|
|
Եկեղեցին և հանրային դիսկուրսըԿեղծ լուրեր, բամբասանքներ եկեղեցու կամ հոգևորականների մասին, անհարկի մեղադրանքներ ու պահանջներ: Ովքե՞ր և ինչո՞ւ են շահագրգռված եկեղեցու և հոգևորականների վարկաբեկմամբ: Ինչո՞ւ է փոխվել եկեղեցու հանրային ընկալումն ու ինչպե՞ս պետք է հասարակությունը տեղեկանա եկեղեցու առաքելության ու գործառույթների մասին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մայր Աթոռի հասարակական հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: |
|
|
Պետություն և լեզուԻնչու՞ է Սահմանադրությունը ամրագրում երկրի պետական լեզուն, պարտադի՞ր է պետական և մայրենի լեզուների նույնությունը, ինչու՞ է լեզվի կորուստն ընկալվում որպես պետականության կորուստ: Պետական լեզվի գործառույթների մասին են զրուցում ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուլզադյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Արթուր ՍահակյանՌեժիսոր Արթուր Սահակյանի ներկայացումներում փնտրող, մտածող, հարցեր առաջադրող մարդն է: Համոզված է, որ ամեն մարդ դեմքով առ Աստված կդառնա այն ժամանակ, երբ գա դրա ժամը, հասունանա պահը… |
|
|
Վարդան ԽաչատրյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը աստվածաբան Վարդան Խաչատրյանն է: Զրույցի հիմնական նյութը ազգային անվտնագության հայեցակարգում հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրն է, ընտանիքի ու պետության ամրության փոխադարձ կապը, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների թյուրըմբռնման հետևանքները: |
|
|
Հայկական գորգարվեստի գաղտնիքներըԿառավարության որոշմամբ այս տարի մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Երևանում մեկնարկեց Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի, հայկական գորգարվեստի գաղտնիքների ու առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բազեյանի հետ: |
|
|
Լավ է կույր աչոք, քան կույր՝ մտոքԲարձր դասարաններից մեկում նոր աշակերտ է հայտնվում: Նորեկը հաշմանդամ է և նրա մուտքը իրարանցում է առաջացնում: Երեխաների մի մասը չափից ավելի հոգատարություն է ցույց տալիս, մի մասը՝ ավելորդ հետաքրքրասիրություն ... կան նաև ծաղրողներ: Մեր պատումի հերոսը՝ Դավիթը, դիմում է Տեր հոր օգնությանը... |
|
|
ԺլատությունՀայկն ու Արեգը դասընկերներ ու հարևաններ են: Հայկն իր ծննդյան օրը մի մեծ ու հրաշալի ակվարիում է նվեր ստանում, որը նրան ամենևին չի հետաքրքրում: Իսկ Արեգը ամեն ինչ գիտի ձկների մասին և ակվարիում ունենալը նրա երազանքն է: Հայկը ծուլանում է խնամել ձկներին, բայց կտրականապես մերժում է Արեգի՝ իրեն օգնելու բոլոր առաջարկները: Տեր հայրը պատահաբար ականատես է լինում ընկերների վիճաբանությանը... |
|
|
Տիցիանա Լոսքիի դասախոսությունըԱնսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսքին վարպետության դասը անցկացրեց Թումո» կենտրոնում: |
|
|
«Եկեղեցի-պետություն» թեմայով գիտաժողով Մայր Աթոռում. մաս 2-րդՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով է ընթանում, որին մասնակցում են նաև բանախոսներ քույր եկեղեցիներից: |
|
|
Լանջախաչեր վարդապետներինՄայր Աթոռ Ս. Էջմիածնում, կիրակնօրյա պատարագից առաջ նորընծա 4 վարդապետ ստացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրնությունը: Վարդապետները տարբեր թեմերում են սպասավորում: Հայր Տիրանը Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատարն է, Հայր Բաբկենը` Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը, Հայր Մաղաքիան Բուենոս Այրեսի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվն է, իսկ Հայր Նարեկն էլ շուտով կմեկնի Իրաքի հայոց թեմ: |
|
|
Վարդապետական գավազանի տվչությունՕրերս վարդապետական թեզեր պաշտպանած 4 աբեղաների Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում վարդապետական աստիճան և գավազաններ են տրվել: Ծիսակատար հոգևորականը Շիրակի թեմակալ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էր: |
|
|
Արտակ ԶեյնալյանԻրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարևորում է դատական համակարգի անկախությունն ու պետության կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը՝ օրենքի իրականացման երաշխիք համարելով նաև հասարակության իրավագիտակցության մակարդակը: Զրույցը վարող Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը չի հապաղում ճշտել նաև իրավունքի և հավատքի փոխադարձ կապը: |