իջնելիս տեսա, որ խուրջինը պատռված է եղել, ու բոլոր խնձորները թափվել են ճանապարհին։ Հուշերը այդ խնձորների նման են՝ հետ գնալ, հավաքել չի լինի»։
|
|
|
Մարտին ԱհարոնյանԵրաժիշտ, կոմպոզիտոր Մարտին Ահարոնյանը խոստովանում է, որ դժվար պահերին հաճախ ձեռքն է վերցնում Աստվածաշունչը, դիմում հոգևորական ընկերներին, կամ պարզապես լսում լավ երաժշտություն: |
|
|
Արսեն ԳրիգորյանԱստված բոլորիս շնորհ է տալիս, բայց տալիս է նաև ընտրության հնարավորություն. մարդն ինքն է ընտրում ինքնադրսևորման ձևերը: Եվ դա մեծ պարգև է»: Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968-ին, Սիրիայի Ղամիշլի քաղաքում, սասունցիների ընտանիքում: 1987թ-ից նա վերադարձել է Հայաստան: Կյանքի բոլոր վճռորոշ դրվագներում նկատում է Աստծո նախախնամությունը: |
|
|
Ստեփան ՌոստոմյանՔրիստոս հաղորդության խորհրդով մեզ հնարավորություն է տալիս կենդանանալու, բայց մենք հաճախ դրա գիտակցումը չունենք: Ես փառք կտայի, թե արժանի լինեի, որ Աստված գար ու բանկվեր իմ մեջ: |
|
Մարտիրոս ԲադալյանԳեղանկարիչ, Երևանի խամաճիկների պետական թատրոնի բեմանկարիչ Մարտիրոս Բադալյանը ծնվել է Արցախի Բանանց գյուղում: Շատերի նման հասուն տարիքում է առնչվել հոգևոր մշակույթի հետ, սիրել ու ներշնչվել: Կյանքի դասեր քաղել է տատի պատմած հեքիաթներից, մեկուսի աղոթքներից ու ծնողների պարկեշտ կենսաձևից: Այսօր փորձում է իր իմացածը փոխանցել զավակներին, ուսանողներին, թատրոն հաճախող երեխաներին: |
|
|
Հայկազունք88-ի համազգային շարժման ժամանակ ես զգում էի, որ երիտասարդները կարոտ են ազգային երգի: Մտածեցի՝ ավելի լավ կլինի զբաղվեմ մանուկներին ազգային երգի մատուցմամբ»: Նոր Նորքի հայորդյաց տան Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գայանե Գրիգորյանը 1989թ. ստեղծում է ազգագրական երգի-պարի խումբ: Խմբի սաներից մեկը՝ Միքայելը մեզ վստահեցնում է, որ երգը իրեն ավելի բարի է դարձնում:
|
|
|
Արմեն ԷլբակյանԱստված կենդանի է: Երբ մարդու հետ դժբախտություն է պատահում, Աստված սփոփանքն էլ է տալիս». Արմեն Էլբակյան |
|
|
Մարինե ԱսատրյանՌեժիսոր Մարինե Ասատրյանին ճանաչում են որպես մանկապատանեկան թատերախմբերի ղեկավար: Փոքրերի աշխարհում, որտեղ իշխում են անկեղծությունն ու անմիջականությունը, նա ավելի է մոտ է զգում Աստծուն... |


