Alt

Հաշմանդամություն ունեցող զինծառայողներին և ազատամարտիկներին աջակցում է Արարատյան հայրապետական թեմը


Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն ստացան Երևանի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր համայնքների՝ 1989թ.-ից հաշվառված I խմբի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ և զինծառայողներ: Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում զինծառայողների համար կատարվեց բժշկության կարգ:

Alt

Հայ եկեղեցու քահանայից դասը համալրվեց յոթ սպասավորներով


Հուլիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիծանում յոթ սարկավագներ քահանայության կոչվեցին: Ձեռնադրությունը կատարեց տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Նորաօծ քահանաներից մեկը կուսակրոնության ուխտ արեց: Կատարվեց վեղարի տվչության կարգ:

Alt

Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակման արարողությունը


Հայաստանի աստվածաբանական գլխավոր կրթական հաստատությունը   հանդիսավոր կերպով փակեց ուսումնական տարին: Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում ճեմարանականները, տեսչական կազմն ու դասախոսները միասին ամփոփեցին անցնող ուսումնական տարին, անդրադարձան արձանագրած հաջողություններին ու գալիք ուսումնական տարվա ծրագրերին:

Alt

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մրցանակն այս տարի կիսվեց երկու նախագծերի միջև


Հուլիսի 13-14-ը Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի այս տարվա աշխատաժողովը: Ժյուրին ուսումնասիրեց ու գնահատեց ընտրված10 նախագծերը: Գլխավոր մրցանակը` 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհը, կիսեցին թուրք ռեժիսոր Սենեմ Գոկչեի Ք’աՐ» և հայ ռեժսորներ Սոնա և Մարինե Քոչարյանների Մուրատ» նախագծերը:

Alt

Ճեմարանականների տարեվերջյան ուխտագնացությունը` Սբ. Երրորդություն եկեղեցու երիտասարդների հետ


Ուսումնական տարվա ավարտին, նախքան արձակուրդի մեկնելը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները, ավանդույթի համաձայն, ուխտագնացության են մեկնում Հայաստանի սրբավայրեր: Այս տարի նրանք հրավիրել էին նաև Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու համայքնի խուլ երիտասարդներին:

«Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միություն


Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց երիտասարդների միությունը գործում է արդեն երեք տարի: Լիդիան և Ծովինարը, որ միության հիմնադիր անդամներից են, պատմում են, թե ինչպես ստեղծվեց միությունը: Ազադիգը երիտասարադներին վերջերս է միացել: Նա Սիրիայից է եկել և միության կազմում մանուկների համար նոր ծրագիր է իրականացնում:

Alt

Պրահայի քվադրինալեին Հայաստանը ներկայացավ «Կարմիր կարկուտ» նախագծով


Պրահայի քվադրինալեն բեմանկարչության ամենահայտնի միջոցառումն է աշխարհում: Մեր եկիրն այս միջոցառմանը մասնակցում է երկրորդ անգամ: Այս տարի` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Կարմիր կարկուտ» նախագծով: Նախագծի հիմքում նորվեգացի միսիոներ Բուդիլ Բյորնի՝ 1910թվականին Արևմտյան Հայաստանում արած լուսանկարն է:

Alt

Վարդավառի տոնախմբություն Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում


Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու բակում երիտասարդները վառում են խարույկները, ճիշտ այնպես, ինչպես ժողովրդական սովորության համաձայն դա անում էին մեր նախնիները Վարդավառին նախորդող գիշերը: Լուսաբացին մարդիկ սկսում են ջուր ցողել միմյանց վրա՝ ի նշան այն պատգամի, որ Նոյ նահապետն է տվել իր ժառանգներին, որպեսզի նրանք երբեք չմոռանան 40-օրյա ջրհեղեղը:

Alt

Վարդավառի տոնական պատարագ և զինվորների օրհնություն Ս. Երրորդություն եկեղեցում


Տիրոջ Պայծառակերպության օրվա տոնական պատարագին Երևանի Սուրբ Երորորդություն եկեղեցում մասնակցում էին նաև հայոց բանակի զինծառայողները: Վերջին տարիներին այս օրը զինվորների օրհնության կարգ կատարելու ավանդույթ է ձևավորվել:

Alt

«Ոսկե օրփեոս»՝ դաշնակահար Արթուր Ավանեսովի մասնակացությամբ ձայնասկավառակներին


Քնարական ձայնասկավառակների ֆրանսիական ակադեմիան Ոսկե օրփեոս» է շնորհել դաշնակահար Արթուր Ավանեսովի մասնակացությամբ միանգամից երկու ձայնասկավառակի: Ամենամյա այս մրցանակաբաշխությանը մասնակցում են հանրաճանաչ երաժիշտներ ամբողջ աշխարհից: Այս տարի ակադեմիան մրցանականեր է շնորհել 31 անվանակարգում:

Alt

Զինվորների ուխտագնացություն Գեղարքունիքի թեմի սրբավայրեր


Հայրավանքում առավոտյան ժամերգությունով են Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայողներն սկսում ուխտագնացությունը Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Այս զորամասի զինվորները հոգևոր սպասավորի ուղեկցությամբ հաճախ են լինում սրբավայրերում: Ուխտագնացությունները կազմակերպում են ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի հոգևոր հովիվ Մեսրոպ քահանայի հովանավորությամբ: 

Alt

«Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության անդամների այցը թիվ 1 հատուկ կրթահամալիր


Դժվար երեխաներ: Շատերն այսպես են անվանում Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սաներին: Այս դպրոցում սովորում են երեխաներ, ովքեր հակասոցիալական վարք են դրսևորել: Նրանց հասարակությանն ինտեգրելու գործում տնօրենը հատուկ տեղ է հատկացրել հոգևորականների հետ շփումներին: Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության անդամների ցանկությունը` այցելել երեխաներին սիրով են ընդունել: