«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 05.05.2025


Այս թողարկման թեմաներն են`
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրություն է կատարվել
Նորավանքի եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
Մայր տաճարի մոմավառության սրահի ներսի հիմնական աշխատանքներն ավարտվել են
Վիրահայոց թեմում խնկարկել են հայազգի ռուս զորավար Միքայել Լորիս-Մելիքովի հիշատակը

Եկեղեցական կյանք 02.05.2025


Այս թողարկման թեմաներն են`
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հյուրընկալել է Վրաստանի նախագահին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին ու մանկավարժներին
Նորոգումից ու բարեկարգումից հետո Պոլսում վերաբացվել է Թաքսիմի Ս. Հարություն եկեղեցին
Քննարկել են հոգևորականի դերը ընտանիքում բռնության կանխարգելման գործում
Պոլսի հայոց պատրիարքարանը հրատարակել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագիրքը
Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն

Եկեղեցական կյանք 28.04.2025


Այս թողարկման թեմաներն են`
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը
Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխել են Մուղնիի եկեղեցի
Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքակիր խաչը Մայր Աթոռից տեղափոխվել է Մաստարա
Արցախի թեմի գրասենյակում կազմակերպվում են հանդիպումներ հոգևորականների հետ
Կամիտասի Թանգարանը ձեռք է բերել վարդապետի բուժմանն առնչվող բացառիկ նամակների հավաքածու
Պատմության թանգարանում ցուցադրվում է Մարսելում ապաստանած հայ գաղթականների իրերը
Հակոբ Պարոնյանի թատրոնում կկայանա «Կուսակալը» պատմական դրամայի պրեմիերան
ՌԴ-ում ցեղասպանության տարելիցին հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Եկեղեցական կյանք 25.04.2025


Այս թողարկման թեմաներն են`

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վրացի, լիբանանցի, բուլղարացի եւ ֆրանսիացի փաստաբաններին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի թաղման արարողությանը
Թբիլիսիում վիրահայերը պահանջատիրական ցույց են իրականացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց
Լոնդոնի սուրբ Եղիշե հայ առաքելական եկեղեցում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը
Սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչվել է նաև Օքսֆորդի համալսարանական եկեղեցում։
Դամասկոսի քույր եկեղեցիների առաջնորդների ու եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի է ունեցել միջեկեղեցական բարեխոսական աղոքթ
Ֆրանսիայից ժամանած դպրոցականները Հանդիպել են Հայոց Հայրապետին
 

Եկեղեցական կյանք 24.04.2025


Այս թողարկման թեմաներն են`

Բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռում
Ջահերով երթը ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասավ «Մի ուրացիր» կարգախոսով
Թբիլիսիի Սուրբ Գեւորգ Եկեղեցում կատարվել է Ցեղասպանության նահատակների բարեխոսության կարգ
Նյումեգ հրատարակչությունն ու ՀԲԸՄ կազմակերպել են ցեղասպանագիտության շաբաթ
Ցեղասպանությունից փրկվածի դուստրը թուրքերի հետ շփումների հարցում մեծ վերապահում ունի
Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը»
Ցեղասպանություն հանցագործությունը ուսանողները կքննեն միջազգային դատարանի ձևաչափով
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված համերգ է կազմակերպվել կամերային երաժշտության տանը
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվում է ականատեսների վավերագրերը
Ցեղասպանությունից փրկված Աշոտ Օհանյանի սահմռկեցուցիչ ու անհավանական ոդիսականը
 

Եկեղեցական կյանք 21.04.2025


Այս թողարկման թեմաներն են`

Երկուշաբթի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ
Դեպի Հարության Տաճար ուղեւորվելիս հայ հոգեւորականներն ու ուխտավորները կրել են Արցախի դրոշը
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում  տոնական Պատարագ է մատուցվե
Սուրբ Հարության տոնը Թբիլիսիի հայերը նշել են թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում
Սուրբ Աննա եկեղեցու բակում Հարության Պատարագից հետո հավատացյալները շուրջպար են բռնել
Հռոմի երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը 9 տարի առաջ այս օրերին Հայաստանում էր
 

Եկեղեցական կյանք 19.04.2025


Այս թողարկման թեմաներն են`
Վերաօծումից հետո առաջին անգամ Մայր տաճարում նշվել է Հարության տոնը
Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում տնօրհնյաց կարգ է կատարել
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Պատարագ Ճրագալույցի պատարագ է մատուցվել  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում

Եկեղեցական կյանք 20.04. 2025


Սբ. Հարության տոնի հայրապետական պատարագը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Եկեղեցական կյանք 18.04.2025


Այս թողարկման թեմաներն են`
Եկեղեցին հիշատակել է Քրիստոսի վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը
Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն
Ավագ հինգշաբթի երեկոյան հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ
Ավագ հինգշաբթի երեկոյան հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ
Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում հիշատակվել է Տիրոջ խաչելությունն ու մահը
Բրազիլիայի թեմում կատարվել է ապաշխարության կարգ և մատուցվել Սուրբ Պատարագ

Եկեղեցական կյանք 14.04.2025


Այս թողարկման թեմաներն են`

Մայր Տաճարում Ծաղկազարդի երեկոյան Դռնբացեքի կարգ է կատարվել
Լույս է տեսել «Սուրբ Էջմիածի Մայր տաճարի քարե տարեգրությունը» խորագրով մենագրությունը
Առաջին անգամ «Արտ Մյուզիք»  մրցույթին մասնակցած «Նազանի»  համույթը ստացել է 2-րդ կարգի մրցանակ
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի բոլոր եկեղեցիներում Ծաղկազարդին մատուցվել է Սուրբ Պատարագ
Սկսվել է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը խորհրդանշող Ավագ շաբաթը
Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ պահքի քառասնօրյա ընթացքը
Թեգեր՝
Մայր Տաճար, Դռնբացեք, Ծաղկազարդ, քարե տարեգրություն, Արտ Մյուզիք, Նազանի համույթ, Ռուսաստանի թեմ, Սուրբ Պատարագ, Ավագ շաբաթ, Մեծ պահք, հայ եկեղեցի, եկեղեցական տոներ, մշակութային միջոցառում, երաժշտական մրցանակ, հոգևոր ավանդույթ
 

Եկեղեցական կյանք 13.04.2025


Այս թողարկման թեմաներն են`

Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցում Ծաղկազարդի առիթով տոնական պատարագ է մատուցվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում օրհնել է Ծաղկազարդի տոնի առիթով հավաքված մանուկներին
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Ծաղկազարդի առիթով մատուցվել է տոնական պատարագ
 

Եկեղեցական կյանք 11.04.2025


Այս թողարկման թեմաներն են`

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանաների վերապատրաստման դասընթացների մասնակիցներին
Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Դիլիջանի նոր եկեղեցու շինարարությունը վերսկսվել է հանգանակությունների միջոցով
Մայր Աթոռը արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառմանը
Արցախի թեմում անցկացվում են Աստվածաշնչի սերտողության դասեր
Վիմագրագետը պարզել է, թե ինչու է Տաթեւի վանքը կոչվել նաեւ Ս. Եվստաթիոս առաքյալի վանք
Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 13-ին կնշի Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու հիշատակությունը
Խրիմյան Հայրիկի 205-ամյակի առիթով Վասպուրական հկ անդամներն այցելել են Մայր աթոռ