Alt

Յուսուֆ Քարշ


20-րդ դարի հայազգի աշխարհահռչակ դիմանկարիչ Յուսուֆ Քարշին անվանում են բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն ֆոտոդիմանկարիչ: Նրա ֆոտոխցիկի առաջ նստել են 20-րդ դարի հզորագույն մարդիկ: ԱՄՆ 12 նախագահ` Հերբերտ Հուվերից մինչև Բիլ Քլինթոն, 4 Հռոմի պապ` Պիոս 12-րդից մինչև Հովհաննես Պողոս Երկրորդ, Բրիտանիայի բոլոր վարչապետերը, ԽՍՀՄ լիդերներ Խրուշչովը, Բրեժնևը, Գորբաչովը:  Նա ստեղծել է  Անգլիայի Ելիզավետա 2-րդ թագուհու, Մայր Թերեզայի, Ալբերտ Էյնշտեյնի, Էռնեստ Հեմինգուեյի, Էլեոնորա Ռուզվելտի, Բերնարդ Շուոի, Պաբլո Պիկասոյի, Ֆիդել Կաստրոյի, Օդրի Հեփբըրնի, Շառլ դը Գոլի, Ալբեր Քամյուի, Մարտին Լյութեր Քինգի,  Յուրի Գագարինի հայտնի դիմանկարները: Շատ երիտասարդներ  լուսանկարչական արվեստն այսօր ուսումնասիրում ու ճանաչում են Յուսուֆ Քարշի գործերով:

Հենրիկ Մալյան


Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միմիայն մեկ հանդիսատեսի, եթե ես ազնվացրել, իսկապես ուրախացրել կամ մաքրել եմ միմիայն մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ ինձ անվանելու արվեստի գործիչ: Աշխարհը՝ լիքը դահլիճներ... ինձ՝ միայն մեկ հոգի, մեկ մարդ, մեկ հանդիսատես». Հենրիկ Մալյան:

Գրիգոր Զոհրապ


Իրավաբան, գրող, հասարակական-քաղաքական գործիչ: Նորավեպի արքա», Նորավեպի իշխան», արևմտահայ մտավորակա¬նության եղեռնազարկ սերնդի փայլուն ներկայացուցիչ: Նա կարողացավ փաստաբանից հասնել մինչև խորհրդա¬րանի անդամի պատվավոր պաշտոնին, բայց չկարողացավ փրկվել արևմտահա¬յությանը վիճակված մեծ աղետից՝ Հայոց ցեղասպանությունից:  Մահից օրեր առաջ` 1915 թ. հուլիսի 2-ին, կնոջը` Կլարային ուղղված վերջին նամակում գրում է. Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել… Նաև ինձ չմոռանան… Եթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք»:

Մովսես Խորենացի


5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:  
Պատմահոր կյանքի ու գործունեության մասին մանրամասներ է ներկայացնում պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը:

 

Մակար Եկմալյան


1895թ. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Վանեցին հատուկ կոնդակ է հրապարակում: Խրիմյան Հայրիկի կոնդակով հայ եկեղեցին պաշտոնապես ընդունում է նոր մշակված պատարագը:
Բազմաձայն պատարագը, որպես կյանքի հիմնական գործ, մշակել էր կոմպոզիտոր Մակար Եկմալյանը:

 

Լեոնարդ Բերնսթայն


Միակ ուժը, որ ստիպում է ինձ երաժշտությամբ զբաղվել, մարդկանց հետ շփման երջանկությունն է, որովհետև ես սիրում եմ մարդկանց նույնքան, որքան երաժշտությունը, եթե ոչ ավելի շատ»: Դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ Լեոնարդ Բերնսթայնի կյանքն ու ստեղծագործական ուղին հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

Ռուբեն Սևակ


1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ  թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է: 
Այդ երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ հայտնի գրող Ռուբեն Սևակն էր: 

 

Գուրգեն Մահարի


Գուրգեն Մահարու կյանքն ու գործունեությունը` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

Սերգեյ Փարաջանով


Նրա ողջ կյանքը թատրոն էր: Գլխավոր բեմադրիչն ու դերակատարն էլ ինքն էր: Քսաներորդ դարի վերջին հանճարը՝ Սերգեյ Փարաջանով: Մարդ առեղծված: Մարդ աղմուկ: Մարդ ողբերգություն... 

Մհեր Մկրտչյան


Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է դառնում մարդու աչքերում: Ա՜յ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց, տոտիկ-տոտիկ անելով, իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ»:
Տաղանդավոր դերասան Մհեր(Ֆրունզիկ) Մկրտչյանի դրամատիկ կյանքն ու ապրեցնող արվեստը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով:   

 

Մովսես Խորենացի


5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:  

 

Մարտիրոս Սարյան


Յոթանասուն տարվա ստեղծագործական իր կյանքի մասին Մարտիրոս Սարյանը գրել է. Ինձ չի բավարարում այն, ինչ ես անում եմ, ձգտում եմ ստեղծագործական առավել պարզության, որպեսզի մարդիկ նայելով իմ նկարին՝ իրենց զգան այնպես, ասես դուրս են եկել մաքուր օդի և ուրախություն են շնչում: Եթե նկարը չի հուզում և բարի մղումներ չի հարուցում մարդու մեջ, ուրեմն չունի գլխավորը` կյանքի հավերժական շունչը: Ես ձգտում եմ հաղորդել ապրելու երջանկության զգացումը»: