Հայաստանի պետական ջազ նվագախումբ


Հաղորդումը Հայաստանի պետական ջազ նվագախումբի պատմության, հիմնադիրների և ներկա գործունեության մասին է: Փորձասենյակում» երաժիշտների մասնագիտական ու կուլիսային կյանքն է: Ովքեր են նվագախմբի տղաները առօրյայում ու երաժշտության աշխարհում: Մասնակցում են՝ Արմեն Հյուսնունց. Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղ. ղեկավար, Արթուր Ասատրյան. Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսեր, Դմիտրի Արզումանյան. նվագախմբի երաժիշտ, Դավիթ Մելքոնյան. նվագախմբի երաժիշտ

Հարություն Քեհեյան


Լեգենդար Արարատ 73-ի» մարզիչ, ֆուտբոլի երախտավոր Հարություն Քեհեյանը բազում սպորտային պատնեշներ է հաղթահարել»: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ է, 1975 թվականից մինչ այսօր՝ Հրազդան» մարզադաշտի տնօրենը:

Ռաֆայել Պապայան


Մեր օրերի հայտնի մտավորական, հասարակական, քաղաքական գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ Ռաֆայել Պապայանը Հայաստանի անկախացման համար մղվող պայքարի առաջամարտիկներից էր, ՀՀ առաջին խորհրդարանի պատգամավոր, Խղճի և դավանանքի ազատության մասին օրենքի հեղինակը: Ռ. Պապայանը նար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի և ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ էր: Նա հեղինակ է մի շարք գիտական գրքերի և հոդվածների: Ռաֆայել Պապայանը մեր գրականությունը հարստացրել է նաև թարգմանություններով ու ստեղծագործություններով:

Վիգեն Ղազարյան


Միջնադարագետ Վիգեն Ղազարյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, ԳԱԱ թղթակից անդամ: Հեղինակ է մի շարք մենագրությունների` Սարգիս Պիծակ», Մեկնություն խորանաց»: Արվեստաբանը նաև Հայ արվեստի պատմություն» ձեռնարկի չորս հեղինակներից մեկն է: Վիգեն Ղազարյանի կարծիքով արվեստագետն ու գիտնականը ճգնավորի կյանք են ապրում, կամքը կարող է ուղղորդել անգամ ճակատագիրը, տոկունությունը փրկում է...»:

Մկրտություն. ծեսը


Մկրտությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին խրախուսում մանկամկրտությունը: Ինչու՞ է քահանան մկրտվողին նոր անուն տալիս: Ինչպե՞ս է խորհրդին պատրաստվում հասուն տարիքում մկրտվել ցանկացողը: Ինչպե՞ս պետք է վերաբերվել կյանքի ու սեփական անձի հետ մկրտությունից հետո: Ինչու՞ է մերժելի կրկնամկրտությունը: Մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Դրոշմ


Դրոշմի խորհուրդը Մկրտության խորհրդի կատարումն է, եզրափակումը: Դրոշմը դրվում Մյուռոնով: Ինչու է Մյուռոնը համարվում սրբազան, ինչպես է այն պատրաստվում և օրհնվում, մարմնի որ մասերին է դրոշմվում Մյուռոնը, և ինչ է դա խորհրդանշում՝ մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Alt

Հայկ Ղազարյան


Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Ղազարյանը 1957 թվականից զբաղվում է Հայկական հարցի քննությամբ: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ պատմաբանը զրուցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, փոխհատուցման և Եղեռնի հետևանքների վերացման հնարավոր տարբերակների մասին: Հ. Ղազարյանն անդրադառնում է նաև Սևրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի հարցերին:

Alt

Ժաքլին Կարաասլանյան


Արդեն չորս տարի Հայաստանում գործող Լույս» հիմնադրամի կրթաթոշակով շուրջ 260 հայ երիտասարդ բարձրագույն կրթություն է ստացել կամ շարունակում է սովորել արտերկրի լավագույն համալսա¬րաններում: Խնդիրները, սակայն, միայն որակյալ բարձրագույն կրթությամբ չեն լուծվում՝ կցանկանա՞ Օքսֆորդի» համալսարանն ավարտած երիտասարդը վերադառնալ Հայաստան, մեր երկիրը կարո՞ղ է ապահովել նրա գիտելիքների իրացման պայմաններ, համապա¬տասխան վարձատրություն, քա՞նի մարդ է վերադարձել ու աշխատում մինչև օրս: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հետ:

Alt

Ի սկզբանէ էր Բանն...


2013 թվականի ապրիլի 16-ից 20-ը Հայաստանում անց կացվեց պոեզիայի միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցում էր 100 բանաստեղծ աշխարհի 30 երկրից: Հայաստանի մշակույթի նախարարության և Գրողների միության նախաձեռնած այս ծրագիրը բաղակացած էր մի շարք միջոցառումներից` ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ տարբեր քաղաքներում, շրջագայություն տեսարժան վայրերով և անմիջական շփումներ: Փառատոնը ճանաչողության սահմաններն ընդլայնելու հնարավորություն էր և օտարազգի, և հայ մասնակիցների համար: