Գեղարքունիքի Թթու ջուր սահմանամերձ գյուղում ռուսասատանաբնակ Հայկ Բորյանի հովանավորությամբ նոր եկեղեցի է կառուցվում: Թթու ջուր գյուղին հարակից Գետաշենն է: Այստեղ եկեղեցու կառուցման աշխատանքերը սկսվել են 2012-ի օգոստոսին, գյուղի նախկին բնակիրչ Ռոբերտ Ղուլյանի բարերարությամբ:
Թեմի նոր կառուցվող եկեղեցիներից է նաև Լճաշենի սրբավայրը: Սևանում քաղաքում շուտով իրենց դռները կբացեն միանգամից երկու եկեղեցի: Բարերարները Փարիզից Ալեն Մանուկյանն ու Սարգիս Պետոյանն են:
Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ուրախությամբ է նշում, որ վերջին 5-6 տարիների ընթացքում թեմում կառուցվել ու նորոգվել է 30-ից ավելի եկեղեցի:
Այս պահին տարբեր համայքներում 5 եկեղեցի կառուցվում է, 4-ը` նորոգվում:
2013-10-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ