Alt

Պետություն և լեզու, մաս 3-րդ


ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը վստահ են, որ հայերենը կարգավիճակ ունեցող միակ լեզուն պետք է լինի ՀՀ-ում: Այլ լեզվի կարգավիճակ տալը անհիմն է և անհեռանկար:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Գյումրեցի նկարիչների ցուցահանդեսը` Սպիտակի երկրաշարժի 25- ամյա տարելիցին


1988-ի երկրաշարժի 25 -ամյա տարելիցի առիթով գյումրեցի նկարիչները ցուցահանդես են բացել Նկարիչների միությունում: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի Գյումրի Մերկուրովի անվան նկարչական դպրոցին:

Alt

Ամփոփվեցին «Հավասար հնարավորություններ» մրցույթի արդյունքները


Հույսի կամուրջ» և Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից արդեն 11-րդ տարին ԶԼՄ-ների համար անցկացվող Հավասար հնարավորություններ» մրցույթի արդյունքները հայտնի են: Այս տարի մրցույթին ներկայացվել էր 34 լրագրողական աշխատանք:

Alt

Զավեն Խաչիկյան


Զավեն Խաչիկյանը լուսանկարիչ, վավերագրող է: Նրա հայացքի կենտրոնում մարդն է`իր ապրումներով, հոգսերով ու խնդիրներով: Լուսանկարիչը կարծում է, որ ստեղծագործական աշխատանքի միջոցով կարելի է պայքարել անգամ կոռուպցիայի և գործազրկության դեմ, ինչը մեզանում գրեթե չի արվում: Որպես օրինակ՝ լուսանկարիչը ներկայացնում է վերջերս հրատարակված իր գիրքը:

Alt

Խաբեություն


Երկու ընկեր դրոշմանիշեր են փոխանակում: Արամը իր մեկ դրոշմանիշի փոխարեն Էդգարից վերցնում է տասներկուսը և գոհ է: Շատ գոհ է նաև Էդգարը, որովհետև համոզված է, որ իրենց գործարքն իր օգտին է: Երեխաների այս անհավասար փոխանակության մասին իմանում է Տեր հայրը…

Alt

Գայթակղություն


Դասամատյանում կեղծ գնահատականներ են հայտնվել: Ո՞վ է դրանք ավելացրել, ի՞նչն է դրդել խախտելու կարգը, իսկ գուցե՝ ո՞վ:

Alt

Թատրոնը և ներկան, հյուրը` Ռուբեն Բաբայան


Թատրոն և արդիականություն: Որքանո՞վ է մեր թատրոնը համապատասխանում ներկայի պահանջներին, արտացոլում մեր իրականությունը: Ինչպիսի՞ն է թատրոն-դրամատուրգ-հանդիսատես կապը և ինչպես է այն նպաստում թատրոնի զարգացմանը: Այս թեմաների շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:

Alt

Պետություն և լեզու, մաս 2-րդ


Լեզուն պետական անվտանգության և ինքնիշխանության երաշխիք թեմայով զրուցում են բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Գիլանցը և լրագրող Արմեն Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Վահան Մարտիրոսյան


Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը ծնվել ու կրթություն է ստացել Խորհրդային Հայաստանում: Շատերի նման նրա պատանեկություն ու երիտասարդությունն անցել է առանց հոգևոր գիտելիքի: Ավելի ուշ՝ Աստծուն իր մեջ գտնելու ճանապարհին, ուղեկից է ընտրել դասական երաժշտությունը. ունկնդրել, կատարել, ապրել ու ներշնչվել:

Alt

Ժորա Բարսեղյան


Գեղանկարիչ Ժորա Բարսեղյանն ապրում է Աբովյան քաղաքում: Թեև հեղինակ է հազարավոր կտավների ու տասնյակ որմնանկարների, իր կոչումը մանկավարժությունն է համարում: 90-ականների ցրտաշունչ օրերին երիտասարդներին նկարել էր սովորեցնում. գալիս էին, հրապուրվում ու սիրում նկարչությունը: Նկարիչը անկեղծանում է, որ դժվար պահերին կողմնոշովելու համար միշտ Աստծուն է դիմել...

Alt

Մեդեա Աբրահամյանի մեծարման երեկոն


Նարեկացի» կենտրոնում նոյեմբերի 27-ին Թավջութակի թագուհի» Մեդեա Աբրահամյանի մեծարման երեկոն էր: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Մեդեա Աբրահամյանի սկավառակի շնորհանդեսը:

Alt

Արթուր Շահնազարյան


Կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը վստահ է` երաժշտությունը լեզու է. որքան այն մաքուր ու գեղեցիկ լինի, այնքան կիրթ ու խելացի սերունդ կունենանք:
Այս համատեքստում կոմպոզիտորը դրական է համարում կրթական հաստատություններում հայ հոգևոր երգի դասավանդումը: