Հին աղանդները՝ նոր հոսանքներում


Հովհան Օձնեցի կաթողիկոսի 8-րդ դարի իրավագիտական ժաոանգությունը հիմքն է համարվում Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերի: «Կանոնագիրք հայոցը» սոցիալական, իրավական, քաղաքացիական հարաբերություններ էր կարգավորում, հրահանգներ էր պարունակում տարբեր  աղանդավորական շարժումների դեմ պայքարի համար: Կրոնական հոսանքների դեմ նրա գրած հակաճառությունները բացահայտում են ժամանակի հերձվածողների գաղափարական պայքարի էությունը: Մասնագետներն, ըստ այդ գրականության, հին աղանդների գաղափարները բացահայտում են ժամանակակից կրոնական հոսանքներում:  Օձնեցու գրականությունը լույս է սփռում նաև պատմագրական առումով աղքատ ժամանակաշրջանի իրադարձությունների վրա: 
«Տարբերակ հաղորդաշարի տաղավարում զրուցում են ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան աղբյուրների և պատմագրության բաժնի վարիչ Ազատ Բոզոյանը և «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը:   
 

Առաջին թուղթը թեսաղոնիկեցիներին (1:1-3)


Պողոս առաքյալի` թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակի 1:1-3 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:

Պողոսը՝ հեթանոսների առաքյալ


Ինչո՞ւ է Պողոսը համարվում հեթանոսների առաքյալ: Ի՞նչ գործունեություն է ծավալել քրիստոնյա դառնալուց հետո: Ի՞նչ է նշանակում լինել առաքյալ: Պողոս առաքյալի կյանքի ու գործունեության մասին շարուանկում է պատմել Առնակ քահանա Հարությունյանը:
 

 

Տայքի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացումը


Վրաց գիտնականների պնդումների համաձայն, Մեծ Հայքի 14-րդ նահանգը՝ Տայքը, մշտապես բնակեցված է եղել էթնիկ վրացիներով, իսկ հայերը եղել են վերաբնակիչներ: Վրացագիտության այս տեսակետի հիման վրա վրացական կողմը հավակնություններ ունի պատմական Տայքի ոչ միայն կրոնական և աշխարհիկ ճարտարապետական շինությունների, այլ նաև հոգևոր-մշակութային ձեռքբերումների նկատմամբ: Տայքի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող ճարտարապետական շատ կառույցներ, ըստ վերջին ժամանակներում տեղադրված ցուցանակների, վրացական են և այնտեղ ուսումնասիրություններ և վերականգնման աշխատանքներ իրականացնում է նաև վրացական կողմը: Տայքի ճարտարապետության և ժողովրդագրական վիճակի վերաբերյալ հայկական ուսումնասիրությունների մասին զրուցում են ճարտարապետության թեկնածու Դավիթ Նահատակյանը և պատմական գիտությունների թեկնածու Արկադի Ակոպովը: 

Սողոսի դարձը


Երբ մոտեցավ Դամասկոսին, հանկարծակի նրա շուրջը երինքից մի լույս փայլատակեց: Եվ երբ գետին ընկավ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես հալածում ինձ»: Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տեր»: Եվ ձայնն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես: Ոտքի կանգնիր և այդ քաղաքը մտիր, ու քեզ կասվի, թե դու ինչ պետք է անես»: 
Ո՞վ էր Սողոսը, ինչու՞ էր հալածում քրիստոնյաներին, ինչպե՞ս դարձի եկավ: 
Պողոս առաքյալի կյանքին է անդրադառնում Առնակ քահանա Հարությունյանը: 
 

 

Երեխայի մասնավոր կյանքի իրավունքը


Երեխայի մասնավոր կյանքի անձեռնմխելիության և պաշտպանության օրենսդրական դրույթների, երեխայի արժանապատվության ոտնահարման և դրա հետևանքով առաջացած հուզական ոլորտի խախտումների, ընտանեկան կյանքի հրապարակային քննարկման հետևանքների մասին զրուցում են հոգեբան Հրաչյա Ամիրյանը և «Վորլդ Վիժըն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրերի տնօրեն Աիդա Մուրադյանը:

Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք. մաս 6-րդ


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի հերթական քննարկումը նվիրված է Հայաստան-Վրաստան-Իրան-Թուրքիա առանցքին: Աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների ֆոնին Հարավային Կովկասում համագործակցության ի՞նչ նոր հեռանկարներ կան, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել խաղաղության պահպանմանը տարածաշրջանում: Զրուցում են Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին, թուրք լրագրող Սերդար Քորուջուն և Երևանի Կապույտ մզկիթի իմամ Ալի Մոհհամմադ Շաջաանը:

Կոնֆլիկտների փոխակերպումը՝ բանակցությունների միջոցով


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական, բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի, Երևանի Հայ-ռուսական համալսարանի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի համագործակցությամբ համալսարանում ներդրվել է «Կոնֆլիկտների փոխակերպումը բանակցությունների միջոցով» առարկան: Այն դասավանդվում է արդեն երրորդ տարին: Նպատակ ունի զարգացնել ուսանողների բանակցային և հաղորդակցային հմտությունները, քննադատական մտածողությունը, փաստարկների օբյեկտիվ ընկալումն ու կառուցումը: Ի՞նչ արդյունավետություն է ունեցել առարկայի ուսումնասիրությունը, ինչպե՞ս են փոխվել ուսանողների պատկերացումները տարածաշրջանային կոնֆլիկտների փոխակերպման կամ լուծման վերաբերյալ: Զրուցում են Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ Լիլիթ Հարոյանը և մագիստրանտ Ռուբեն Զախարյանը: 

Նարեկացին Արևելքի ու Արևմուտքի միջև


Ո՞վ է Նարեկացին աշխարհի համար: Ինչպե՞ս նա նվաճեց տարբեր ժողովուրդների հոգևոր գանձարանը: Ի՞նչն է ստիպում դարձյալ ու դարձյալ անդրադառնալ Նարեկացուն, Նարեկացու ժառանգության ի՞նչ նոր ուսումնասիրություններ են ծնվում վերջին տարիներին: Ինչպե՞ս է հանրահռչակվում Տիեզերական վարդապետի ժառանգությունը և ի՞նչ ներդրում ունեն այդ գործում աշխարհի հայագիտական կենտրոնները: Զրուցում են հայագետներ Ժան Պիեռ Մահեն և Աբրահամ Տերյանը:   

Հակոբոս առաքյալ


Հակոբոս առաքյալը և նրա եղաբայր Հովհաննեսը Զեբեդեոսի զավակներն էին: Հակոբոս առաքյալը մատենագրության մեջ անվանվել է Հակոբոս Երեց կամ Ավագ առաքյալ՝ այդպես տարբերվելով Ալփեոսի որդի Հակոբոսից և Հակոբոս Տեառնեղբորից: Հակոբոս առաքյալը հիմնականում  քարոզել է Հռոմում, Իսպանիայում և Երուսաղեմում:

Պետրոս Գետադարձը և Անիի անկումը


Հայոց պետականությունը մահացու հարված ստացավ Բագրատունյաց թագավորության կործանումով: Արտաքին թշնամիների ոտնձգություններից բացի, երկրում կար նաև ներքին երկպառակություն. գահի համար պայքարում էին Գագիկ թագավորի երկու որդիները` Հովհաննես Սմբատը և Աշոտը: Կրտսեր եղբայրը դիմել էր Բաղդադի ռազմական օգնությանը, ավագ գահաժառանգը Անին կտակել էր Բյուզանդական կայսրությանը, որը պետք է ապահովեր նրա անվտանգությունն ու հանգիստը: Շրջանառվում է ևս մեկ փաստ, որ Անին բյուզանդացիներին  հանձնել է ժամանակի կաթողիկոս Պետրոս Գետադարձը: Ո՞րն է եղել կաթողիկոսի դերակատարությունը, արդյո՞ք օբյեկտիվ ու բազմակողմանի է վերլուծված Գետադարձի մասնակցությունը այս գործին: Զրուցում են պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանն ու պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը:  

Բղջախոհություն


Երբ միտքն աղտոտվում է, այդ աղտոտվածությունը սկսում է փոխանցվել մարդու զգայարաններին, նաև՝ սրտին և մարմնին, իսկ մտքի մաքրությունը, հանդարտությունը և խաղաղությունը տանում է սրտի, մարմնի մաքրություն և հոգևոր խաղաղության:
Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և հոգեբան Ինգա Հարությունյանը: