|
|
Քառօրյա պատերազմի հոգեբանական հետևանքները
Ապրիլյան քառօրյա պատերազմը ունեցավ նաև հոգեբանական ծանր հետևանքներ: Մասնագետները կանխատեսում են, որ այդ օրերի գերլարումը կհանգեցնի առողջության տարբեր խանգարումների, հատկապես զինվորների ընտանիքների շրջանում: Այս օրերին հոգեբանները կամավոր խմբեր են կազմել մասնագիտական օգնություն ցույց տալու պատերազմի մասնակից զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, երեխաներին, դիրքեր մեկնող զինվորներին:
Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի հոգեբանական հետևանքները. քննարկում են ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի խորհրդատու հոգեբան Իզաբելլա Ղազարյանը և Շիրակի թեմի խորհրդակատար հոգևորական Տ. Փավստոս քահանա Սարգսյանը:
|
|
Էդվարդ Մունկ«Միայն հյուսիսում պիտի առաջանար էքսպրեսիոնիզմը` նյարդային ու կրքոտ, խորը, հարավային իմպրեսիոնիզմին հակադիր»: Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը հյուսիսի մարդ է: Բարդ, հակասական մարդ՝ թույլ առողջույթամբ, գերզգայուն եղանակային փոփոխություններին: Օսլոյի, Բեռլինի ու Փարիզի ստեղծագործական էլիտայի ամենհետաքրքրական դեմքերից՝ Էդվարդ Մունկի կյանքն ու ստեղծագործությունը՝ «Հանրագիտարան» ֆիլմաշարում: |
|
|
Հնագիտությունն ԱրցախումՀնագետներ Համլետ Պետրոսյանն ու Արտակ Գնունին զրուցում են Արցախում վերջին երկու տասնամյակում հնագիտական արշավախմբերի աշխատանքի մասին: Ի՞նչ գիտի գիտական հանրությունը ազատագրված տարածքների մասին, ի՞նչ վկայություններ կան Արցախում, ինչպե՞ս են պահպանվում և ներկայացվում դրանք: |
|
Արցախի հոգևոր գանձերի հանրահռչակումըԱրցախյան ազատամարտը հայերի համար նոր հնարավորություններ բացեց հայկական հոգևոր մշակույթի ուսումնասիրման համար, որն անխնա ոչնչացվում էր Ադրբեջանի կողմից: Մատենագրության մեջ խոսվում է Արցախի տարածքում գործած 5000 վանքի, եկեղեցու և ամրոցի, տասնյակ հազարավոր ձեռագրերի ու մշակութային այլ արժեքների մասին, որոնք մեծամասամբ ոչնչացրել է Խորհրդային Ադրբեջանը` հատկապես 1930-ականներին: Արցախի մշակույթն ուսումնասիրողները ժամանակ առ ժամանակ հրատարակում են իրենց աշխատությունները, որոնցում ներկայացնում են ինչպես լավ պահպանված, այնպես էլ ոչնչացված հայկական վաղ և ուշ միջնադարյան մշակույթի նմուշներ: Տաղավարում թեման քննարկում են Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամար Մինասյանը և Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը: |
|
Մեծ Պահքի ճանապարհին. Ծովիկ Դավթյան«Հոգևոր այբուբեն» կայքէջի պատասխանատու Ծովիկ Դավթյանը պատմում է Մեծ Պահքի իր փորձառության մասին, հորդորում պահոց օրերին առավել հոգատար լինել ընկերների, մերձավորների, հարևանների նկատմամբ, փորձել ձերբազատվել վատ սովորույթներից: |
|
|
Ննջեցյալների հիշատակի օրեր. աշխատանքայի՞ն, թե՞ ոչՀայաստանի նախորդ Կառավարությունը եկեղեցական հինգ տաղավար տոներին հաջորդող ննջեցյալների հիշատակի օրերը սահմանել էր ոչ աշխատանքային: Ներկա Կառավարությունը որոշում է կայացնում յուրաքանչյուր տոնի առթիվ առանձին: Կառավարության վերջնական որոշումը կախված է հանրային քննարկումներից, իսկ հանրությունը այդ հարցում միակարծիք չէ: Ո՞րն է խնդիրը: |
|
Տեր Նշան քահանա Պանֆյորով
«Աստված ամեն զավակի հետ մի օրհնություն բերեց»: Նշան քահանա Պանֆյորովը ծառայում է Գյումրիի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ողջ ընտանիքը ներգրավված է տեր հոր եկեղեցական ծառայության մեջ: Երեցկինն ու կրտսեր դուստրը երգչախմբում են երգում, որդին շապիկ է հագնում, խորան բարձրանում:
«Տեր հայրը կարողանում է շուրջը հավաքել մարդկանց, ուրախացնել, տրամադրություն բարձրացնել, բայց խստապահանջ է` առաջին հերթին իր նկատմամբ, հետո՝ մեր»,-խոստովանում է երեցկինը:
|
|
Մեծ Պահքի ճանապարհին. Ալմաստ ՄուրադյանՍտուգել զգացմունքները, չափավորել ցանկությունները: Մեծ Պահքի ճանապարհին «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն է: |
|
|
Փոխնակ մայրության հարցը հայ եկեղեցու հայեցակարգում
Հայաստանում փոխնակ մայրությունն օրենքով հնարավոր է դարձել 2002թ.-ից: Փոխնակ մայրերի օգնությամբ արդեն լույս աշխարհ է եկել մի քանի հարյուր երեխա: Փոխնակ մայրության բժշկական ծրագիրը անպտուղ զույգերի համար երեխա ունենալու հնարավորություն է ստեղծում, սակայն առաջ է բերում բարոյաէթիկական մի շարք խնդիրներ: Այդ խնդիրների շուրջ զրուցում են Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու
Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Հայկական գովազդի լեզուն և էթիկանԻ՞նչ լեզվով և ի՞նչ բովանդակությամբ գովազդներ են հեռարձակվում հայկական հեռուստաեթերով: Օրենքի, լեզվական կանոնների և էթիկական ու բարոյական նորմերի ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվում: Քննարկում են Վահրամ քահանա Մելիքյանը և լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: |
|
Մենք ենք ձեռքերըՀայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը հիմնադրվել է Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տարում: Ընդգրկում է վերջին 15 տարում եկեղեցիներին կից ստեղծված երիտասարդաց միությունները: Հաղորդումը պատմում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության 2015թ. դեկտեմբերին Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի տարածաշրջանային ժողովի մասին: |
|
|
Քաղցկեղի պալիատիվ կամ ամոքիչ բուժումը ՀայաստանումՔաղցկեղի բուժումը երկարատև է, թանկարժեք և հաճախ` ոչ արդյունավետ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ախտորոշման դեպքում հիմնական նպատակը հիվանդի տառապանքների թեթևացումն է, նրա ու ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումը, հոգեբանական և հոգևոր աջակցություն ցուցաբերելը, որն ստացել է պալիատիվ կամ ամոքիչ բուժում անվանումը: Ի՞նչ է արվում Հայաստանում այդ ուղղությամբ: Քննարկում են ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |






