«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 04.03.2022


Օծվել են Ոսկետափի նորակառույց եկեղեցու խաչերը: ՀՕՖ-ի աջակցությամբ Երևանից բժիշկներ են մեկնում Արցախ: Վանանդ քահանա Անդրեասյանի այցը Զինվորի տուն: Բրյուսելում մեկնարկել է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Եվրոպայի տարածաշրջանի ֆորումը: Գլենդեյլում մեկնարկել է հայկական նոր թանգարանի և մշակութային կենտրոնի շինարարությունը: Վատիկանյան հիմնադրամը հանգանակություն է սկսել Արցախից տեղահանված շուրջ 150 ընտանիքների համար: Արևագալի ժամերգություն Մեծ պահքի առաջին չորեքշաբթի օրը:

Եկեղեցական կյանք 28.02.2022


«Մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը». Հայոց հայրապետը ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով։ Բուն Բարեկենդանի տոնը Մասյացոտնի թեմում։ Ավանդական հյուրասիրություն հարիսայով Վիրահայոց թեմում։ Բուն Բարեկենդանի տոնը Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի մայր եկեղեցում։ Սան Դիեգոյի հայկական եկեղեցու օծումը։ «Յոթ մահացու մեղքեր» գեղանկարների շարքի ցուցադրությունը Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում:

Եկեղեցական կյանք 25.02.2022


Փետրվարի 24-ին Սրբոց Վարդանանց տոնն էր։ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենը․ ակնարկ։ Քահանայական ձեռնադրություն Ս․ Վարդանանց տոնին։ Վարդանանց տոնը Վիրահայոց թեմում։ Վարդանանց տոնը Արցախի թեմի Ճարտարի Սբ․ Վարդան եկեղեցում։ Նոր Նորքի հայորդյաց տան սաների համերգը ի պատիվ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սաների։

 

Եկեղեցական կյանք 22.02.2022


Փետրվարի 22-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց Սբ. Ղևոնդյանց քահանաների հիշատակը:

 

Եկեղեցական կյանք 21.02.2022


Ս. Էջմիածնի մայր տաճարի որմնանկարները վերատեղադրվում են: Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում են Հին Արտաշատի կեսդարյա պեղումների բացահայտումները: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ադրբեջանում առաքելական նվիրակ է նշանակել Մարեկ Սոլչինսկուն: Ռուսաստանի Պետդումայի հանձնախմբերից մեկի ղեկավարը հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելացնել գնդերեցների աշխատավարձերը: Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցի է այցելել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցին տոնել է բացման 9-րդ տարեդարձը: Դամասկոսի հայոց թեմի առաջանորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը Կահիրեում մասնակցել է Իսլամական հարցերի գերագույն խորհրդի 32-րդ միջազգային միջկրոնական համաժողովին: Փետրվարի 28-ից Հայ առաքելական եկեղեցում կսկսվի Մեծ պահքի շրջանը: Հովհ. Թումանյանի 153-րդ տարեդարձի միջոցառումները Վիրահայոց թեմում: Փետրվարի 22-ին Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնն է:

 

Եկեղեցական կյանք 18.02.2022


Արցախի հուշարձանների մասին հնգալեզու կայք է գործարկվում: Աջակցություն լիբանանահայությանը։ Սուրբ Վլախի փառատոնը Խորվաթիայիում։ Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում։ ԳԱԱ պատմության ինստիտուտի նվիրատվությունը Մայր Աթոռի մատենադարանին։ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ միջոցառումներ «Վաչէ և Թամար Մանուկյան» մատենադարանում։ Մայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանում նշվեց գրողի տարեդարձը:

Եկեղեցական կյանք 14.02.2022


Տեառնընդառաջի պատարագ Ս. Գայանե վանքում Տեառնընդառաջի նախատոնակը Մայր Աթոռում: Ադրբեջանը շարունակում է Արցախի նկատմամբ հակահայ նախաձեռնությունները. Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ: Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոները Արցախի թեմում: Սուրբ Սարգսի մասունքը Մասյացոտնի թեմի եկեղեցիներում: Տեառնընդառաջի տոնը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Ս. Սարգսի և Տեառնընդառաջի տոները Վիրահայոց թեմում: Տեառնընդառաջի նախատոնակը Գուգարաց թեմում:

Եկեղեցական կյանք 12.02.2022


Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի բերվեց սրբի մասունքը և 17-րդ դարի Ավետարանը։ Սուրբ Սարգիս զորավարի տոնը Գուգարաց թեմում։ Ինտելեկտուալ խաղ ուսանողների համար՝ «Մեր մեծերի սերը»։ Սուրբ Սարգիսը հայոց տոնածիսական համակարգում․ միջոցառում Սարդարապատի ազգային թանգարանում։

Եկեղեցական կյանք 11.02.2022


Արդիականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 250-ամյա տպարանը: ՀՕՖ-ի աջակցությունը Հայաստանում հաստատված լիբանանահայ և սիրիահայ ձեռներեցների: Սիրո խոստովանություն գրքով: Օշականի Սուրբ Սարգիս մատուռը: Փետրվարի 12-ին Սուրբ Սարգսի տոնն է:

Եկեղեցական կյանք 07.02.2022


ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումների առաջին ժողովը։ Արցախի թեմում կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներ են վերապատրաստվել։ Տեղահանված արցախցիներին Մայր Աթոռի օժանդակությունը շարունակվում է։ Սուրբ Սարգսի տոնի նախապատրաստությունը Օշականի Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Պոլսահայ Հարություն աբեղա Տամատյանի քարոզը Ս․ Գայանե վանքում։

Եկեղեցական կյանք 04.02.2022


Արցախի ԿԳՄՍ նախարարությունը՝ օկուպացված տարածքների հուշարձանների մասին: Ստեփանակերտցիները՝ հետպատերազմական տրամադրությունների մասին: ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումների մեկնարկը: Կանադայի հայկական եկեղեցում անցկացված միջեկեղեցական արարողությունը: Հայոց եկեղեցու պատմություն առարկայի՝ մարզային օլիմպիադայի փուլը: Մոտենում է Առաջավորաց պահքի շաբաթը:

Եկեղեցական կյանք 31.01.2022


Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու Ջրօրհնյաց խաչը տարվել է Արցախ: Լրացավ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: «Բանակի ակունքներում». պաստառային ցուցահանդես Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ: Տևական դադարից հետո պատարագ է մատուցվել Ախթալայի վանական համալիրի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցում։ Հովվական այցով Իսպանիա է այցելել Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Հավլաբարի առանձնատներից մեկում հայտնաբերվել է Լորիս-Մելիքովների հայտնի գերդաստանից Եգոր Լորիս-Մելիքովի տապանաքարը։ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ նվիրեք գիրք ձեր սիրելիներին: