|
|
Վարդապետական թեզերի պաշտպանությունՀոկտեմբերի 5-ին Մայր Աթոռի միաբան 4 աբեղա վարդապետական թեզ պաշտպանեց հետևյալ թեմաներով.
|
|
|
Խաչքարի օրհնություն Խոր ՎիրապումՀոկտեմբերի 5-ին Խոր Վիրապի վանական համալիրում խաչքարի բացման արարողություն էր: Խոր Վիրապում խաչքար տեղադրելու միտքը Արտակ եպիսկոպոս Տիգրանյանինն է, իսկ բարերարությունը ստանձնել է Հրաչ Պողոսյանը:
|
|
|
Հավերժի ճամփորդը. մաս 2-րդՀաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի(1869-1923թ.թ.) կյանքի ու ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ. Թումանյանն իր բազմաժանր ստեղծագործությամբ, հոդվածներով, հասարակական-մշակութային գործունեությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական ճանապարհի ուղեկիցն ու մեր գրականության հիմնասյուներից ու գագաթներից մեկը: |
|
|
Հավերժի ճամփորդը. մաս 1-ինՀաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի(1869-1923թ.թ.) կյանքի ու ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ. Թումանյանն իր բազմաժանր ստեղծագործությամբ, հոդվածներով, հասարակական-մշակութային գործունեությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական ճանապարհի ուղեկիցն ու մեր գրականության հիմնասյուներից ու գագաթներից մեկը: |
|
|
Նիցշեական գիտաժողովՀոկտեմբերի 1-3ը Երևանի պետական համալսարանում անցկացվեց Նիցշեն մշակույթի համատեքստում» միջազգային գիտաժողովը:
|
|
|
Լիտվական լուսանկարչության ցուցահանդեսՀայաստանի ազգային պատկերասրահում բացվել է լիտվական լուսանկարչության ցուցահանդես: Սերունդների երկխոսություն, առօրյա կյանք» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է լիտվացի լուսանկարիչների երեք սերնդի աշխատանքներ, որոնք բացահայտում են լիտվական կենցաղը, հասարակ լիտվացիների առօրյան և այդ առօրյայի փոփոխությունները վերջին կես դարում: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը: |
|
|
Տ. Խաժակ արք. ՊարսամյանՄայր Աթոռ Սուրբ էջմիածնում վեցդարյա ընդմիջումից հետո գումարվեց եպիսկոպոսաց ժողով: Ինչպե՞ս համախմբվեցին Հայ առաքելական եկեղեցու բոլոր աթոռները, ինչու՞ է այս ժողովը համարվում պատմական, ի՞նչ հարցեր կային օրակարգում: Այս մասին է ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ: |
|
|
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրըՍեպտեմբերի 17-ին օծվեց մեր եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվեց եկեղեցական համալիրը: Երկար սպասված այս իրադարձությունը իրականություն դարձավ Մոսկվայի հայ համայնքի ու առանձին բարերների օժանդակությամբ: Ի՞նչպես հաջողվեց ՌԴ մայրաքաղաքում այդպիսի հոյակերտ համալիր կառուցել, ի՞նչ զգացողություններ ունեն եկեղեցու կառուցման աշխատանքներին տարիներ շարունակ իրենց մասնակցությունը բերած մեր հայրենակիցները և ի՞նչ նշանակություն ունի նրանց կյանքում Հայ առաքելական եկեղեցին: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է բարերար, մոսկովյան Ռուցոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյանի հետ: |
|
«Սիրիան իմ հիշողություններում». Վահե Շահինյանի ցուցահանդեսըՀովհաննես Թումանյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 30-ին բացվեց Վահե Շահինյանի Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որին աջակցել է ՀԲԸՄ-ը: Բացմանը ներկա էր Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը:
|
|
|
Գեղարքունիքի մարզի կառուցվող և նորոգվող եկեղեցիներըԳեղարքունիքի Թթու ջուր սահմանամերձ գյուղում ռուսասատանաբնակ Հայկ Բորյանի հովանավորությամբ նոր եկեղեցի է կառուցվում: Թթու ջուր գյուղին հարակից Գետաշենն է: Այստեղ եկեղեցու կառուցման աշխատանքերը սկսվել են 2012-ի օգոստոսին, գյուղի նախկին բնակիրչ Ռոբերտ Ղուլյանի բարերարությամբ:
|
|
Կյանքից հեռացավ Սոս ՍարգսյանըՍեպտեմբերի 26-ին՝ կյանքի 84-րդ տարում մահացավ հայ կինոյի և թատրոնի նահապետը: Ականավոր դերասան, մշակութային ու հասարակական անվանի գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանի անունը սերտորեն կապված է ազգային թատերարվեստի ու կինոյի ակնառու նվաճումների հետ: Վարպետի հետ վերջին հրաժեշտը սեպտեմբերի 29-ին էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում: |
|
Վարագա սուրբ Խաչի տոնըԱյսօր Հայ եկեղեցին նշում է Վարագա սուրբ Խաչի տոնը` Տերունական նշանին նվիրված չորս տոներից մեկը: Մայր Տաճարում պատարագիչ էր Իսահակ վարդապետ Պողոսյանը, ում քարոզը հավատացյալներին ևս մեկ անգամ հիշեցրեց տոնի մասին սրբազան ավանդությունն ու սուրբ Նշանի պատգամը: |


