Alt

Տնօրհնեք ազատամարտիկ Երվանդ Կարապետյանի հայրական ընտանիքում

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Երվանդ քահանա Բաբայանը երկար ժամանակ փնտրում էր Կարապետյանների ընտանիքը, ում որդու անունն է կրում ձեռնադրման օրից: Հայաստանի ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տարիներ առաջ 12 քահանաների ձեռնադրության ժամանակ նրանց տվել է Շուշիի ազատագրման ժամանակ զոհված տղաների անունները: Նրանցից մեկը ազատամարտիկ Ճուտոն է` Երվանդ Կարապետյանը, ում անունն է ստացել Երվանդ քահանան: Տեր հայրն օրերս այցելեց Երվանդ Կարապետյանի հայրական տուն: 

2015-01-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ