Սուրբ Ծնունդ


Ս. Ծննդյան տոնի նախօրեին Անին իր ընկերներին և Տեր հորը պատմում է, թե երազում Հիսուս խոստացել է իրեն հյուր գալ: Նրան չեն հավատում: Տոնական օրն Անին անհամբեր հյուրին է սպասում, բայց ստիպված է լինում երեք անգամ տնից դուրս գալ` օգնելու մի փոքրիկ տղայի, տուն հասցնելու մոլորված մի տատիկի և բժիշկ կանչելու ոտքը վնասած մի ծերունու համար: Հաջորդ օրը նա մեղավորության զգացումով քահանային պատմում է, որ չի կարողացել անընդհատ տանը լինել ու, հավանաբար այդ պատճառով, երազը չի իրականացել: Իսկ Տեր հայրն այն կարծիքին է, որ Հիսուս այդ օրը երեք անգամ այցելել է աղջկան...

Alt

Սուտ վկայություն


Վահեն իր կրտսեր եղբոր՝ Հայկի ծննդյան օրվա առիթով պետարդներ է նվիրում, բայց քանի որ հիվանդ է, հենց նրան էլ խնդրում է նվերը խանութից տուն բերել: Հայկն ու նրա դասընկերը խանութից վերցնում են նվերը, բայց պետարդը վառում են դպրոցի քիմիայի լաբորատորիայում: Լաբորատորիան հրդեհվում է: Վահեն եղբորը փրկելու համար սուտ վկայություն է տալիս ու մեղադրում ուրիշին: Բայց նրա խիղճը տանջում է...

Ձու, ձու, փայտե ձու


Յակով Զարգարյանը դաշնակահար է և արվեստի մեծ սիրահար: Նրա ամենամեծ հպարտությունը փայտից, կավից, ապակուց եւ մետաղից նկարազարդ ձվերի հավաքածուն է՝ 650 օրինակից: Հավաքածուի առաջին ձուն նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, հետո Մինաս Ավետիսյանը, Բաժբեուկ Մելիքյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը և այլ արվեստագետներ:
Յակով Զարգարյանը ամեն տարի հավաքածուն համալրում է նոր օրինակներով, որոնց համար նրա երկու սենյականոց բնակարանում արդեն հազիվ է տարածք գտնում:
Կոլեկցիոները ամենաանկուշտ մարդն է: Հարյուր հատ ունի, ուզում ա հարյուր մեկն ունենա, քսան հազար հատ ունի, քսան հազար մեկ հատ է ուզում ունենալ: Դա հիվանդություն է: Ես շատ ուրախ եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ, ասում է Յակով Զարգարյանը:

Հարության խորհուրդը. մաս 2-րդ


Ինչու է՞ Հարության խորհուրդը համարվում քրիստոնեական հավատքի առանցքը: Ի՞նչ է նշանակում հավատալ հարության հրաշքին: Հրա՞շք է իրականում դա: Միգուցե հարության նկատմամբ հավատը մահվան վախը հաղթահարելու՞ համար է: Մարդկայի՞ն է կասկածը Քրիստոսի Հարության նկատմամբ: Արդյո՞ք գիտական ապացույցի առարկա են հավատքն ու Հարությունը: 21 դար է անցել Քրիստոսի Հարությունից, փոխվե՞լ են հարության մասին մարդու պատկերացումները:

Հարության խորհուրդը. մաս 1-ին


Ինչու է՞ Հարության խորհուրդը համարվում քրիստոնեական հավատքի առանցքը: Ի՞նչ է նշանակում հավատալ հարության հրաշքին: Հրա՞շք է իրականում դա: Միգուցե հարության նկատմամբ հավատը մահվան վախը հաղթահարելու՞ համար է: Մարդկայի՞ն է կասկածը Քրիստոսի Հարության նկատմամբ: Արդյո՞ք գիտական ապացույցի առարկա են հավատքն ու Հարությունը: Ժողովուրդ, որ Հարության գաղափարը դարձրել է մարդու անուն, էլ ի՞նչ եք ուզում...»: Հաղորդման մասնակիցները յուրովի են մեկնաբանում Հարության խորհուրդը:

Սայաթ-Նովա


Երգ, խորհրդանիշ, առասպել:
Սայաթ-Նովան ընդհանուր համոզմամբ արևելյան աշուղական պոեզիան բարձրացրեց բանաստեղծության աստիճանի, գտավ հավերժական թեմաներն իր ժամանակի մեջ մշակված գեղարվեստական արտահայտչամիջոցներով նորովի ու կատարայալ ներկայացնելու բանալին, գտավ աշուղական մեղեդիների ու բանաստեղծական խոսքի ներդաշնակ համադրության գաղտնիքը:
Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ վիթխարի սիրահար» Սայաթ-Նովան իր խորհրդավոր ու առեղծվածներով լի կենսագրությամբ, ստեղծագործությունների տարբեր ընկալումներով ու մեկնաբանութ¬յուններով հայ մշակութային իրականության մեջ շարունակեց ու շարունակում է ապրել ինքնուրույն կյանքով որպես երգ, որպես խորհրդանիշ ու առասպել: Նրա մասին նկարահանվեցին ֆիլմեր, գրվեցին ու գրվում են բազում ուսումնասիրություններ, սակայն անսպառ են նրա ստեղծագործության գաղտնիքներն ու անանցանելի է նրա խաղերի հմայքը:
Սայաթ-Նովա. երգ, խորհրդանիշ, առասպել» ֆիլմը պատմում է բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության մասին:

Տոմար


Տոմարը օրացույց բառի հոմանիշն է: Տարածված կարծիք կա, որ օրացույցը ստեղծվել է մարդու տնտեսական գործունեության արդյունքում: Տոմարագետ Գրիգոր Բրուտյանի կարծիքով սա միակողմանի և թերի մոտեցում է: Տոմարը ժամանակը տրոհելու համակարգ է, և դա կապված է նախևառաջ կրոնի ու մարդու կրոնական պատկերացումների հետ: 1946թ. Սանահինից գտնված բրոնզե գոտին, մի շարք ժայռապատկերներ Սյունիքում վկայում են, որ մեր նախնիներն ունեցել են զարգացած օրացուցային գիտելիք: Ինչու՞ է Հայ եկեղեցին Ս. Ծնունդը նշում հունվարի 6-ին, պատմական ո՞ր դեպքերի բերումով է ձևավորվել Նոր տարին հունվարին տոնելու ավանդույթը: Հին հայկական օրացույցի ներքին օրինաչափությունների, հին ու նոր տոմարների մասին հետաքրքիր ու օգտակար տեղեկություններ է տալիս Տոմար» հաղորդումը:

 

Alt

Նաիրա Մուրադյան


Հայկական առաջին մուլտֆիլմը` Շունն ու կատուն», ստեղծվել 1937 թվականին: Իսկ 1970-80-ականները սովետահայ մուլտիպլիկացիայի ծաղկման շրջան էր: Հետանկախության շրջանում հայ անիմացիոն արվեստի զարգացումը դանդաղում է, սակայն ֆիլմեր նկարահանվել ու նկարահանվում են: Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր, կարևորը ֆիլմի թեմա՞ն է, թե իրականացման տեխնիկան, որքանո՞վ է հայկական անիմացիան արձագանքում սոցիալ-քաղաքական խնդիրներին և պե՞տք է արդյոք արձագանքի: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է անիմացիոն ռեժիսոր Նաիրա Մուրադյանի հետ:

Alt

Սիրան Աթաբեկյան


Հաղորդման հերոսուհին`Սիրանը, 100 տոկոսանոց կույր է: Հայաստանի անկախությունից հետո ստեղծված տնտեսական կացության պատճառով կորցրել է աշխատանքը և հայտնվել մեկուսացած վիճակում: Ընտանիքում սկսված պարբերական վեճերը հասցրել են նրան հոգեկան ճգնաժամի, Սիրանը հայտնվել է հոգեբուժարանում: Պատմում է, որ հոգևորականի հետ հանդիպելու որոշումը կտրուկ է կայացրել: Հանդիպումը եղել է բախտորոշ: Քահանան օգնել է նրան նոր կյանք սկսել: Սիրանն այսօր Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու համայնքի ակտիվ անդամներից է:

Անուշ Գևորգյան


Հաղորդման երիտասարդ հերոսուհին ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստան, ուսանողության տարիներին հայտնվում վատ ազդեցությունների գոտում: Անհաջող ամուսնությունից ու երեխայի կորստից հետո վերադառնում է Հայաստան: Հոգեկան անհավասարակշիռ վիճակ, ինքնասպանության երկու փորձ, առողջական լուրջ խնդիրներ... Անուշը որոշում է դիմել հոգևորականի օգնությանը՝ հուսալով, որ կազատվի անցյալի հետապնդումներից:
Ֆիլմում հերոսուհին ինքն է պատմում եղելությունը:

Alt

Գրիգոր Բաբախանյան


Արվեստագետ Գրիգոր Բաբախանյանի հետ հանդիպեցինք նրա հիմնադրած արվեստի դպրոցում` Հայ միասնության խաչում»: Էջմիածնեցիներն այս հաստատությանը տվել են Արվեստի տուն» անունը, ուր հաճախում են տասնյակ երեխաներ Էջմիածնից և հարակից բնակավայրերից: Աղոթքը Աստծո հետ խոսելու լեզուն է և, եթե ուզում ես երկխոսություն ունենալ, չպետք է վախվորած դիմես Նրան»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը: Իրեն համարում է ազատ մարդ, իսկ ազատության աղբյուրը հավատն է:

Alt

Գնահատիր ընկերոջդ


Միջին դպրոցի աշակերտ Խաչատուրին լավ սովորելու և շատ կարդալու համար դպրոցում պարբերաբար ծաղրում են: Տեր Հայրն այս մասին իմանալով` դիմում է բարձր դասարանում սովորող տղաներից մեկին՝ Հայկին: Հայկը Տեր հոր օգնությամբ դպրոցում Գիտակների խաղ-մրցույթ է կազմակերպում, որի ժամանակ Խաչատուրը փայլում է իր գիտելիքներով և դասարանցիների համար շահում ֆուտբոլի տոմսեր: Դասընկներների վերաբերմունքն սկսում է փոխվել: