Ժամկետային զինծառայողը. Հայկ Հարությունյան


Հայկ Հարությունյանը ծանր վիրավորվել էԱրցախի 44-օրյա պատերազմի ընթացքում: Այժմ բուժումը շարունակում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»: Հայկն ամեն ինչ անում է, որ կարողանա նորից քայլել և իրականացնել իր նպատակները:

Ինժեներ-կոնստրուկտորը. Էրիկ Սարգսյան


Ֆիզիկոս, ինժեներ-կոնստրուկտոր Էրիկ Սարգսյանը 44-օրյա պատերազմից հետո էլ փորձում է իր նպաստը բերել հայոց բանակին, գտնել մեխանիզմներ նոր սարքավորումներ պատրաստելու համար: Հիմա նրա հիմնած փոքրիկ արտադրամասը քողարկիչ վրաններ է կարում, աշխատողնեը կամավորներ են: Ֆինանսական միջոցների առկայության դեպքում նա պատրաստ է ավելի մեծ գործեր անել մեր բանակի պաշտպանությունը հզորացնելու համար:

Խաչքավորը. գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան


ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանն անցել է արցախյան երեք պատերազմների միջով, կորցրել հարազատ եղբորը, ընկերներին: Պատերազմում նրա գործած սխրանքներն այսօր էլ ուղեցույց են տանկիստների համար: Հենց նրա ղեկավարած խումբն է «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում զբաղեցրել 2-րդ տեղը: Զիջելով միայն Ռուսաստանին՝ Ժիրայր Պողոսյանի ղեկավարած տանկային անձնակազմը որպես պարգև Հայաստան է բերել Տ-90Ս տանկը: 2021թ. Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Սուրբ Ծննդյան ջրօրհնեքի արարողությանը հենց նա խորան բարձրացավ և ստանձնեց խաչքավորության պարտականությունները:

Ժամկետային զինծառայողը. Լիոն Չոփիկյան


Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Լիոն Չոփիկյանին հանդիպեցինք «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»: Լիոնը վիրավոր ձեռքով փորձում է գիրք գրել պատերազմի մասին: Գրքի հերոսները մարտական ընկերներն են:

Առաջնագծի բժիշկը՝ Դավիթ Ղազարյան


Դավիթ Ղազարյանն արցախյան վերջին պատերազմին մասնակցած առաջնագծի բժիշկներից է: Պատերազմի արհավիրքի և խաղաղության բացարձակ արժեքի մասին են մահվան աչքերի մեջ նայած բժշկի պատմությունները:

Ընկերներով՝ մարտի դաշտում. Խաչիկն ու Լևոնը


Արցախյան պատերազմի մասնակից ընկերները՝ Խաչիկն ու Լևոնը:

Դադիվանք՝ հրաժեշտի ուխտագնացություն. Արցախ, նոյեմբերի 14

Ստեփանակերտցի կինը մնացել է քաղաքում և հաց է թխում ռազմաճակատի համար


«Իրավունք չունենք էս կտորը տալու, շատ ենք տվել, չե՛նք տա». ստեփանակերտցի կինը մնացել է քաղաքում և հաց է թխում ռազմաճակատի զինվորի համար:

Շուշիի հայոց եկեղեցու զանգերը չե'ն լռելու


Շուշիի հայոց եկեղեցու զանգերը չե’ն լռելու։

Մեր Հայրենականը՝ խաչով ու զենքով. Արցախ, 2020


Մովսես վարդապետ Սարգսյանը՝ ռազմաճակատում, Աշոտ Երկաթի խաչով. Արցախ, 2020

«Մեր աշխարհը լինելու է անընդհատ վառվող սիրո աշխարհ». Բագրատ սրբազան

Հրետակոծության տակ զինվորականն ու հոգևորականը Արցախում տեղադրում են եկեղեցու խաչը


Խաչի օծում. Արցախ, հոկտեմբեր, 2020