Alt

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տարվեց սրբի մասունքը


Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին սիրելի ու զորավոր սրբավայր է հազարավոր մարդկանց համար: Ողջ տարվա ընթացքում վանք են բերվում հրաշագործ Ավետարաններ ու սրբերի մասունքներ` հավատացյալների օրhնության համար:
Սեպտեմբերի 28-ն այդ օրերից մեկն է: Ամեն տարի Մայր աթոռ Ս. Էջմիածնի գանձատնից այստեղ է բերվում Ս. Գևորգի մասունքը:
Այսօր էլ պատարագիչ հոգևորականն աջաձև մասնատուփով օրհնեց հավատացյալներին`հայցելով սրբի բարեխոսությունը:

Alt

Երկնքից երեք խնձոր ընկավ…հյուրը՝ Նարինե Թուխիկյան


Երկնքից երեք խնձոր ընկավ» փառատոնը նոր շունչ է հաղորդում հեքիաթասացության դարավոր ավանդույթին և մեզ հիշեցնում արդեն մոռացվող բարբառների, մեր տատիկ-պապիկների ու նրանց պատմությունների մասին: Հեքիաթային փառատոնի ձեռքբերումների և Հովհ. Թումանյանի թանգարանի ծրագրերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ:

Alt

Արաքսի Սարյան


Տ.Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Արաքսի Սարյանն է: Նա պատմում է Սարյանների ընտանիքում իր անցկացրած օրերի մասին, հիշում մտավորականներին ու մշակույթի գործիչներին, որոնց հետ առիթ է ունեցել հանդիպել այդ տանը:

Զրույցն անդրադարռնում է նաև ստեղծագործող մարդու առաքելությանը, հոգևոր գիտելիքներին ու պատրաստվածությանը:

Սոս Սարգսյան


ՀՀ ժող. արտիստ Սոս Սարգսյանի մտորումներն ու խոհերը անցած ուղու, մտահոգությունները մերօրյա արվեստի, թատրոնի ու կյանքի մասին:
Սոս Սարգսյանի մասին պատմում են նաև Համազգային թատրոնի՝ նրա գործընկերները:

 

Alt

Աշոտ Ավդալյանի հուշ-երեկոն


Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լի էր գրողներով, գրականագետներով և պարզապես արվեստի սիրահարներով: Ոմանց այստեղ էր բերել բանաստեղծ Աշոտ Ավդալյանի պոեզիայի հանդեպ սերը, ոմանց` իրենց լուսահոգի ընկերոջ կարոտն ու նրա հետ կապված նվիրական հիշողությունները:

Հոգին իբրև զարդանախշ» խորագրով երեկոյի ընթացքում բանաստեղծի ընկերները հուշեր պատմեցին նրա մասին, եղան երաժշտական կատարումներ, ցուցադրվեցին հատվածներ Ջուլիետ Կաժոյանի` Ավդալյանին նվիրված ֆիլմից, և, իհարկե, հնչեցին նրա բանաստեղծությունները:

Alt

Եպիսկոպոսաց ժողովի երկրորդ օրը


Եպիսկոպոսաց ժողովի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր մկրտության ծեսի միասնական բնագրի քննարկմանը: Մկրտության ծեսը հայոց բոլոր եկեղեցիներում պետք է լինի միօրինակ: Հոգևորականներն արձանագրում են նաև, որ բնագիրը միաժամանակ պետք է ապահովի գործնականությունը: Քննարկումներն ակտիվ են հատկապես ծեսի տևողության վերաբերյալ:

Alt

Խաղաղության աղոթք Սիրիայի համար և հոգեհանգիստ զոհերի հիշատակին


Սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կիրակնօրյա պատարագը մատուցեց Պոսլո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիոսկոպոս Աթեշյանը: Մայր Տաճարում հայ եկեղեցու թեմակալ առաջնորդները, Կիլիկիո կաթողիկոսության միաբանները պատարագի ավարտին Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեցին Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության վերահաստատման համար: Կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայ եկեղեցու բոլոր թեմերը պարբերաբար ֆինանսական ու պարենային օգնություն են կազմակերպում սիրիահայ համայնքի, ինչպես նաև Հայաստանում ապաստանած ընտանիքների համար:
Սիրիան այն մարդասեր երկիրն է, որ հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան տվեց մեր զավակներին և հնարավորություն` որպեսզի կարողանան կազմակերպել իրենց հոգևոր-մշակութային կյանքը»,- նշեց Հայոց հայրապետը և կոչ արեց մշտապես աղոթել հայ և սիրիացի զոհերի համար, որպեսզի Տերը երկնային լուսեղեն հարկերում ընդունի նրանց հոգիները` մխիթարություն պարգևելով նրանց հարազատներին ու մերձավորներին:

Alt

Աշոտ Բլեյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Անկախությունը կերտվում է մարդ անհատի ստեղծագործ աշխատանքի միջոցով միայն, իսկ մեր երկրի 20-ամյա անկախության ընթացքը, Աշոտ Բլեյանի կարծիքով, ծուլության ու թերացումների ընթացք է:

Alt

Անկախությունը և մենք


Որքան ավելի է ժամանակագրորեն հեռանում 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, որքան ավելի են ծանրանում տնտեսական, քաղաքական հոգսերը, այնքան ավելի սովորական է դառնում և նույնիսկ արժեզրկվում անկախության գաղափարը: Ինչո՞ւ ենք կորցնում հավատը մեր նվիրական արժեքների հանդեպ, ի՞նչ պետք է անել դրանք վերականգնելու համար:
Հայկ Համբարձույանը զրուցել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավի Գաբուճյանի հետ:

Alt

Մշակութային ժառանգությունը կրթական համակարգում


Անկախության ձեռքբերումը և ազգային պետության ստեղծումը լավագույն հնարավորություններից էր վերաիմաստավորելու և ճանաչելու մեր մշակութային ժառանգությունը, հայեցիին» ու հայկականին» տալու արդիական իմաստ, որ հասկանալի է 21-րդ դարում ապրող յուրաքանչյուր հայի: Գաղնիք չէ, որ այս գործընթացը կրթական է: Ինչպե՞ս է մշակութային ժառանգությունն արտացոլվում ու մեկնաբանվում կրթական համակարգում: Կրթություն և իրականություն» թեմայի շրջանակում այս խնդիրն են պարզաբանում հնագետ, ԵՊՀ դասախոս Արտակ Գնունին և լեզվաբան, Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանը:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Սովետական իրականությունը, որ կա ու չկա


Որքանո՞վ են հայ գրականությունն ու արվեստը նախապատրաստել, ընկալել ու ներկայացրել հետխորհրդային հայ իրականությունը: Այս հարցին պատասխանելը դժվար է, քանի որ հստակ չէ, թե որքանո՞վ է մեր արվեստը հասկացել ու արտացոլել խորհրդահայ իրականությունը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, Քալիֆորնիայի UCLA համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Անահիտ Արամունի Քեշիշյանի հետ:

Alt

Կրթություն և իրականություն


Արդի աշխարհում պետական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հիմքում կրթությունն է դրվում որպես երկարաժամկետ փոփոխությունների գործոն: Կրթության գործոնո՞վ են արդյոք պայմանավորված մե՛ր բարեփոխումները: Ավելին, բարեփոխումներո՞վ են արդյոք պայմանավորված մեր իրողությունները: Երրոդ հազարամյակի» տաղավարում Կրթություն և իրականություն» թեման են քննարկում փիլ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանը և ազգագրագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ Նիկոլ Մարգարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: