|
2024թ.-ի երկրորդ կիսամյակը «Երրորդ հազարամյակի» տաղավարումՄայր տաճարի բացում, մյուռոնօրհնություն, ինքնություն, պատմություն, կրթություն, արցախցիների իրավունքներ: «Երրորդ հազարամյակի» տաղավարում այս թեմաներն է քննարկել Աննա Սարգսյանը 2024 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում: Զրույցների լավագույն հատվածները ամփոփված են մեկ տեսանյութում: |
|
Քրիստոս ի՞նչ բերեց մեզԻնչպե՞ս է Քրիստոսի Ծնունդը մեզ պատմում Աստծո մասին, ապա ուրվագծում մեր անցնելիք ճանապարհը. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդ Զարգարյանը: |
|
Կրթվելու նպատակըԱյս աշնանը «Երրորդ հազարամյակը» հեռուստադիտողների եւ օգտատերերի ուշադրությունը սեւեռեց բարձրագույն կրթության խնդիրներին։ Օր օրի զարգացող տեխնոլոգիաները մեկը մյուսի հետեւից քանդում են ավանդական ու նույնիսկ ոչ վաղ անցյալում նոր համարվող ոլորտները։ Բարձրագույն կրթությունը, թեեւ թվում է կոնստանտ երեւույթ է, բայց նոր տեխնոլոգիաները քարը քարին չեն թողնում եւ արդեն լեգիտիմ հարց է առաջանում՝ ո՞րն է բարձրագույն կրթության իմաստը, ի՞նչ կառուցվածք ու բովանդակություն պետք է ունենա այն։ Ո՞ր մոդելը պետք է ընտրեն ոլորտի քաղաքականություն մշակողները։ Բարձրագույն կրթության վերաբերյալ Աննա Սարգսյանի աշնանային զրույցների լավագույն դրվագները մեկ թողարկումով։ |
|
Տարեմուտին միանգամից երկու պրեմիերաԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տարեմուտին երկու ներկայացման պրեմիերա է ցուցադրել: Տարին թատրոնի համար նշանակալից էր նորարարական նախագծերի իրականացման առումով: Վերաբացվել է թատերական ստուդիան, ստեղծվել է «Պաննո» արվեստի տունը, որը տեղծարար հարթակ է արվեստագետների համար. «Երևանյան միջազգային թատերական փառատոնը» բացառիկ հնարավորություն է ընձեռել թատերասեր հանդիսատեսին բացահայտելու համաշխարհային ճանաչում ունեցող` Սիմոն Աբգարյանի թատերախմբի ներկայացումը: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանը։ |
|
«Քո առաջին բառերը» ժողովածուԼույս է տեսել Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» խորագրով մանկական բանաստեղծությունների ժողովածուն «Զանգակ» գրատանը տեղի է ունեցել բանաստեղծ, թարգմանիչ և գրող Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» խորագրով մանկական բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որն ուղեկցվել է դերասաններ Աղասի Մելքոնյանի ու Լիանա Նիկողոսյանի տիկնիկային բեմականացված ընթերցանությամբ: Գիրքը լույս է տեսել հեղինակի ընտանիքի նախաձեռնությամբ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրերն են Հովհաննես Գրիգորյանի դուստրը` բիզնես խորհրդատու Սոնա Գրիգորյանը, և դերասան, տիկնիկավար Աղասի Մելքոնյանը: |
|
Արցախը՝ անուններով2020թ. լույս է տեսել «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրությունը՝ պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանի աշխատասիրությամբ: Այսօր գիրքը նաև արխիվային մեծ արժեք ունի, մի քանի նմուշ է հասել Հայաստան՝ 2023թ. արցախահայության բռնի տեղահանությունից հետո: Աննա Սարգսյանը հյուրընկալել է գրքի հեղինակ Վահրամ Բալայանին: |
|
Արցախցիների լավակեցությունը՝ հանձնառություն2024 թվականի հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացու տվյալ է հաշվառվել։ 2023թ. արցախահայության բռնի տեղահանությունը նաև մշակութային իրավունքի կոպիտ խախտում էր: Մշակույթի իրավունքը մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, իրենց բնականոն կյանքը իրենց պատկերցումներին և մշակութային պրակտիկաներին համապատասխան ապրելու իրավունքն է: Այն որպես հիմնարար իրավունք հաստատված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» հռչակագրի 27-րդ հոդվածով։ Արցախահայերի՝ Հայաստանում ինտեգրման խնդիրների մասին Աննա Սարգսյանը զրուցել է մշակութային մարդաբան Գոհար Ստեփանյանի հետ: |
|
Ինքնություն և պատմությունԿան արժեքներ, որոնց շուրջ հասարակությունը պետք է համախմբվի։ Դրանցից մեկը մեր քրիստոնեական ինքնությունն է, որի շոշափելի արտահայտությունը մյուռոնն է։ Սկզբունքային անհամաձայնությունը կարելի է քննարկումների միջոցով լուծել։ Եկեղեցին ուշադրություն է հրավիրում այն կարեւոր արժեքների վրա, որոնցով հայ ժողովուրդը պետք է համախմբվի։ Ինչու է ժամանակակից մարդը համարվում հոգևոր թափառական: Ինչպե՞ս չկորցնել տունը: Աննա Սարգսյանի պատմության վերաբերյալ զրույցների լավագույն մտքերը ամփոփվել են մեկ թողարկման մեջ։ |
|
Տե’ր, ավելացրո’ւ մեր հավատքը մաս 2Ինչո՞ւ է հավատքը մարդկային կյանքի բաղկացուցիչ մաս համարվում անկախ կրոնական, սեռային, տարիքային, մշակութային զանզանությունից: |
|
Թանգարանի զինվորը․ Շահեն ԽաչատրյանՀենրիկ Մալյանի անվան թատրոնում կայացել է «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանած «Թանգարանի զինվորը․ Շահեն Խաչատրյան» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Այն ներկայացնում է բացառիկ մանրամասներ արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն, մի քանի տասնյակ արվեստագիտական գրքերի, պատկերագրքերի, կատալոգների հեղինակ Շահեն Խաչատրյանի մասին: Ֆիլմի մտահղացումը և սցենարը լրագրող, խմբագիր, թարգմանիչ Լիլիկ Ստեփանյանինն է: Ռեժիսորը Արտակ Ավետյանն է: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» հյուրընկալել է ֆիլմի հեղինակներին։ |
|
Եզդիական համայնքի մշակութային ձեռքբերումներըՀայաստանում եզդիները կարողանում են ազգային դիմագիծը պահպանել Գիտակրթական, մշակութային և այլ բնույթի ի՞նչ միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիան»: Որքանո՞վ են եզդի երիտասարդները ընդգրկված Հայաստանի մշակութային կյանքում: Արդյո՞ք հայ հասարակությունը բվարար իրազեկված է եզդիների պատմությանը, մշակույթին և կրոնին: Անահիտ Մարգարյանը զրուցել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանի հետ: |
|
Մարդ և կրթությունՈ՞րն է կրթության արժեբանությունը: Արդյո՞ք կրթված լինելը բավարար է լավ մարդ լինելու համար: Իսկ լավ մարդ լինելը լավ ապրելու երաշխի՞ք է: Աննա Սարգսյանը զրուցել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ: |











