|
Լև ՏոլստոյԼև Տոլստոյի բուռն ու հակասական կյանքը, նրա բարդ հարաբերությունները ռուսական արքունիքի և Ռուս ուղղափառ եկեղեցու հետ: Գրողի մահից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին իր անդամներին, անգամ Տոլստոյի մտերիմ հարազատներին, արգելել էր վերջին հրաժեշտ տալ: Քչերին է հայտնի, որ Տոլստոյի հոգեհանգստյան կարգը կատարվել է Սանկտ Պետորբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցում: Պահպանվել է թաղման լուսանկարը՝ ռուս մեծ գրողի դագաղը հայ ուսանողների ուսերին: |
|
|
Սոֆյա ՍոլիտերմանսՍոֆյա Իլինիչնա Սոլիտերմանս. Լենինգրադի բլոկադայի զոհերից մեկի պատմությունն` օրագրի թերթերի մեջ: |
|
Թանգարանային գանձեր. Լեոնիդ Ենգիբարովի զգեստըԵրևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի սրահներից մեկում հայ ականավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի կրկեսային զգեստն է: Ենգիբարովն այն կրել է իր հայտնի՝ Մեդալներով համարի ժամանակ: «Չեք պատկերացի, թե ինչպես էր Բրեժնևը ծիծաղում այդ համարը դիտելիս, ծիծաղից նրա մեդալներն էլ էին ընկնում», - հիշում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Ենգիբարովի սան Սոս Պետրոսյանը: |
|
Վիմ Վենդերս
«Ես զավթիչ եմ, ցանկանում եմ զավթել մարդկանց ուղեղները, ցանկանում եմ դրանց մեջ դնել կերպարներ, գաղափարներ, որոնք կարող են ավելի ուղիղ ցույց տալ աշխարհն ու հենց իրենց կյանքը: Յուրաքանչյուր մարդ կարող է ճակատագիր փոխել: Սա է իմ քաղաքականությունն ու հավատամքը»:
Վիմ Վենդերս
|
|
|
Յուսուֆ Քարշ20-րդ դարի հայազգի աշխարհահռչակ դիմանկարիչ Յուսուֆ Քարշին անվանում են բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն ֆոտոդիմանկարիչ: Նրա ֆոտոխցիկի առաջ նստել են 20-րդ դարի հզորագույն մարդիկ: ԱՄՆ 12 նախագահ` Հերբերտ Հուվերից մինչև Բիլ Քլինթոն, 4 Հռոմի պապ` Պիոս 12-րդից մինչև Հովհաննես Պողոս Երկրորդ, Բրիտանիայի բոլոր վարչապետերը, ԽՍՀՄ լիդերներ Խրուշչովը, Բրեժնևը, Գորբաչովը: Նա ստեղծել է Անգլիայի Ելիզավետա 2-րդ թագուհու, Մայր Թերեզայի, Ալբերտ Էյնշտեյնի, Էռնեստ Հեմինգուեյի, Էլեոնորա Ռուզվելտի, Բերնարդ Շուոի, Պաբլո Պիկասոյի, Ֆիդել Կաստրոյի, Օդրի Հեփբըրնի, Շառլ դը Գոլի, Ալբեր Քամյուի, Մարտին Լյութեր Քինգի, Յուրի Գագարինի հայտնի դիմանկարները: Շատ երիտասարդներ լուսանկարչական արվեստն այսօր ուսումնասիրում ու ճանաչում են Յուսուֆ Քարշի գործերով: |
|
Հենրիկ ՄալյանԵվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միմիայն մեկ հանդիսատեսի, եթե ես ազնվացրել, իսկապես ուրախացրել կամ մաքրել եմ միմիայն մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ ինձ անվանելու արվեստի գործիչ: Աշխարհը՝ լիքը դահլիճներ... ինձ՝ միայն մեկ հոգի, մեկ մարդ, մեկ հանդիսատես». Հենրիկ Մալյան: |
|
Գրիգոր ԶոհրապԻրավաբան, գրող, հասարակական-քաղաքական գործիչ: Նորավեպի արքա», Նորավեպի իշխան», արևմտահայ մտավորակա¬նության եղեռնազարկ սերնդի փայլուն ներկայացուցիչ: Նա կարողացավ փաստաբանից հասնել մինչև խորհրդա¬րանի անդամի պատվավոր պաշտոնին, բայց չկարողացավ փրկվել արևմտահա¬յությանը վիճակված մեծ աղետից՝ Հայոց ցեղասպանությունից: Մահից օրեր առաջ` 1915 թ. հուլիսի 2-ին, կնոջը` Կլարային ուղղված վերջին նամակում գրում է. Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել… Նաև ինձ չմոռանան… Եթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք»: |
|
|
Մովսես Խորենացի5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:
|
|
|
Մակար Եկմալյան1895թ. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Վանեցին հատուկ կոնդակ է հրապարակում: Խրիմյան Հայրիկի կոնդակով հայ եկեղեցին պաշտոնապես ընդունում է նոր մշակված պատարագը:
|
|
|
Լեոնարդ ԲերնսթայնՄիակ ուժը, որ ստիպում է ինձ երաժշտությամբ զբաղվել, մարդկանց հետ շփման երջանկությունն է, որովհետև ես սիրում եմ մարդկանց նույնքան, որքան երաժշտությունը, եթե ոչ ավելի շատ»: Դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ Լեոնարդ Բերնսթայնի կյանքն ու ստեղծագործական ուղին հեռուստահանրագիտարանի ձևաչափով: |
|
|
Ռուբեն Սևակ1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է:
|
|
Գուրգեն ՄահարիԳուրգեն Մահարու կյանքն ու գործունեությունը` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: |





