Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը` Հարվարդի բժշկական դպրոցի հիվանդանոցի և ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի մասնագետների հետ համատեղ իրականացրել են «Ուլտրաձայնային հետազոտությունը անհետաձգելի իրավիճակներում» թեմայով 2-րդ աշխատաժողովը: Առաջին դասընթացը կազմակերպվել էր 2022 թվականին, որին մասնակցել էին շուրջ 20 բժիշկներ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից: Դասընթացը նախատեսված է անհետաձգելի բժշկության մասնագետների, սրտաբանների, ռեանիմատոլոգների համար և ներառում է հեռավար նախապատրաստական և առկա ինտենսիվ ուսուցում:

 
2025-03-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ