
«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով:
|
Եկեղեցակաան կյանք 22.05.2023Ավարտվել է Ս. Էջմիածնի մայր տաճարի գմբեթի որմնանկարների վերանորոգումը: Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վերընտրվել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի մայիսի 18-ի որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային գրանցամատյանում։ Մայիսի 19-ին «Ապագա հայկականը» նախաձեռնությունը ներկայացրեց առաջին համաժողովի ամփոփիչ զեկույցը: Քննարկվել է Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի 5-րդ դարի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը: «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցների սաները Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի մրցանակակիրների հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Կարպետագործության վարպետաց դաս Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում: |
|
Եկեղեցակաան կյանք 19.05.2023Համբարձման տոնը և կաթողիկոսական աթոռի վերահաստատման հիշատակությունը Մայր Աթոռում: Բարերար Աշոտ Առուստամյանին հանձնվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանը: Մինչև տարեվերջ Երևանի մատենադարանում կգործի «ՌՋԾԷ․ պատմության բանալի» նոր ցուցադրությունը: Նորքի հայոդրյան տան կրկեսային դպրոցը հոբելյանական համերգը: Արձակագիր Հովհաննես Երանյանի գրքի շնորհանդեսը: |
|
Եկեղեցական կյանք 15.05.2023Վերաօծվել է Պոլսի հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հարթաքանդակները: Բեյրութում «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» նոր ձեռնարկ է սկսել: Վրաստանի Կրոնական հարցերով գործակալությունը հանդիպում-քննարկում է նախաձեռնել քրիստոնեական և մուսուլմանական կրոնական համայնքների ղեկավարների հետ: Մայիսի 9-ից 14-ը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Թավադրոս Բ Պատրիարքն իր գլխավորած պատվիրակության հետ այցելել է Հռոմ: Մայիսի 18-ին Համբարձման տոնն է: |
![]() |
Եկեղեցական կյանք 12.05.2023Լույս է տեսել «Դիակոնիկ աշխատանքի ներածություն» ձեռնարկը: Մայիս 12-ին եզրափակվեց Հայաստանի աստվածաշնչային ընկերության ամենամյա՝ Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինան: Կարգալույծ է հռչակվել Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբան Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը: ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը առաջին անգամ Դալլասում մասնակցել է թեմական պատգամավորական ժողովին: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին հայտնվել է աշխարհի ամենագեղեցիկ տաճարների ցանկում: Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը: |
|
Եկեղեցական կյանք 08.05.2023Ամենայն հայոց հայրապետը հյուրընկալեց Հայկական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին: Ս. Խաչի երևման տոնը Արցախում: Սուրբ Ղևոնդ Երեց եկեղեցու օծումը: Ս. Խաչի երևման տոնի օրը նաև Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու ուխտի օրն է: Ս. Խաչի երևման տոնը Ապարանի Ս. Խաչ եկեղեցում: |
![]() |
Եկեղեցական կյանք 05.05.2023Մոսկվայի հայկական եկեղեցում մենկարկեց Զատկական երկրորդ փառատոնը: Լույս է տեսել Տ. Թովմա քահանա Անդրեասյանի բանաստեղծությունների երկու ժողովածու: Մայիսի 7-ին, Սուրբ Խաչի Երևման տոնին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կտարվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Վիկտոոր Հովհաննիսյանի «Հայք. Քրիստոսից առաջ և հետո» ցուցահանդեսն է Նկարիչների միությունում: |
|
Եկեղեցական կյանք 01.05.2023Գերմանիայում ավարտվեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված համաժողովը: Կարմիր ավետարանի ուխտի օրը Հովհաննավանքում: «Սուրբ Ստեփանոս» հոգևոր- մշակութային կենտրոնի մանկական թատերախումբը: |
|
Եկեղեցական կյանք 28.04.2023Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված համաժողով Գերմանիայում: Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի աղոթք Հռոմում: Ոգեկոչման համերգ Թբիլիսիում: Մայր Աթոռը շինկազմակերպությունների մրցույթ է հայտարարել Էջմիածնում «Թումո» կենտրոնի կառուցման համար: Պարուսույց-պարադիր Փայլակ Սարգսյանին նվիրված երեկո էր կազմակերպել Նորքի հայորդյաց տունը: |
|
Եկեղեցական կյանք 24.04.2023Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների Բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով: Ցեղասպանության նահատակների հիշատակության պատարագ և բարեխոսական կարգ Մայր Աթոռում: Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին: Արցախ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության արարողություններ: Տավուշի թեմ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության արարողություններ: Գուգարաց թեմ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության արարողություններ: Մոսկվա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ: Լոնդոն. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ: Թբիլիսի. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ: Կալկաթա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ: ՀԵՀԵՄ երիտասարդները՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններին: Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին. ցուցադրություն ՀՑԹԻ-ում: Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգը. Անահիտ Չիլինգարյան: Ինչպես դասավանդել ցեղասպանության թեման դպրոցներում: Հայոց ցեղասպանության թեման կինոյում: |
|
Եկեղեցական կյանք 21.04.2023Լրագրողները ծանոթացել են Ս. Էջմիածնի մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին, հանդիպել Հայոց հայրապետի հետ: Մայր Աթոռը երեք հարյուր տոննա օգնություն է ուղարկել Արցախ: «Ինքնաճանաչողությունը՝ կոնֆլիկտների հաղթահարման ճանապարհ» թեմայով դասընթաց ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի նախաձեռնությամբ: Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանը՝ դպրոցականների համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ստեղծվել է Արցախի և Նախիջևանի բաժին: |
![]() |
Եկեղեցական կյանք 17.04.2023Հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանում զոհված հայորդիների համար: Շուրիշկանի ավետարանը Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում: Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտի օրը: Գրադարանային շաբաթ՝ նվիրված թարգմանչաց արվեստին: Աշխատուժի զարգացման ծրագիր՝ «Հայ օգնության ֆոնդի» համատեղ աջակցությամբ: |
|
Եկեղեցական կյանք 14.04.2023Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթով: Մահացել է գրականագետ Վարդան Դևրիկյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահանալիրը Ս. Շնորհալի է երգում: Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահը կծառայի որպես մշակութային կենտրոն: Շուրիշկանի Ավետարանը ապրիլի 16-ին կտարվի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի: |