|
Մեկը մեկով՝ երկուսն Աստծով«Մեկը մեկով՝ երկուսն Աստծով». այս առածը բացահայտում է հոգևոր միության գաղտնիքը՝ Տիրոջ ներկայությունը մեր հարաբերություններում։ Ինչպե՞ս մարդկային պարզ փոխհարաբերությունը կարող է վերածվել հոգևոր միության։ Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնաբանում է, թե ինչու միայն Քրիստոսի անունով հավաքված մարդիկ կարող են իրապես միավորվել։ |
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությունըՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում խոսել են Գևորգյան հոգևոր ճեմարանի մասին, որպես հայ մշակույթի, գիտության և քաղաքական մտքի զարգացման դարբնոցի։ |
|
Անի մայրաքաղաքի կործանման պատճառներըՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկել են Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի հանձնման և պետականության կորստի պատճառները, ինչպես նաև՝ պատմական դասերը: |
|
Հայոց պատմությունը Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» աշխատության ընկալումներումՄաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը 10-րդ դարի սկզբին շարադրել է համազգային նշանակության աշխատություններ, որոնցից առանձնահատուկ կարևորություն ունեն «Ազգապատում» և «Հայոց Եկեղեցին» երկերը։ Ազգապատման հայեցակարգը, ըստ նրա, Հայոց Եկեղեցու անբաժանելիությունն է հայկական ինքնությունից, հետևաբար Հայոց պատմությունը, սկսած վաղ միջնադարից, ուղղակիորեն շաղկապված է Հայոց Եկեղեցու պատմության հետ։ Այս տրամաբանությամբ շարադրված է Հայոց պատմությունը՝ նկատի ունենալով Կաթողիկոսների գահակալության ժամանակագրական հաջորդականությունը։ Երկու աշխատություններում էլ հեղինակը հիմնավորում է Հայոց Եկեղեցու ուղղափառ դավանանքը, չի խուսափում օգտագործել «ուղղափառ» եզրույթը նույնիսկ Եկեղեցու պաշտոնական անվան մեջ՝ բացատրելով, որ եզրույթը կապ չունի հույն, ռուս և արևելաեվրոպական ուղղափառ («օրթոդոքս») մյուս եկեղեցիների հետ։ Շարադրման անգնահատելի սկզբունքի և աղբյուրագիտական հենքի շնորհիվ նրա աշխատություններն ունեն հայրենաճանաչողական մեծ նշանակություն։ |
|
Զաքարիա Ձագեցի Կաթողիկոսը թագավորության վերականգնման ակունքներումԱրաբական խալիֆայության դեմ 850-855 թթ. ապստամբությունը հաջող ավարտվեց և Հայաստանը հնարավորություն ստացավ վերստին թագավորություն ձեռք բերել։ Հայ իշխանական ընտանիքներից Բագրատունիների, Արծրունիների, Սյունիների և Առանշահիկների ռազմական ու տնտեսական հնարավորությունները համադրելի էին, հետևաբար անհրաժեշտ էր հեղինակություն և լեգիտիմություն վայելող մի ուժ, որ կմիավորեր նրանց։ Իր միասնական նվիրապետական կառույցով այդպիսին էր Հայոց Եկեղեցին, որի գլուխը՝ Կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, հրավիրեց ժողով և հորդորեց միավորվել Բագրատունյաց գահերեց իշխան Աշոտի շուրջ։ Ժողովը միաձայն որոշեց հռչակել Աշոտին Հայոց թագավոր։ |
|
Ստեփանոս Սալմաստեցի Կաթողիկոսի ազատագրական ջանքերը14-րդ դարի սկզբից Հայաստանը հայտնվում է Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև ընթացող պատերազմների հորձանուտում։ Բնակչությունը ենթարկվում էր բռնագաղթի, ոչնչացնում էին ցանքատարածությունները, իսլամական օրենսդրությամբ հայերին զրկում էին տարրական իրավունքներից։ Այս իրավիճակում Ստեփանոս Սալմաստեցի Կաթողիկոսը 1547 թ. օրակարգ է բերում հայկական պետականությունը վերականգնելու հարցը՝ որպես հայերի գոյության պահպանման հուսալի երաշխիք։ Նա ժողով է գումարում Սուրբ Էջմիածնում, որտեղ որոշվում է Հայոց թագավորությունը վերականգնելու համար պատվիրակություն կազմել և ուղարկել Եվրոպա՝ դաշնակիցներ որոնելու։ |
|
Արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերըՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկում են արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը և Հայ եկեղեցու նշանակալի հայապահպան դերը Սփյուռքում։ |
|
Հայ Եկեղեցին Մայիսյան հերոսամարտերի հորձանուտում1918 թ. հունվարի 28-ից թուրքական բանակն անցնում է լայնածավալ հարձակման և արդեն մայիսի 21-ին հայտնվում Արարատյան դաշտում։ Նոր ձևավորվող հայկական պետության ղեկավարությունը, ազդված լինելով զիջումների շղթայից, առաջարկում է Կաթողիկոս Գևորգ Սուրենյանցին, որ նա լքի Սուրբ Էջմիածինը, որովհետև մի քանի օրից այն գրավվելու է։ Կաթողիկոսը չի համաձայնվում և ռազմաճակատ է ուղարկում կուսակրոն հոգևորականներին, որոնց գլխավորում էր նշանավոր գիտնական Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը։ Արթնության մարտակոչով ղողանջում են բոլոր եկեղեցիների զանգերը, և սկսվում է հոգեբանական բեկումը, որ համակում է ռազմաքաղաքական ղեկավարությանը. տեղի են ունենում Սարդարապատի և Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայությունը ոչ միայն փրկվում է վերջնական ոչնչացումից, այլև ստեղծվում է ժամանակակից հայկական պետականությունը՝ հանրապետության տեսքով։ |
|
Խրիմյան ՀայրիկՏաղավարում շարքի հերթական հաղորդման թեման, որ շուրջ զրուցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը, Խրիմյան Հայրիկի ծավալած գործունեությունն է, թե մինչև Կաթողիկոս ընտրվելը և թե հատկապես դրանից հետո։ Ո՞րն է նրա «երկաթե շերեփ» պատգամի ներկայիս իմաստը։ |
|
«Լավ է կույր աչոք քան կույր մտոք»«Լավ է կույր աչոք, քան մտոք»․ այս հնագույն ասացվածքը բացահայտում է հոգևոր տեսողության կենսական նշանակությունը։ Ինչպե՞ս է մարմնական տեսողությունը կապվում հոգևոր լուսավորության հետ։ Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնաբանում է ժողովրդական այս խոսքը՝ հիմնվելով Քրիստոսի բժշկությունների և սուրբգրային պատգամների վրա։ Ինչո՞ւ է հոգևոր կուրությունը մարդու համար առավել վտանգավոր, և թե ինչպես կարող ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ «աշխարհի լույսի» միջոցով ձեռք բերել ճշմարտությունը տեսնելու ունակությունը։ |
|
«Աղքատին տվողը Աստծուն է փոխ տալիս»«Աղքատին տվողը Աստծուն է փոխ տալիս» Այս առածը բխում է Առակաց գրքից. «Ով ողորմում է տնանկին, փոխ է տալիս Տիրոջը» (Առակաց 19.17): Սուրբգրային այս պատգամը բացահայտում է ողորմության իրական խորհուրդը։ Մերձավորը Աստծո կենդանի պատկերն է, և կարոտյալին օգնելով՝ մենք ոչ թե պարզապես բարեգործություն ենք անում, այլ մեր սերը գործով ենք վկայում։ Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնաբանում է, թե ինչպես է Աստված Իրեն ծածկել կարոտյալի դիմագծի մեջ, և թե ինչպես է ողորմությունը մարդուն հաղորդակից դարձնում աստվածային սիրո էությանը։ |
|
Հայ ազատագրական շարժման նախանշողը՝ Հակոբ Դ Ջուղայեցի Հայրապետ1677 թվականին Հակոբ 4-րդ Ջուղայեցին Սուրբ Էջմիածնի մայր Տաճարում հրավիրում է ժողով, որտեղ հավաքվում է հայկական վերնախավը։ Որոշում են Կաթողիկոսի գլխավորությամբ ձևավորել պատվիրակություն, որը պետք է մեկնի Եվրոպա։ Պատվիրակությունը պետք է բանակցեր Հռոմի Պապի, հակաթուրքական տրամադրություններ ունեցող Լեհաստանի ղեկավարի հետ։ Առաջին անգամ Կաթողիկոսի կողմից ազատագրության վերաբերյալ նամակ է ուղղվում Ռուսաստանի ղեկավար Ալեքսեյ Միխայելովիչին՝ Պյոտր Առաջինի հորը։ |











