|
|
Տիգրան ՀեքեքյանՃանաչված խմբավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը մկրտվել է 32 տարեկանում` Երուսաղեմում: 43 տարեկանում ընտանիք է կազմել, այսօր չորս զավակի հայր է: Մաեստրոն պատմում է անկրկնելի տպավորությունների մասին, երբ առաջին անգամ ձեռքն է առել Աստվածաշունը, շփվել հոգևոր երգի հետ: |
|
|
Աջակցություն սիրիահայերին2011-ի մարտին Սիրիայում բռնկված պատերազմը խաթարեց նաև այնտեղ ապրող հայերի բնականոն կյանքը: Սիրիայում մոտ 70 հազար հայ է ապում: Ապրում էր... մինչև քաղաքացիական պատերազմի բռնկումը: Երկու տարվա ընթացքում մոտ 7000 սիրիահայ ներգաղթեց Հայաստան, ավելի քան 90%-ը ապաստան գտավ մայրաքաղաք Երևանում: Նրանց հիմնական մասը բնակարանի, սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, ուսման և աշխատանքի կարիք ուներ: Արձանագրելով ներգաղթածների կարիքները` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը ձեռնարկեց Արագ արձագանքման ծրագիր սիրիահայ փախստականների համար» ծրագիրը: Ֆիլմը պատմում է Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի աջակցությամբ իրականացված ծրագրի մասին:
|
|
|
Ուժ և պատիվ15 տարուց ավելի ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև ստորագրված համաձայնագրով մեր երկրի բոլոր զորամասերում ծառայում են հոգևոր սպասավորներ: Ինչպես հայտնի է, Զինված ուժերում, հատկապես, սրվում են միջանձնային հարաբերությունները և զինվորները նոր միջավայրին հարմարվելու հարցում բարդություններ են ունենում: Բանակում սպասավորող հոգևորականները, սպաների և իրենց՝ զինվորների վկայությամբ, օգնում են հաղթահարելու բանակային կյանքի դժվարությունները: Հոգևորականները Հայ եկեղեցու պատմության դասընթացներ են անցկացնում, կազմակերպում ուխտագնացություններ: Մեծ է զինվորների թիվը, ովքեր մկրտություն են ստացել բանակում, ծանոթացել ու մասնակցել Հայ եկեղեցու տոներին:
|
|
|
Խաչի կնքահայրըՍուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվող Ջրօրհնեքի Խաչի կնաքհայրը Մայրավանքում այս տարի Սեն Արևշատյանն էր: Ակադեմիկոսը հիշում է իր ապրումները Մայր Տաճարի խորանին, պատմում է եկեղեցու և հոգևորականի նկատմամբ իրենց ընտանիքի վերաբերմունքի, մանկության տարիներին իր ծածուկ մկրտության և հետագայում կյանքի ու մասնագիտության վրա այդ իրադարձության ազդեցության մասին: Որո՞նք են մարդու ճանապարհի ամենակարևոր կանգառները, ի՞նչ է երջանկությունն ու ինչի՞ մասին է երազում հայտնի ու սիրված գիտնականը: |
|
|
Հայրենյաց ոգինԱվարայրի ճակատամարտը պարզ հիշողություն չէ: Այն ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ընթացքում, նոր լիցքեր հաղորդել, դարձել հայրենասիրության օրինակ, որ դրսևորվել է նաև Արցախյան ազատամարտի ընթացքում: Հայրենյաց ոգին» ֆիլմն անդրադառնում է Ավարայրի ճակատամարտի կարևորությանը՝ պատմական, քաղաքական, բարոյական, հոգևոր առումներով: |
|
ՄոմավառությունՄոմավառությունը մեր եկեղեցու բարեպաշտական սովորույթներից է: Շատերը մոմավառությանը վերագրում են գերբնական զորություն: Ս. Էջմիածնի միաբան տեր Ադամ քահանա Մակարյանը պատում է՝ երբ է սկզբնավորվել մոմավառության ավանդույթը, ինչ նշանակություն կարող է ունենալ այն հավատացյալի համար այսօր: |
|
|
Սիրան ԱթաբեկյանՀաղորդման հերոսուհին`Սիրանը, 100 տոկոսանոց կույր է: Հայաստանի անկախությունից հետո ստեղծված տնտեսական կացության պատճառով կորցրել է աշխատանքը և հայտնվել մեկուսացած վիճակում: Ընտանիքում սկսված պարբերական վեճերը հասցրել են նրան հոգեկան ճգնաժամի, Սիրանը հայտնվել է հոգեբուժարանում: Պատմում է, որ հոգևորականի հետ հանդիպելու որոշումը կտրուկ է կայացրել: Հանդիպումը եղել է բախտորոշ: Քահանան օգնել է նրան նոր կյանք սկսել: Սիրանն այսօր Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու համայնքի ակտիվ անդամներից է: |
|
|
Անուշ ԳևորգյանՀաղորդման երիտասարդ հերոսուհին ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստան, ուսանողության տարիներին հայտնվում վատ ազդեցությունների գոտում: Անհաջող ամուսնությունից ու երեխայի կորստից հետո վերադառնում է Հայաստան: Հոգեկան անհավասարակշիռ վիճակ, ինքնասպանության երկու փորձ, առողջական լուրջ խնդիրներ... Անուշը որոշում է դիմել հոգևորականի օգնությանը՝ հուսալով, որ կազատվի անցյալի հետապնդումներից: |
|
|
Հովհաննես ԵրանյանԱրձակագիր, հրապարակախոս Հովհաննես Երանյանը խոստովանում է, որ երկար տարիներ իրեն հավատավոր մարդ համարելով՝ ճիգ չի թափել դիմացինի մեջ տեսնելու իր նմանին: Համոզված է, որ ցանկացած մարդ կարող է փոխվել: Ասում է՝ ինքս փոխվել եմ ու հավատում եմ, որ մարդիկ նույնպես կարող են փոխվել: Իր փեշակը»` գրականությունը, համարում է ծառայություն: |
|
|
Դավիթ ՄուրադյանԳրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի մանկությունն անցել է Ս. Զորավոր եկեղեցու բակում, մորական պապը Կաթողիկե եկեղեցու վերջին ժամհարն էր: Հիշում է, թե ինչպես մոր ձեռքը բռնած՝ մանկության ճանապարհներով անցնելիս, ինքն իրեն բազում հարցեր էր տալիս: Հետո այդ հարցերի պատասխանները փորձում է գտնել գրականության, երաժշտության ու կերպարվեստի մեջ, սովետական շինծու արժեքների հետ ներքին պայքարում: Կան հարցեր, որոնց պատասխանները փնտրում է մինչ օրս, նաև՝ Աստված իմ մեջ» հաղորդաշարի խորագրի մասին մտածելիս: |
|
|
Դավիթ ՄինասյանԴավիթ Մինասյանին շատերը ճանաչում են որպես Տղամարդիկ», Բակապանը», Երաժիշտը», Աշխարհի մարդը» երևանյան մերօրյա արձանների քանդակագործի: Շատ շատերի համար նա թատրոնի մարդ է` Համազգային թատրոնի բեմանկարիչը, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս: |
|
|
Գետիկ ԲաղդասարյանԱռաջին քանդակագործն Ինքն էր, որ կերտեց Ադամին, հետո Եվային, էսպիսի սերտ կապ կա Արարչի և քանդակագործի միջև»,-խորհրդածում է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Այս քնադակագործի ստեղծագործություններն առանձնանում են մեծադիր չափերով և տեղադրության լայն աշխարհագրությամբ՝ Ներսես Աշտարակեցու արձանը՝ Աշտարակ քաղաքում, Համո Սահյանինը՝ գրողի ծննդավայր Սիսիանում և այլն: Ընդարձակ ու խոր է նաև արվեստագետի ներաշխարհը... |
