Alt

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը` Ռիմսկի-Կորսակովի անվան մրցույթի հաղթող


Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթից վերադարձել է գլխավոր մրցանակով: 

Alt

Հովիկ Սարդարյանը` Սայաթ-Նովայի անվան միջազգային մրցույթի դափնեկիր


Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող, Աշոտ Զոհրաբյանի սան Հովիկ Սարդարյանի Գողգոթայի ծաղիկներ» ստեղծագործությունը ժյուրին համարել է լավագույնը 30 այլ ստեղծագործություններից, որ ներկայացված են եղել Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթում: 

Alt

Սուրբ Սարգսի տոնը Սարգիս անունը կրողների անվանակոչության օր է


13-ամյա Սարգիսն իր անվանակոչության օրը նշում է ընկերների հետ: Պատանիները Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցում են ծառայում, դպիր են: Օրվա մեծ մասն անբաժան են ու տոներն էլ անցկացնում են միասին: Սուրբ Սարգսի տոնին նրանց հավաքատեղին Սարգիսենց տունն է: 

Alt

Սուրբ Սարգսի տոնը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում


Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում այսօր տոնական պատարագ մատուցվեց: Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Արարատյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի բերվեց Ս. Զորավարի մասունքակիր աջը: 

 

Alt

Տնօրհնեք ազատամարտիկ Երվանդ Կարապետյանի հայրական ընտանիքում


Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Երվանդ քահանա Բաբայանը երկար ժամանակ փնտրում էր Կարապետյանների ընտանիքը, ում որդու անունն է կրում ձեռնադրման օրից: Հայաստանի ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տարիներ առաջ 12 քահանաների ձեռնադրության ժամանակ նրանց տվել է Շուշիի ազատագրման ժամանակ զոհված տղաների անունները: Նրանցից մեկը ազատամարտիկ Ճուտոն է` Երվանդ Կարապետյանը, ում անունն է ստացել Երվանդ քահանան: Տեր հայրն օրերս այցելեց Երվանդ Կարապետյանի հայրական տուն: 

Alt

Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը


Հայոց բանակի կազմավորման տարեդարձի օրվա միջոցառումներն ավանդաբար սկսվում են Եռաբլուրից: Հանրապետության նախագահը և Ամենայն հայոց հայրապետը ծաղիկներ դրեցին զոհվածների հիշատակին: Գարեգին Բ Ամենայն հայոց և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները հոգեհանգստյան աղոթք հնչեցրին: Հայոց հայրապետը օրհնության խոսք ասաց: Վերջին շրջանում սահմանին աճող լարվածության և միջադեպերի թեմային անդարդարձավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

Alt

Տնօրհնեք Արաբկիր համայնքում


Արաբկիր համայնքում հոգևոր սպասավորություն իրականացնող Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը համայնքի նոր կառուցվող եկեղեցու տարածքում տեղադրված փոքրիկ տնակում է հանդիպում համայնքի հավատացյալներին: Այս օրերին տեր հայրն այցելում է ընտանիքներ՝ Ս. Ծնունդն ավետելու և տնօրհնեքի կարգ կատարելու: Մեր նկարահանման օրը տեր հայրը Կարապետյանների ընտանիքում էր:

Alt

Հունվարի 26-ին սկսվում է Առաջավորաց պահքը


Առաջավորաց պահքը տարվա առաջին պահքն է: Հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Նախորդում է Մեծ պահքին:   

Alt

Տնօրհնեքի արարողություն Մրգավան գյուղում


Արարատի մարզի Մրգավան համայնքի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու նախկին տեսքը գյուղում քչերն են հիշում: Համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանն արխիվներում Սուրբ Աստվածածնի հետ կապված գծագրերն է փնտրում ու անձամբ վերահսկում եկեղեցու վերակառուցմանն ուղղված աշխատանքները: Մեր այցելության օրը Հարությունյանների ընտանիքում տնօրհնեք էր: 

Alt

Փոքրիկ Սերյոժայի մարմինն ամփովեց հարազատների կողքին


Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգությունից հետո ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը 7 օր ապրեց: Փոքրիկի հոգեհանգիստը տեղի ունեցավ Գյումրիի Ս. Նշան եկեղեցում: Այսօր փոքրիկի մարմինն ամփոփվեց Գյումրիի Շիրակ» գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ, տատիկի և պապիկի կողքին:

Alt

«Նամակ զինվորին» նախաձեռնությունը` թիվ 2 գիշերօթիկ դպրոցում


Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի սաները օրվա դասի տետրերը փոխարինել էին բացիկներով: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդների նախաձեռնած Նամակ զինվորին» շարքի նամակների հեղինակներն այս անգամ նրանք էին: 

Alt

Ջրօրհնեք Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում


Տարվա այս եղանակին առատ ձյունն ու մերկասառույցը դժվարանցանելի դարձնում Տեղերի Սուրբ Աստվածածին վանք տանող ճանապարհը: Եղանակը, սակայն, ինչպիսին էլ լինի, ամեն տարի հունվարի 9-ին ուխտավորները հասնում են վանք` մասնակցելու Ջրօրհնեքի արարողությանը: