|
Մեկ պատմվածքի շուրջ, Ստեփան Զորյան, «Ցանկապատ»Նշանավոր արձակագրի թերևս ամենահայտնի պատմվածքը՝ «Ցանկապատ»-ը առաջին հայացքից պատմում է մի կենցաղային պարզ վեճի մասին, որը խաթարում է մարդկանց հարաբերությունները, ազդում նրանց ներաշխարհի ու հոգեբանության վրա: Այս պարզ պատմությունը սակայն, ավելի խորքային վերլուծությունների հնարավորություն է տալիս: Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Պատմության կտրված թելն ու սագաներըԸնտանեկան սագաների ստեղծման համար անհրաժեշտ պայման է հաջորդական մի քանի սերնդի առկայություն: Կարևոր է նաև բնակության նույն վայրը: Հայոց պատմությունն իր ողբերգական ընթացքով կարծես վեպի ժանրային այս տեսակի զարգացման հնարավորություն չի տվել: Ընտանեկան սագաները հայոց պատմության համատեքստում «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Հայ գրականության ընտանեկան սագաներըՀամաշխարհային գրականության մեջ ընտանեկան սագան, որպես վեպի ներժանրային ձև, բավական հայտնի է ու տարածված, և այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Թոմաս Մանի «Բուտենբրոոկները» կամ Էմիլի Բրոնթեի «Մոլեգին հողմերի դարավանդը» հենց այդպիսի իրացումներ են: Բայց և փաստ է, որ ոչ բոլոր ժողովուրդների գրականությանն է բնորոշ ընտանեկան սագան: Ո՞րն է այդ ժանրաձևի յուրահատկությունը, հայ գրականության մեջ ունե՞նք ընտանեկան սագաներ: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ազնավուրը հուշագիր ու նովելագիրՇառլ Ազնավուրը հեղինակել է ուշագրավ հուշեր, ինքնակենսագրություններ, նույնիսկ պատմվածքներ ու վեպ: Ի՞նչ առանձհատակություն ունի նրա հրատարակված արձակը։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը |
|
Բանաստեղծ ԱզնավուրըՇառլ Ազնավուրի նշանավոր երգերի խոսքերը մենք առանց մեղեդու ուղեկցության չենք պատկերացնում, սակայն Ազնավուրի հարյուրավոր երգերի խոսքեր կարելի է ընթերցել նաև որպես բանաստեղծություն: Կարող ենք արդյո՞ք խոսել Ազնավուր բանաստեղծի մասին և ի՞նչ առանձնահատկություններ ունեն այդ բանաստեղծությունները: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մեկ պատմվածքի շուրջ. Սերգեյ Դովլաթով, «Գնդապետն ասաց, որ սիրում եմ»Նշանավոր արձակագիր Սերգեյ Դովլաթովի, «Գնդապետն ասաց, որ սիրում եմ» պատմվածքում հեղինակը որոշակի մարդու կենցաղի ու կյանքի փոքրիկ դրվագներով արձանագրում է խորհրդային երկրում մարդու ապրելու մոտիվացիայի պակասը, կյանքի անորոշությունը, հեռանկարների բացակայությունը և այս ամենի վրա՝ իշխանությունների վերահսկողությունը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Սերը հայրեններումՀայ միջնադարյան գրականության սիրո թեմայով այս նուրբ ու առինքնող ստեղծագործությունները՝ հայրենները, ընթերցողներին հիացնում են իրենց հոգեբանական խորությամբ ու բազմաշերտությամբ, արտահայտության ձևերի պարզությամբ ու ապրումների անմիջականությամբ: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը սիրային հայրենները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Բոլորովին ուրիշ աշունՀայ դասական պոեզիայի «աշնանային» երանգները շարունակվում են խորհրդահայ և անկախության շրջանի բանաստեղծություններում։ Տրամադրություններն ու թեմաները թեև նույնն են մնում, սակայն գրականության «աշունը» հարստանում է նոր մոտիվներով ու արտահայտչաձեւերով։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը քննարկում են Հայ գրականության աշնանային շերտերը: |
|
Աշնան մշուշում շշուկ ու շրշյունԹվում է, թե աշունը բանաստեղծների ամենից սիրելի եղանակն է, սակայն գրականության պատմության ոչ բոլոր շրջաններում է այդպես եղել։ Ե՞րբ և ինչպե՞ս աշունը բանաստեղծական դարձավ, ինչո՞ւ միջնադարյան պոեզիայում աշնանային պատկերներ չկան և ի՞նչ նշանակություն ունի տարվա այս եղանակը ռոմանտիկական ու սիմվոլիստական պոեզիայում։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Պարույր Սևակն ու միջնադարյան գրականությունըՊարույր Սևակը, ինչպես մեր շատ բանաստեղծներ ներշնչվել է հայ միջնադարյան գրականությունից։ Նա խորությամբ ու գիտականորեն է ուսումնասիրել միջնադարյան գրականությունը: Ինչպե՞ս են Պ.Սևակի ստեղծագործության մեջ հարաբերվել անցյալն ու ներկան, գրական ավանդույթն ու նորարարությունը և ի՞նչ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան գրականությունը նրա պոեզիայի վրա: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Գրոց ու բրոց հետքերով2024 թ. լրանում է Գարեգին Սրվանձտյանցի «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» գրքի հրատարակության 150-ամյակը։ Հայ բանագիտության ու ազգագրության համար այս նշանակալի գրքում ի թիվս այլ կարևոր նյութերի, հրատարակվել է «Սասնա ծռեր» էպոսի առաջին տարբերակը։ Տեսաֆիլմում ներկայացվում է այս գիրքը, ուղեկցությամբ՝ Սասունում 2024 թ. իրականացված նկարահանումների բացառիկ կադրերի, որտեղ ներկայացված է ազգային էպոսում հիշվող վայրերը, հուշարձաներն ու եկեղեցիները, հայաբնակ գյուղերն ու մարդիկ։ |
|
Ինչպե՞ս են աշխատում գրողներըՀուշագրություններում հանդիպում են գրողների ստեղծագործական պրոցեսի մասին հետաքրքիր վկայություններ: Կան գրողներ, որ գրում են գիշերը, խմում են շատ սուրճ, ստեղծագործում են կանգնած կամ պառկած: Շատերին հետաքրքիր այս փաստերը գրականագիտության համար կարևոր են այնքանով, որքանով կարող են պայմանավորել ստեղծագործությունների գեղարվեստական առանձնահատկությունները: Ի՞նչպես են անդրադառնում գրականության վրա հեղինակների ստեղծագործելու կերպն ու պայմանները, և անդրադառնո՞ւմ են արդյոք։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |












