Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը


Մաշտոցյան Մատենադրաանի ընծայաբերման սրահում բացված նոր թեմատիկ ցուցադրությունը ներկայացնում է չորս ավետարանիչներին: Չցուցադրված կամ քիչ ցուցադրված բացառիկ ձեռագրեր են ընտրվել: Դրանք պատմում են ժամանակի արվեստի և նկարիչների մասին` սկսած 11-12-րդ դարերից մինչև ուշ շրջան:

 

Մայր Տաճարում դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել


Իջման Սուրբ Սեղանի առջև Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել: Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Պատարագ։ Մակար Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի 11 սաներ և Քահանայից պատրաստության լսարանի մի շրջանավարտ արժանացել են սարկավագական ձեռնադրության։

 

Ջերալդ Թրբանճյան


Հայաստանի անկախության տարիներին ոսկե տառերով գրվեց մի բարերարի անուն, որի ուշադրությունը հատկապես կրթությանն էր ուղղված: Ջերալդ կամ Ջերրի Թրբանճյան: Հայաստանում նրան քչերն են տեսել, բայց ճանաչում են ու երախտապարտ են: Նրան օրհնել ու բարեմաղթանքներ են հղել հազարավոր ծնողներ, որոնց զավակները կրթություն են ստացել Թրբանճյան ընտանիքի բարերարությամբ:

Արցախցի երեխաները Ամանորին ընդառաջ նվերներ են ստացել Անգլիայի թեմից


Միացյալ Թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ջանքերով գնված տաք հագուստն ու կոշիկները արցախցի փոքրիկներին հանձնեել են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Հանդիպումն սկսվել է Տերունական աղոթքով։ Նվիրատվությունն արվել էր դեկտեմբերին Լոնդոնի հայոց առաջնորդարանում Հովակիմ սրբազանի հովանու ներքո կազմակերպված հանգանակության ժամանակ։ Շնորհիվ Սեդա Պողոսյանի, նրա ընկերների եւ ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղի՝ այդ օրն ավելի քան 2 հազար ֆունտ ստեռլինգ է հավաքվել։

 

Վերականգնվել է Աբգար արքային նվիրված շախմատի ամենամյա մրցաշարը


Չորս տարվա ընդմիջումից հետո Արարատյան հայրապետական թեմում վերականգնվել է Աբգար արքային նվիրված շախմատի ամենամյա մրցաշարը: Մրցաշարը սկսվել է 2013 թվականին` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։ Սուրբ Աբգար նախավկայի և անդրանիկ հավատացյալ թագավորի տոնին նվիրված միջոցառումը Հայաստանում շախմատի ամենաինքնատիպ մրցումներից է` մասնակցում են ԱՀԹ երիտասարդաց միության անդամներ և կիրակնօրյա վարժարանի սաներ, քահանաներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողներ, գնդերեցներ և զինվորներ` տարբեր տարիքի և փորձառության: Այս տարի մասնակիցներ են եղել Արցախի թեմի երիտասարդներից և Երևանի շախմատի ֆեդերացիայից։

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Դամասկոսում տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում, որին մասնակցել են Դամասկոսի և Բերիո հայոց թեմերի առաջնորդները Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդն ու Հայ Կաթոլիկների առաջնորդը Սիրիայում Հայաստանի դեսպանի հետ քննարկել են ստեղծված իրավիճակը Խաժակ Արք. Պարսամյանը մասնակցել է Վարշավայի նորանշանակ Մետրոպոլիտի գահակալության արարողությանը Շվեդիայում կայացել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) եվրոպական տարածաշրջանային ֆորումը։

 

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Դամասկոսի Առաջնորդ Եպիսկոպոսների արտահերթ ժողովում որոշվել է Սիրիայի նոր կառավարության հետ աշխատելու համար ստեղծել հանձնախումբ
Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եկեղեցում տոնել են համայնքի 92-րդ և Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռնադրման 20-րդ տարեդարձը
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ, տեղի է ունեցել Բելգիայի Հայ Եկեղեցու երիտասարդական միության եռօրյա ճամբարը
Միացյալ թագավորության թեմի առաջնորդը ներկայացրել է Արցախի հայության բռնի տեղահանման, քրիստոնեական ժառանգության ոչնչացման ու պատանդների խնդիրը

ԱՄՆ հայոց արևմտյան թեմում տեղի է ունեցել տարեկան 14-րդ էկումենիկ հավաքը


Սրբոց Ղևոնդյանց հայ առաքելական եկեղեցում հավաքվել են տեղի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներ, հոգևորականներ ու հավատացյալներ: Վազգեն քահանա Մովսեսյանը խոսել է վերջին տարիներին աշխարհում և հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցածի դժվարությունների մասին, խնդրել աղոթել Բաքվում պահվող հայ գերիների համար, հիշեցրել է` Միացյալ նահանգների հայ համայնքը ձևավորել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները: Նա ընգծել է, որ այսօր նույնպես՝ պատերազմն ու հալածանքը չի դադարել հայ ժողովրդի կյանքում:

 

Մոնրեալում տոնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի 54-րդ տարեդարձը


Տոնական սուրբ պատարագ է մատուցել թեմակալ առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Եկեղեցին Կանադայի հայոց թեմի առաջնորդանիստն է: Քաղաքում հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948-ին, իսկ 1970-ին ծխական խորհրդի որոշմամաբ գնվել է եկեղեցին և օծվել։ Տաճարը կենսական դեր ունի Կանադայում հայկական ժառանգության և հավատքի պահպանման, համայնքի անդամների միջև միասնության և հոգևոր աճի խթանման գործում: Եկեղեցուն կից սկսել են գործել շաբաթօրյա դպրոց, մշակութային միություններ, տարեցների, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ:

 

Մատենադարանը սկսկում է վերականգնել ու հանրայնացնել Արցախում գրված ձեռագրերը


ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 դոլար՝ բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։ Ծրագրի շնորհանդեսի ժամանակ Մատենադարանի տնօրենը նշել է, որ արցախյան ձեռագրերի հավաքածուն համաքրիստոնեական և համաշխարհային արժեք ունեն: Ընտրվել են Արցախի Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված ձեռագրեր: Դրանք եզակի արխիվային վավերագրեր են, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

 

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն ու աղոթակցությունն է հայտնել սիրիահայությանը
Երուսաղեմի հայ համայնքը ուխտագնացություն է կազմակերպել դեպի Սուրբ Փիլիպոսի աղբյուր-սրբավայր
Կալիֆոռնիայի հայկական դպրոցների սաները միացել են Բաքվի հայ գերիների ազատ արձակման կոչին
Գերմանիայի Հայոց Թեմի համայնքներում ծառայող դպիր-սարկավագները երկօրյա հանդիպում են ունեցել թեմակալ առաջնորդի հետ

Ներսիսյան դպրոցի հիմնադրումը


Ներսես Աշտարակեցի Կաթողիկոսի նախաձեռնությամբ 1822-ին Թիֆլիսում սկսվում է նոր դպրոցի շինարարություն, որից երկու տարի անց դպրոցը բացվում է 2 դասարանով և 20 աշակերտով։ Կաթողիկոսը մինչեւ դպրոցի շինարարությունն արդեն հանգամանալից կանոնադրություն էր մշակել ուսման տեւողության, ուսուցիչների պարտականության, աշակերտների վարքի կանոնների մասին։