|
Սերգեյ ՓարաջանովՆրա ողջ կյանքը թատրոն էր: Գլխավոր բեմադրիչն ու դերակատարն էլ ինքն էր: Քսաներորդ դարի վերջին հանճարը՝ Սերգեյ Փարաջանով: Մարդ առեղծված: Մարդ աղմուկ: Մարդ ողբերգություն... |
|
Մհեր ՄկրտչյանԵս միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է դառնում մարդու աչքերում: Ա՜յ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց, տոտիկ-տոտիկ անելով, իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ»:
|
|
Մովսես Խորենացի5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:
|
|
Մարտիրոս ՍարյանՅոթանասուն տարվա ստեղծագործական իր կյանքի մասին Մարտիրոս Սարյանը գրել է. Ինձ չի բավարարում այն, ինչ ես անում եմ, ձգտում եմ ստեղծագործական առավել պարզության, որպեսզի մարդիկ նայելով իմ նկարին՝ իրենց զգան այնպես, ասես դուրս են եկել մաքուր օդի և ուրախություն են շնչում: Եթե նկարը չի հուզում և բարի մղումներ չի հարուցում մարդու մեջ, ուրեմն չունի գլխավորը` կյանքի հավերժական շունչը: Ես ձգտում եմ հաղորդել ապրելու երջանկության զգացումը»: |
|
|
Հանդարտ եմ գալիս...Գնացքում միայնակ նստած հերոսը քաղաքի աղմուկից երևակայական թռիչք է կատարում դեպի այլ ժամանակ ու տարածություն, բնության ու սեփական խոհերի միջով վերադանում նույն բետոնե իրականություն՝ ինչ-որ բան գտած... Մաքո՜ւր, մաքուր իմ Տեր, |
|
Սերգեյ ԴովլաթովՍերգեյ Դովլաթովը ողջ կյանքի ընթացքում խորհրդային հարազատ» մամուլում կարողանում է տպագրել մեկ պատմվածք, այն էլ` արտադրական թեմայով: Խորհրդային երկրում նրան` Նահանգներում ապրող և ամենահեղինակավոր պարբերականներում տպվող գրողին, ճանաչում էին ինքնահրատ» նյութերով և Ազատություն» ռադիոկայանով հեռարձակվող հեղինակային հաղորդումով: Վերջին՝ 13-րդ գիրքը, որ պիտի հրատարակվեր Խորհրդային Միությունում, լույս տեսավ 1990-ին` գրողի մահվանից մի քանի օր հետո: |
|
|
Մեծագործ հայրապետըԱզգի բոլոր հիվանդությունների պատճառը տգիտությունն է, և լուսավորությունն է այդ ախտերի բուժման միակ դեղը»,- ասում էր Ամենայն հայոց Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը: Գևորգ Դ-ի գահակալության 16 տարիները գնահատվում են իբրև հայության մտավոր զարգացման, դպրոցաշինության և գրատպության վերելքի շրջան: Հենց նա ձեռնամուխ եղավ հայոց առաջին բարձրագույն ուսումնական հաստատության՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրմանը: |
|
|
Դերենիկ ԴեմիրճյանԳրողը փորձում է գտնել հայ ինքնությունը, ցեղի պատկերը, որ թվով ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով` ամենահինը, վիճակով` ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը…» |
|
Լուսինե Զաքարյան1992թվական. Հայաստանի համար ծանր ձմեռ է, սով, պատերազմ, ճգնաժամ: Դեկտեմբերի 30-ն է: Հայ ազգը ճանապարհում է սիրելի զավակներից մեկին: Ծերունազարդ Վազգեն Վեհափառ Հայրապետը հոգեհանգստին ասում է. Նա մեզ հետ չէ հիմա... բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ` երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել: Հանրագիտարանը» ներկայացնում է Լուսինե Զաքարյանին: |
|
|
Աշոտ ԱյվազյանԵրևանի Կամերային նվագախմբի երաժիշտ, թավջութակահար Աշոտ Այվազյանը երջանիկ է, որ ծնվել է Հայաստանում, ընտրել երաժշտի ուղին: Համոզված է, որ Աստված բոլորի մեջ է և, եթե որևէ մեկին ընտրել է մի գործի համար, ապա ձեռքը բռնած կանցնի նրա հետ նախանշած ճանապարհով և դժվարության պահին միայնակ չի թողնի: |
|
|
Արա ԱլեքյանՈմանց համար երկաթի թափոնը պարզապես երկաթի թափոն է, նկարիչ քանդակագործ Արա Ալեքյանի համար` մի նոր գործի սկիզբ, ներշնչանքի աղբյուր: Պարզ, սովորական, բոլորիս ճանաչած երկաթը քանդակագործի արվեստանոցից դուրս է գալիս որպես արվեստի գործ: Արվեստագետն էլ իր նյութերի նման պարզ է, և, միևնույն ժամանակ, ամուր ու հաստատուն՝ հավատքի մեջ: Աստված իմ մեջ» հաղորդաշարում քանդակագործը հիշում է իր մանկությունը, կյանքի ու ինքնաճանաչման ճանապարհը:
|
|
|
Արա ԳևորգյանԿոմպոզիտոր Արա Գևորգյանը հիշում է, որ փոքր հասակում հաճախ էր եկեղեցի այցելում, մասնակցում պատարագների: Պապիկը ծխական խորհրդի անդամ էր, տատիկը երգում էր Ս. Հովհաննես եկեղեցում: Սակայն հավատքի իրական զորությունը զգաց, երբ անսպասելի կորցրեց մորը`ճանաչված ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանին։ Եթե հավատում ես Աստծո գոյությանը, ուրեմն պիտի հավատաս նաև հավերժական կյանքին»,-հավատացած է կոմպոզիտորը: |





