Ուխտավորներ համայն աշխարհի


Սեպտեմբերի վերջին վերաօծվեց և վերաբացվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, օրհնվեց սրբալույս Մյուռոնը: Հազարավոր ուխտավորներ այցելեցին Հայաստան` մասնակցելու հայ հավատացյալի համար ուրախալի ու կարևոր իրադարձություններին: Նրանցից շատերն առաջին անգամ ներկա եղան նման պատմական արարողությունների: Նրանք, ովքեր հնարավորություն չունեցան մասնակցելու եկեղեցու և ազգի կյանքում կարևոր իրադարձություններին, հիմա են գալիս Սուրբ Էջմիածին`աղոթելու նորաօծ ու կրկին դռները բացած հայոց Մայր տաճարում:

Չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից


Հասարակական մի շարք կազմակերպություններ պահանջում են կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից, զերծ մնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկից: Ինչո՞վ է դա վտանգավոր Հայաստանի համար. Աննա Սարգսյանը թեման քննարկել է «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի հետ:

Մի´ ցանկացիր. մաս 2


Մի՛ ցանկացիր պատվիրանը չի նշանակում սպանել քո մեջ բնական ցանկությունը, այլ նշանակում է լինել ժուժկալ։ Ճանաչիր ինքդ քեզ, քո ցանկություններն ու քո սահմանները, որպեսզի դրանով հարգես ինքդ քեզ, քո շրջապատը եւ քո հասարակությունը։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Վաչե Շարաֆյան


«Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի» բացման համերգը կնշանավորվի Վաչե Շարաֆյանի «Շնորհալի, աղօթական» սինֆոնիայի պրեմիերայով, որն ընծա է Սբ․Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը: Պրեմիերային ընդառաջ` «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ:

Համադրելի՞ են Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները


Ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջան անվանումով պետությունը՝ որպես պատմաքաղաքական իրողություն, և փաստերի ի՞նչ նենգափոխման արդյունք է «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզը: Արդյո՞ք համադրելի են Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները: Աննա Սարգսյանը թեման քննարկել է ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ:

Մի´ ցանկացիր․ մաս 1


Ցանկանալը մարդու գոյության ամենահիմնարար կարողությունն ու առաձնահատկությունն է: Երբ Սուրբ Գիրքը մեզ պատգամում է՝ մի ցանկացիր, ինչ՞ հստակ պարագաներ է մատնանշում. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Կոտայքի թեմի առաջնորդարանն ամեն տարի երեխաների համար կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոնակատարություն


Կոտայքի թեմի սոցիալական բաժինը տարբեր ծրագրեր է իրականացնում: Հոգևորականներն իրենց ամենօրյա աշխատանքի բերումով անձամբ ճանաչում են կարիքի մեջ հայտնված մարդկանց, վերջին տարիներին նաև՝ Արցախից տեղահանված և Կոտայքի տարբեր համայնքներում վերաբնակված ընտանիքներին: Նրանց համար իրականացվում են աջակցության տարբեր ծրագրեր:

 

Սերժ Ավետիքյան


«Երկլեզու դրամատիկական արվեստանոց»-ի չորրորդ թողարկումը Հայաստանում. «Արտֆոկուս»-ում Սերժ Ավետիքյանն է

Ֆրանսահայ դերասան, կինոբեմադրիչ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ արդեն 3 տարի է գործում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցը»:  Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս արվեստանոցը կհամախմբի 25 երիտասարդ դերասանների, և հնարավորություն կընձեռի նրանց ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող հրավիրյալ արտիստների աշխատանքի մեթոդաբանությանը, ժամանակակից թատրոնի և կինոյի ավանդույթներին և միտումներին: Ծրագրի ավարտին տասը երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Ֆրանսիայում։ «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի», ինչպես նաև թատրոնի և կինոյի այլ նախագծերի մասին «Արտֆոկուսում» պատմել է Սերժ Ավետիքյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը:
 

2024թվականը «Երրորդ հազարամյակի» տաղավարում


Անվտանգություն, սահմանազատում, պետություն, Մայր տաճարի վերաօծում և մյուռոնօրհնություն, ինքնություն, կրթություն, Արցախի հարց. 2024 թվականի զրույցների դիպուկ հատվածները՝ մեկ տեսանյութում:

Լույս, որ կյանքի ուղեցույց է


Հիսուս, որպես բեթղեհեմյան աստղ, ինչպե՞ս է շարունակում լուսավորել մեր ճանապարհը՝ մնալով ամենքիս կյանքի անբաժան ուղեկիցը. մեկնաբանում է Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Պատարագ


Պատարագիչը Մայր Աթոռ Ս Էջմիածնի Գարեգին Ա. կրթական կենտրոնի տնօրեն՝ Վահան եպսկոպոս Հովհաննիսյան է եղել: Ճրագալույցի պատարագի մասնակիցները վերապրել են սրբազան արարաողության խորհուրդը և հաղորդություն ճաշակել: Շատերը ծոմապահությամբ և ապաշխարությամբ են սպասել այդ պահին: Հավատացյալները եկեղեցու խորանի ճրագից վառված մոմերը իրենց տներ են տարել:

 

Կրոնի ու մշակույթի փոխազդեցությունները


Սուրբ Ծնունդը, Խաչելությունն ու Հարությունը, քրիստոնեական մշակույթի առանցքային թեմաներն են շուրջ 2000 տարի։ Բոլոր ժամանակների ամենանշանակալի պատմական այս իրադարձությունները դարեր շարունակ վերապատմվում են հոգևոր և աշխարհիկ երաժշտության, կերպարվեստի տարբեր ուղղությունների, թատրոնի, կինոյի միջոցով։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանն է, որն անդրադարձել է արվեստում քրիստոնեության դրսևորումների, կրոնի և մշակույթի փոխազդեցություններին։