Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու Արմանը


Մեր նկարահանող խումբը կիրակին անցկացրել է Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ծանոթացել Արմանի հետ:

Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու երեք եղբայրները


Ջորջը, Ալենը և Նորայրը ամեն կիրակի Բուրաստան գյուղից ընտանիքով գալիս են Արտաշատ: Եղբայրներին հանդիպեցինք Ս. Հովհաննես եկեղեցում՝ խորան բարձրանալիս, մայրիկին՝ երգչախմբում երգելիս:

Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր եղբայրները


Ալեքսի ու Արմանի հետ ծանոթացել ենք Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում: Եղբայրներից մեկը որոշել է քահանա դառնալ՝ սիրելի տեր հոր օրինակով:

Երախտապարտ ենք. Ռազմական բժիշկ Հենրիկ Մարգարյան


Հենրիկ Մարգարյանը Բժշկական համալսարանն ավարտելուն պես ծառայութան է մեկնել Արցախ, այնտեղ եղել պատերազմի ու խաղաղության օրերին:

Աշխեն Բաղդասարյան


Աշխեն Բաղդասարյանը Տաճատ քահանա Բարսեղյանի կինն է։ Լուսանկարչությանը սիրահարված Աշխենը չէր պատկերացնում, որ կյանքը կկապի հոգևորականի հետ։ Իսկ այսօր երեցկին արդեն Վանաձորում իր փոքրիկ լուսանկարչատուն ունի։

Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու Տարոնը


Մեր նկարահանող խումբն այս կիրակին անցկացրեց Նորագավիթի Սբ․ Սարգիս եկեղեցում դպրական շապիկ հագնող Տարոնի ու նրա ընտանիքի հետ:

Վազգեն դպիր Սարգսյան


Վազգեն դպիր Սարգսյանը Հառիճավանքում ուսանելուց հետո ընդունվում է Վազգենյան դպրանոց: Շուտով խումբ է հավաքում, որն սկսում է կատարել Կոմիտասյան պատարագը: Վազգենը տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների՝ դաշնամուր, կիթառ, շվի։ «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթի անդամ է: Վերջերս տարվել է նաև համշենական մշակույթով։

Վահե Աբրոյանի մայրը


Տանն ամեն ինչ պատերազմում զոհված որդուն է հիշեցնում: Կիսատ թողած գործերը ավարտելու ուժ է պետք: Այդ ուժը Աբրոյանների ընտանիքին տվեց փոքրիկ Վահանի ծնունդը:

Դավիթ սարկավագ Գիշյան


Դավիթը լուրջ հաջողություններ էր գրանցել մարտարվեստում, երաժշտության ու խոհարարության մեջ: Մի օր Յալթայի Սբ. Հռիփսիմե եկեղեցում առաջին անգամ պատարագի մասնակցելուց հետո կյանքի ճանապարհը փոխվեց:

Վանաձորի դպիրները


Ուխտագնացությունից մինչև ֆուտբոլ. Վանաձորում հանդիպել ենք Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու երեխաներին, զրուցել նրանց զբաղմունքների մասին:

Ապարանի Սբ. Խաչ եկեղեցու երգչախումբը


Ապարանի Սբ. Խաչ եկեղեցու երգչախմբի երեխաները կոմիտասյան քառաձայն պատարագ են կատարում: Նրանց ուխտագնացություններից մեկին միացել է նաև մեր նկարահանող խումբը:

Տեր Հովհան Լեոն Խոջա-Էյնատյան


Մասնագիտությամբ երաժիշտ է տեր Հովհանը, Էվանսթոնի Սուրբ Հակոբ եկեղեցում հիմնել է «Նարեկ զանգակներ» նվագախումբը: Հայաստան այցը առիթ հանդիսացավ «Երևան» լարային քառյակի հետ ներկայացնելու Ալան Հովհաննեսի «Խորհուրդ նահատակաց» ստեղծագործությունը: