Երազանք պահիր. աստղ է ընկնում...Երեք տարի առաջ ավանդական աղի բլիթ ուտելուց հետո նկարիչ, դիզայներ Լիլիթ Ճենտերեճյանը երազ է տեսնում. համերգի էր ու գիտեր, որ դա իր ամուսնու մենահամերգն էր, թեպետ երաժշտի դեմքը չէր երևում: Նույն տարի Լիլիթը ծանոթանում է կիթառահար Վահագն Ճենտերեճյանի հետ ու հասկանում, որ երազում հենց նրա համերգին էր... |
|
«Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» հայ հեղինակներՎերջին 200 տարիների հայ գեղարվեստի մեծանուն ու դեռ երիտասարդ ավելի քան 70 հեղինակների աշխատանքները մեկ ցուցասրահում: Հուլիսի 11-ից 17-ը Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» հայ հեղինակներ ցուցահանդեսը: Մեկ հարթակի վրա արվեստի տարբեր տեսակներ էին ներկայացված՝ դասական նկարչություն, ֆոտո արտ, փոփ արտ, քանդակ: Առաջին անգամ կողք-կողքի ցուցադրված էին վերջին երկու հարյուրամյակում ստեղծագործող ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու երիտասարդ հեղինակներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Բարձր արվեստ» կենտրոնը, ԱԱ աուկցիոնը» և www.Hi-artonline.com նախագիծը: |
|
Սիրելով երաժշտությունըՄեր հերոսները դաշնակահար Ջուլիետա Վարդանյանն ու ռեժիսոր Հակոբ Մանուկյանն են: Թեև դաշնամուրի հետ կապված Ջուլիետայի առաջին հիշողություններն այնքան էլ լուսավոր չեն ու կապված են դասատուի՝ սարսափ առաջացնող երկար կարմիր եղունգների հետ, սակայն դա նրան չի խանգարել հետագայում երաժշտությունն ընտրել որպես մասնագիտություն ու դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար: Դաշնակահարուհու օրվա մեծ մասն զբաղեցնում են փորձերը, ձայնագրություններն ու համերգները:
|
|
Սիրելով գիրքըԻնչպե՞ս ու որքա՞ն կարելի է սիրել գիրքը: Ու՞ր կարելի է հասնել սիրելով գիրքը... Կյանքը ընթերցանության համար տրված սահմանափակ ժամանակ է»,-համոզված է գրող Հրաչ Սարիբեկյանը: Այնքան է սիրում գիրքը, որ երբեմն այդ սերը պատիժ է համարում: Ասում է` այն ամենն, ինչ մարդը կանի ապրելու համար, ինքը դա կանի գրքի համար: |
|
Մշակութային հարևանությունԹբիլիսիում հայկական հինգ եկեղեցի կվերականգնվի: Աշխատանքներին կմասնակցեն նաև հայ մասնգետներ: 2013թ մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնական այցը Վրաստան շոշափելի արդյունքներ է տվել: Երկկողմ ծրագրերը կփրկեն շատ հուշարձաններ վերջնական ավիրումից, իսկ երկու երկրների մշակութային հարևանությունը նոր որակ կստանա: |
|
«Ոսկե Ծիրան 2012»2012 թ. հուլիսի 8-ից 15-ը Երևանում անցկացվեց Ոսկե Ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնն այս տարի ստացել էր ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրից: Ոսկե Ծիրանի» այս տարվա գլխավոր նորությունը Հայ առաքելական եկեղեցու մրցանակն էր: Վեհափառ Հայրապետի առաջարկով այն Եղիցի Լույս» է կոչվել և շնորհվելու է հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության գործում համաշխարհային կինոարվեստում նշանակալի ավանդ ունեցողներին: Ոսկե Ծիրան կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ Պետեր վան Բյուերենը, կինոռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Վիկտոր Էրիսեն, Ագնեշկա Հոլանդը, ինչպես նաև Տոնինո Գուերայի տիկին Լորա Գուրերան ու գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը խոսում են փառատոնի անցած ճանապարհի ու միջզգային ասպարեզում ունեցած ձեռքբերումների մասին:
|
|
Պսակադրություն, մաս 2-րդՊսակադրության խորհուրդը Հայ եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին կարևորում ընտանիքի միասնությունը, ի՞նչ վերաբերմունք ունի ընտանեկան բռնության կամ հղիության արհեստական ընդհատման նկատմամբ, արդյո՞ք Պսակի խորհուրդը անկրկնելի է, ինչպես Մկրտության խորհուրդը: Ե՞րբ է արտոնելի ամուսնալուծույթունը կամ երկրորդ ամուսնությունը: Ինչպե՞ս պետք է վարվեն ամուսնական զույգերը, եթե Եկեղեցում չեն պսակադրվել: Մեկնաբանում և հորդորում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |