Alt

Կոնսերվատորիայի ուսանողների ուխտագնացությունը Տաթևի վանական համալիր


Պետրոս և Մարալ Բաղդասարյանների հովանավորությամբ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն այցելեցին Տաթևի վանք: Ուխտավորներին առաջնորդում էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Alt

Տեսակամուրջ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին


Ծնողազուրկ երեխաների օգնության միությունը» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առցանց կոնֆերանս էր կազմակերպել, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներում ապրող երիտասարդներ: Կոնֆերանսին Հայաստանից միացել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նագաշյան տան» աղջիկները  և Տիրամայր Հայաստանի» կրթօջախի սաները: 

Alt

Ռուբեն Սևակի թանգարանում կաշխատեն պատանի էքսկուրսավարներ


Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունը՝  Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել են պատանի էքսկուրսավարների պատրաստման՝ Ինչպես կարդալ նկարը» ծրագիր: Այսօր նրանց աշխատանքային առաջին օրն էր Ռուբեն Սևակի թանգարանում: 

Alt

Խաչի քարոզ` հանրային տրանսպորտում


Արդեն 3-րդ անգամ Սուրբ Խաչին նվիրված տոներին Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները խաչի քարոզ են նախաձեռնում մայրաքաղաքի կանգառներում ու երթուղային տաքսիներում: 

Alt

Լրացավ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման 15-ամյակը


Մայիսի 3-ին նշվել է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման 15-ամյակը: Տոնական միջոցառում էր կազմակերպվել Նորքի հայորդյաց տանը:  

Alt

Հայաստանի «Փոքրիկ երգիչների» համերգը` Մայա Շավիթի ղեկավարությամբ


Հայաստանի Փոքրիկ երգիչների» համերգը`  նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին,  ղեկավարում էր հրեա հայտնի դիրիժոր, Էֆրոնի» երգչախմբի ղեկավար Մայա Շավիթը: 

Alt

Օծվեց Գետափ համայնքի Սուրբ Աստվածածին վերակառուցված եկեղեցին


Շիրակի մարզի Գետափ համայնքի սրբավայրը` Սբ. Աստվածածին եկեղեցին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո չի գործել: 3 տարի առաջ գետափցի Սամվել Խաչատրյանը որոշեց հանձն առնել եկեղեցու վերակառուցման գործը: Այսօր արդեն այն օծեցին Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Alt

«Նոր անուններ» փոքրիկ երաժիշտների համերգը Ցեղասպանության զոհերի սրբադասման նախօրեին


Սրբադասման նախօրեին Հայ եկեղեցու թեմական պատվիրակները և օտարերկրյա հյուրերը հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ և մասնակցեցին Նոր անուններ» փոքրիկ երաժիշտների համերգին: 

Alt

Ղպտի ուղղափառ եկեղեցու գահակալը պատարագ մատուցեց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում


Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածաին եկեղեցում շաբաթ օրը պատարագիչը Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոս Երկրորդն էր: Նորին սրբությունը Հայաստանում էր առաջին անգամ: Ժամանել   էր Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանը և 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

 

Alt

Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Մարիաննա Շիրինյանի համատեղ համերգը` հյուրախաղերից առաջ


Ապրիլի 11-ից 14-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Դանիայում բնակվող մեր հարենակցուհի, ճանաչված դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի հետ Հայոց ցեղասպանթյան 100-րդ տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա Սկանդինավյան երկրներում: Համերգի ծրագրից մի հատված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց երևանյան հանդիսատեսին:

Alt

«Անդերսենի հեքիաթի օրեր»` Մանկական գրքի օրը


Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է: Բյուրոկրատ» գրախանութը և Հայաստանում Դանիայի թագավորության հյուպատոսի գրասենյակը Անդերսենի հեքիաթի օրեր» ծրագրի շրջանակում փոքրիկների համար միջոցառում էին կազմակերպել:

Alt

Մեռելոց հիշատակության օրերի վերաբերյալ Կառավարության որոշումը` քննարկումների առիթ


2008 թ. ՀՀ կառավարությունն ընդունել է  որոշում, ըստ որի Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը համարվում են  ոչ աշխատանքային: Փոխարենը աշխատանքային է հաջորդող շաբաթ օրը: Կառավարության վերջին նիստի ժամանակ, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է` քանի որ Հայաստանը հունվար ամսին անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ այնտեղ շաբաթ և կիրակին ոչ աշխատանքային օրեր են, մեր երկրում երկուշաբթին ոչ աշխատանքային դարձնելը և շաբաթ օրով փոխարինելը խաթարում է որոշ կազմակերպությունների աշխատանքը: Այս որոշումը լայն քննարկումների առիթ է դարձել: