Alt

ԷԿԼՕՖ. Առաքելություն


Ֆիլմը պատմում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գործող ԷԿԼՕՖ» հիմնադրամի գործունեության մասին: ECLOF International Global family-ի անդամ հանդիսացող հիմնադրամի տրամադրած փոխառությունների ու վարկերի շնորհիվ շատ համայնքներում լուծվել է աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Կազմակերպությունը օգնում է սոցիալապես խոցելի և մեկուսացած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Ֆիլմի գլխավոր հերոսը արտագաղթի ճամփան բռնած մի ընտանիք է, որն ԷԿԼՕՖ» հիմնադրամի շնորհիվ ստեղծել է իր բիզնեսը և այժմ համարվում է Հայաստանում ամենահաջողակներից ու կայացածներից մեկը:

Alt

Գենդերային հավասարություն. քողարկված վտանգները


2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքը: Օրենքի ընդուման ընթացքում հանրային քննարկումներ չեղան: Հոգևորականությունը, բազմաթիվ մշակութային և հասարակական գործիչներ պնդում են, որ այս օրենքի վերնագիրն իրականում առնչություն չունի դրա բովանդակության հետ, որը վերաբերում է գենդերին (ձեռքբերովի սեռական վարք) և գենդերային հավասարությանը: Ոմանք նույնիսկ պնդում են, որ փորձ է արվում խարխլելու ավանդական քրիստոնեական ընտանիքի հիմքերը` օրինականացնելով այլասերությունը:
Մասնակցում են`
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` Մայր Աթոռի հասարակական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն,
Տեր Կյուրեղ քահանա Տալյանը` Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ,
Արման Բոշյանը` Համահայկական ծնողական կոմիտեի համակարգող,
Արաքս Պողոսյանը` Համահայկական ծնողական կոմիտեի անդամ,
Յոհան Բեքմանը` միջազգային իրավապաշտպան, Ֆինլանդիայի հակաֆաշիստական կոմիտեի ղեկավար

Alt

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն


Հաղորդումը պատմում է Իզմիրլյան» բժշկական կենտրոնի (նախկին Պրոկտոլոգիայի ինստիտուտ) հիմնադրման պատմությունը, հաջողություննեն ու դժվարությունները: Ֆիլմը ներկայացնում է կենտրոնի ձեռքբերումները սեփականաշնորհումից ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո անցնելուց հետո. 2002թ-ի հիմնանորոգումը, 2008թ-ի նոր մասնաշենքի կառուցումը, համալրումը և բացումը:

Alt

Սիրո արահետով


Ճանաչված երաժիշտ Վահան Արծրունու և դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի սիրո պատմությունն սկսվել է 2010 թ. ARTEXPO» փառատոնից: Նկարիչների միության ցուցասրահը մի քանի օր շարունակ իր հարկի տակ էր հավաքել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին: Անուշ Ասլիբեկյանը ներկայացնում էր Թատրոն X- ի» տաղավարը և իր ժողովածուն` Գրապալատի» տաղավարում: Սուրբ Սարգսի տոնից մի քանի օր էր անցել, նա չէր մոռացել իր խորհրդանշկան երազը. սպիտակ ձիավորը սրընթաց անցել էր իր առջևով:
Իրադարձությունները շատ արագ զարգացան: Պսակադրությունը կատարվեց Ս. Զորավոր եկեղեցում: 2011-ին ծնվեց Անաիսը, 2012 -ին` Անդրեասը և նրանք արդեն չորսով են քայլում սիրո արահետով:

Alt

Նագաշյանների ընտանիքը


ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ.-ից սկսվել է մանկատների բեռանաթափման ծրագիրը: Ծրագրին ընդառաջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեր հույս» կազմակերպության կողմից ստեղծվել է Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ հավաքվել են երեխաներ Հայաստանի տարբեր մանկատներից:
Մեր տունն աշխարհի ամենաջերմ տունն է»,- ասում են կենտրոնի երեխաները:

Alt

Հայերը Բուլղարիայում, մաս 2-րդ


Ֆիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ:
Հայերը Բուլղարիայում» ֆիլմը նվիրված է Բուլղարիայի հայոց թեմի հռչակման 145-ամյակին: Նկարահանումերն իրականացվել են Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի նախաձեռնությամբ:

Alt

Հայերը Բուլղարիայում, մաս 1-ին


Ֆիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ:
Հայերը Բուլղարիայում» ֆիլմը նվիրված է Բուլղարիայի հայոց թեմի հռչակման 145-ամյակին: Նկարահանումերն իրականացվել են Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի նախաձեռնությամբ:

Alt

Քսան տարի անց


1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով մենք այո» ասացինք անկախությանը: Անկախությունը բացարձակ արժեք է, ազգային ինքնության պահպանման միջոց: Որքանով է այն դարձել հայերի ինքնության երաշխավոր, ինչ խնդիրներ կան անկախությունից 20 տարի անց` ներկայացնում են անկախության ձեռք բերման ակունքներում կանգնած գործիչները:
Ֆիլմը պատրաստվել է ՀՀ է անկախության 20-ամյակի առիթով:

Alt

Կանաչ հյուրընկալություն


ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը` Կրոնների և բնապահպանության դաշինք» (The Alliance of Religions and Conservation (ARC)) կազմակերպության գործակցությամբ Էջմիածին քաղաքում իրականացնում է Կանաչ ուխտագնացություն» համալիր ծրագիրը: Ծրագրի շրջանակում ներառված է նաև Կանաչ հյուրընկալություն» նախագիծը, որով Էջմիածին քաղաքում ստեղծվել է ուխտավորներին և զբոսաշրջիկներին առողջ, ավանդական ու մատչելի սնունդ մատուցող հյուրընկալության կենտրոն:

Alt

Ապրել լսելով


Երեխայի մոտ վաղ տարիքում խոր ծանրալսություն հայտնաբերելու դեպքում ընտանիքը երկընտրանքի առջև է կանգնում` հաղորդակցության ո՞ր ձևն ընտրել՝ ժեստերի, թե բանավոր խոսքի: Բանավոր խոսքի ընտրության դեպքում, մասնագետների հավաստմամաբ, առաջնային կարևորություն ունեն լսապրոթեզավորումն ու սուրդոմանկավարժական պարապմունքները:
Որքանո՞վ են հասանելի այսօր լսողական սարքերը Հայաստանի բնակիչներին: Կարողանու՞մ են ընտանիքները ձեռք բերել երեխաներին անհրաժեշտ լսողական սարքերը, կա՞ պետական մոտեցում այդ հարցին՝ տեսակետ են հայտնում ծնողները, բժիշկները, աուդիոմետրիստները, հասարակական ու պետական մարմինների ներկայացուցիչները:

Alt

Երեխաների դեսպանը Հայաստանում


Մարիո Մատուսը Հայաստան է եկել դեպքերի բերումով. կինը նշանակվել էր Հայաստանում Բրազիլիայի դեսպան: Ընկերներից մեկի խորհրդով Մատուսն այցելում է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ծանոթանում երեխաների խնդիրներին ու սկսում դրանց լուծման ճանապարհներ փնտրել: Նրա ջանքերով երեխաներից շատերն այսօր սկսել են խոսել, տեսնել, ինքնուրույն տեղաշարժվել, անգամ սովորել են գրել ու կարդալ: Երեխաներն այս իրավիճակում են ոչ այն պատճառով, որ այդպես են ցանկացել, այլ ճակատագրի բերումով, և մենք պետք է անենք հնարավորն ու անհնարը նրանց կյանքը բարելավելու համար»:

Alt

Հեռու և մոտ վտանգը


Հայաստանի անկախացումից ի վեր աշխատանքային միգրացիան շարունակում է մնալ բազաթիվ հայ ընտանիքիների կենսապահովման հիմնական միջոցը: Արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում 22-55 տարեկան տղամարդիկ: Նրանք և նրանց ընտանիքները դառնում են խոցելի ՄԻԱՎ վարակի նկատմամբ...
Ֆիլմի հերոսներն իրական մարդիկ են՝ իրական պատմություններով: Ինչից և ինչպես է փոխվել այդ մարդկանց ճակատագիրը, ինչ է կատարվել հերոսների կյանքում վարակը հայտնաբերելուց հետո, հնարավոր էր արդյոք խուսափել...
Ֆիլմում ներկայացված են նաև տեղեկություններ Հայաստանում ՄԻԱՎ վարակի վիճակագրական պատկերի վերաբերյալ:
Ֆիլմը պատրաստվել է Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Եվրամիության ֆինանսավորմամբ: