|
Մակարավանքում Տավուշի թեմի հոգևորականները միասնական ժամերգություն են անցկացրելՊահքի շրջանում, Սուրբ Հարության տոնին ընդառաջ, խոկումն ու աղոթքը հոգևոր կատարելության ձգտող մարդկանց ուղեկիցն են՝ քննելու հոգևոր կյանքն ու սեփական ներաշխարհը: Հոգևոր հայրերն այցելել են Աչաջուր գյուղի 34 ընտանիքների, միասնաբար աղոթք բարձրացրել հավատացյալների օջախներում և հոգևոր զրույցներ ունեցել մարդկանց հետ։ Բոլոր ընտանիքների երեխաներին հոգևոր հայրերը «Աշակերտի Աստվածաշունչ» են նվիրել: |
|
Մաշտոցյան Մատենադարանում ցուցադրվում է Շուրիշկանի զորավոր ԱվետարանըՄարտի 10-ից մեկ ամսով Մատենադարանում ցուցադրվում է ճանաչված ձեռագրերից մեկը՝ Շուրիշկանի զորավոր Ավետարանը: Միակ և եզակի ցուցանմուշով ցուցադրությունը մեծ ուշադրություն է գրավել, բազմաթիվ այցելուներ կան: Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը գրվել է Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում, Թուրվանդա անունով կնոջ պատվերով: Սրբության համբավ ձեռք բերած Ավետարանը մի քանի անուն է ունեցել՝ կոչվել է Պապ, Կարմիր Ավետարան, նաև Սուրբ Բարսեղ՝ Բարսեղ քահանայի կամ էլ Սուրբ Բարսեղ Կեսարացի վանքի պատվին, որտեղ պահվել է որոշ ժամանակ: |
|
Դատավորի կերպարը՝ Սուրբ Գրքից մինչև Մխիթար ԳոշԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում–բանախոսություն՝ նվիրված Դատավորի կիրակիին։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Մխիթար վարդապետ Գոշը՝ արդար դատավորի որոնումներում» թեմայով բանախոսություն է կարդացել: Ըստ նրա՝ Դատաստանագիրքը դատական ուղեցույց է, որը դարերով օգնել է ձևավորել դատական համակարգված պրակտիկա, ընդգրկելով քաղաքացիական, քրեական, ընտանեկան և եկեղեցական իրավունք: |
|
Իսրայելական հրթիռակոծությունը մոտեցել է Բեյրութի հայկական թաղամասին՝ Բուրջ ՀամուդինԼիբանանում հայկական բարեսիրական կառույցները գործում են, սակայն ըստ «Վանա ձայն» հայկական ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանի՝ եթե պատերազմը երկարաձգվի, կամ սաստկանա, երկրում հումանիտար աղետ կսկսվի: Պաշտոնական տվյալներով՝ Բեյրութում մինչև երկու միլիոն բնակչություն կա, շուրջ հիսուն հազար հայ է ապրում: Լիբանանը Ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ հայկական սփյուռքի ամենակենսունակ ու կարևոր գաղթօջախն է: |
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ թբիլիսահայ հավատացյալների երկու խումբ ուխտագնացության է մեկնել Լոռու մարզի սրբավայրեր: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում փետրվարի 27-ին հայկական ծեսով երեկոյան ժամերգություն է կատարվել Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնի առթիվ: Մարտի 6-ից 8-ը Նիդեռլանդներում Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդները մասնակցել են եռօրյա հավաքի |
|
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ազատ է արձակվելՎերաքննիչ դատարանի որոշմամբ նախնական կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Սրբազանին արգելված է Վաղարշապատի տարածքից դուրս գալ, արգելված է շփումներ ունենալ գործով վկաների հետ: Նա մեկուսարանում էր դեկտեմբերի 4-ից։ Նրան մեղադրանք են առաջադրել նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, թեեւ մինչեւ օրս որևէ ապացույցի չի ներկայացվել վերագրվող հանցանքի վերաբերյալ։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակինՀայոց հայրապետի և Պապական նվիրակի հետ հանդիպմանը անդրադարձել են Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը: Նրանք քննարկել են տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակն ու Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունները։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետԱյն բոլոր երկրներում, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն ներքաշվել են ռազմական գործողությունների մեջ, կան հայկական համայնքներ: Գարեգին Երկրորդ ամենայն հայոց Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ: |
|
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի միջազգային փորձաքննությունը պատրաստ էՍրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը գրել է, որ նախորդ տարվա նոյեմբերին, տեսագրությունների իսկությունը պարզելու համար դրանք ուղարկել է միջազգային փորձաքննության: Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։ |
|
Հայաստանը վերջին երկիրն էր, որտեղ կարելի էր պատկերացնել բանտարկված արքեպիսկոպոս․ Ջոել ՎելդքամփԿրոնական հարցերով մասնագիտացված լրատվամիջոցում հրապարակվել է Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային իրազեկման հարցերով տնօրեն Ջոել Վելդքամփի «Այցելելով հայ արքեպիսկոպոսին բանտում» հոդվածը։ Միջազգային դիտորդը ներկայացնում է իր այցը Հայաստան՝ հալածվող քրիստոնյաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի կազմում, և բանտում Բագրատ արքեպիսկոպոսի հետ հանդիպումը։ Նա հոդվածում նկատել է, որ Փաշինյանը դիմել է հին խորհրդային մեթոդներին։ Նա հավաքել է ապստամբ եպիսկոպոսների մի խումբ, որոնք կոչ են անում «բարեփոխել» եկեղեցին, ինչպես բոլշևիկները 1920-ականներին օգտագործեցին «ազատ եկեղեցու» հոգևորականների մի խմբակի՝ պառակտում հրահրելու համար։ |
|
Սփյուռքի առաջնորդները կոչ են արել բոլոր հայերին պաշտպանել Հայ առաքելական եկեղեցինՀայկական Սփյուռքի առաջնորդները բաց նամակով Հայաստանի կառավարությանը զգուշացնում են, որ եկեղեցին հալածելու պատճառով իշխանությունը վտանգում է կտրել կապը Սփյուռքի և համաշխարհային հանրության հետ: Ըստ նրանց՝ եկեղեցու առաջնորդների վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար։ Նամակը ստորագրել են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը։ Նրանք կոչ են անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում։ |
|
Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգեւորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում: Իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել: Հեռավար մասնակցությունը ժինդիր չի կարող առաջացնել իրավաչափության և ընդունված որոշումների վիճարկման հարցում։ |











