Alt

Դեսպանների Ամանորը


Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարները գրեթե ողջ տարին անցկացնում են ծառայության մեջ օտար երկրում, սակայն դեկտեմբեր ամսին` Ծննդյան տոներից մի քանի օր առաջ, պարտադիր մեկնում են հայրենիք տոներն անցկացնելու ընտանիքի հետ: Հաղորդմանը մասնակցում են Հայաստանում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Ռումինիայի դեսպանները:

Alt

Անահիտ Քոչարյան


Տխուր փողոցի լուսաբացը», Ուրախ ավտոբուս». 90-ականների իրականության մասին պատմող խաղարկային ֆիլմերում առանձնանում է գլխավոր դերակատար Անահիտ Քոչարյանի հուզական խաղը: Մեր հաղորդման շրջանակում դերասանուհին փորձում է բնորոշել մարդուն. Խոսում ենք նույն լեզվով, նայում ենք իրար աչքերի մեջ, բայց չենք հասկանում իրար...»:

Alt

Հասմիկ Բաղդասարյան


Երբ մարդուն շնորհք է տրվում, նա պետք է տարբերակ գտնի շնորհակալություն հայտնելու»,-կարծում է մեր հաղորդման հերոսուհին՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը: Իր տարբերակը նա գտել է. աստվածատուր ձայնի համար շնորհակալություն է հայտնում հոգևոր երգ կատարելով: Երգչուհին նաև խոստովանում է, որ հոգևոր երաժշտության միջոցով նա բացահայտում ու սիրում է աշխարհը...

Վահան Մարտիրոսյան


Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը ծնվել ու կրթություն է ստացել Խորհրդային Հայաստանում: Շատերի նման նրա պատանեկություն ու երիտասարդությունն անցել է առանց հոգևոր գիտելիքի: Ավելի ուշ՝ Աստծուն իր մեջ գտնելու ճանապարհին, ուղեկից է ընտրել դասական երաժշտությունը. ունկնդրել, կատարել, ապրել ու ներշնչվել:

Alt

Ժորա Բարսեղյան


Գեղանկարիչ Ժորա Բարսեղյանն ապրում է Աբովյան քաղաքում: Թեև հեղինակ է հազարավոր կտավների ու տասնյակ որմնանկարների, իր կոչումը մանկավարժությունն է համարում: 90-ականների ցրտաշունչ օրերին երիտասարդներին նկարել էր սովորեցնում. գալիս էին, հրապուրվում ու սիրում նկարչությունը: Նկարիչը անկեղծանում է, որ դժվար պահերին կողմնոշովելու համար միշտ Աստծուն է դիմել...

Alt

Գենդերային հավասարություն. քողարկված վտանգները


2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքը: Օրենքի ընդուման ընթացքում հանրային քննարկումներ չեղան: Հոգևորականությունը, բազմաթիվ մշակութային և հասարակական գործիչներ պնդում են, որ այս օրենքի վերնագիրն իրականում առնչություն չունի դրա բովանդակության հետ, որը վերաբերում է գենդերին (ձեռքբերովի սեռական վարք) և գենդերային հավասարությանը: Ոմանք նույնիսկ պնդում են, որ փորձ է արվում խարխլելու ավանդական քրիստոնեական ընտանիքի հիմքերը` օրինականացնելով այլասերությունը:
Մասնակցում են`
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` Մայր Աթոռի հասարակական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն,
Տեր Կյուրեղ քահանա Տալյանը` Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ,
Արման Բոշյանը` Համահայկական ծնողական կոմիտեի համակարգող,
Արաքս Պողոսյանը` Համահայկական ծնողական կոմիտեի անդամ,
Յոհան Բեքմանը` միջազգային իրավապաշտպան, Ֆինլանդիայի հակաֆաշիստական կոմիտեի ղեկավար

Alt

Մարգարտե ականջօղով աղջիկը


Այս ֆիլմը կարելի է բնորոշել որպես պատմական, սիրային կամ հոգեբանական դրամա: Անկախ բնորոշումից` այն առինքնող է իր տեսակով: Այստեղ միահյուսվել են արվեստի երկու հիանալի ստեղծագործություն. Յան Վերմեերի Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը և դրա ստեղծման պատմությունը ներկայացնող Պիտեր Ուեբերի համանուն ֆիլմը:

Alt

Արթուր Սահակյան


Ռեժիսոր Արթուր Սահակյանի ներկայացումներում փնտրող, մտածող, հարցեր առաջադրող մարդն է: Համոզված է, որ ամեն մարդ դեմքով առ Աստված կդառնա այն ժամանակ, երբ գա դրա ժամը, հասունանա պահը…

Alt

Սիրո արահետով


Ճանաչված երաժիշտ Վահան Արծրունու և դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի սիրո պատմությունն սկսվել է 2010 թ. ARTEXPO» փառատոնից: Նկարիչների միության ցուցասրահը մի քանի օր շարունակ իր հարկի տակ էր հավաքել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին: Անուշ Ասլիբեկյանը ներկայացնում էր Թատրոն X- ի» տաղավարը և իր ժողովածուն` Գրապալատի» տաղավարում: Սուրբ Սարգսի տոնից մի քանի օր էր անցել, նա չէր մոռացել իր խորհրդանշկան երազը. սպիտակ ձիավորը սրընթաց անցել էր իր առջևով:
Իրադարձությունները շատ արագ զարգացան: Պսակադրությունը կատարվեց Ս. Զորավոր եկեղեցում: 2011-ին ծնվեց Անաիսը, 2012 -ին` Անդրեասը և նրանք արդեն չորսով են քայլում սիրո արահետով:

Alt

Նագաշյանների ընտանիքը


ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ.-ից սկսվել է մանկատների բեռանաթափման ծրագիրը: Ծրագրին ընդառաջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեր հույս» կազմակերպության կողմից ստեղծվել է Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ հավաքվել են երեխաներ Հայաստանի տարբեր մանկատներից:
Մեր տունն աշխարհի ամենաջերմ տունն է»,- ասում են կենտրոնի երեխաները:

Գավազանակիր


Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին գրեթե ամենուր մենք տեսնում ենք սպասավոր հոգևորականի, որ պահում է հայրապետական գավազանը: Ո՞վ է գավազանակիրը, ինչպե՞ս է ընտրվում, ինչ իրավունքներ ու պարտավորություններ ունի: Պատմում են Մայր Աթոռում գավազանակրի ծառայություն իրականացրած հոգևորականները:

Alt

Իրինա Սողոմոնյան


Իրինա Սողոմոնյանը լսողության խանգարում ունի: 18 տարեկան է: Փոքր տարիքում մայրն արգելում է խոսել ժեստերի լեզվով, Իրինան բարդույթներ է ձեռք բերում, որոնք նրան խանգարում են նաև ուսումնառության ընթացքում: 15 տարեկանում Զեյթունի հատուկ դպրոցում աղջիկն առաջին անգամ ծանոթանում է ժեստերի լեզվով քարոզող քահանայի` Տեր Եսայիին: Երիտասարդ աղջկա առօրյան սկսվում է փոխվել: Ձեռքբերումների ու հուզումների մասին նա մեզ պատմում է արդեն հարազատ ժեստերի լեզվով...