«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 17.07.2023


Քահանայական ձեռնադրություն Սյունյաց թեմի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Պայծառակերպության տոնը աշխարհասփյուռ թեմերում: Նորքի հայորդյաց տան պարային դպրոցի սաների համերգը Սունդուկյանի անվան թատրոնի բեմում: ՀՕՖ-ի ջանքերով Երևանի բուսաբանական այգում ստեղծվել է էկոլոգիական կրթության կենտրոն:

Եկեղեցական կյանք 14.07.2023


Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Աթենքում անցկացվել է Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված գիտամշակութային միջոցառում։ Կնորոգվեն Ուշիի Սբ. Սարգիս վանական համալիրի Սբ. Աստվածածին և Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղի Սբ. Թադեոս եկեղեցիները: Կանադայի հայոց թեմում՝ Սեյնթ Քեյթրինզ համայնքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատանը ձայնային նոր համակարգ է տեղադրվել: Արագածոտնի թեմում, Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվների նախաձեռնությամբ, կազմակերպվել է մեկշաբաթյա ճամբար: Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ հայոց Արևելյան թեմի ուխտավորներին: Հուլիսի 16-ին Հայ եկեղեցին կնշի Պայծառակերպության (Վարդավառ) տոնը:

 

Եկեղեցական կյանք 10.07.2023


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) ամենամյա ուխտագնացությունը, Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և օրհնությամբ, այս տարի տեղի ունեցավ հուլիսի 5-ից 10 -ը: Համահայկական ուխտագնացությունը կրում էր «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագիրը:

 

Եկեղեցական կյանք 07.07.2023


Համահայկական ուխտագնացության մասնակիցների հանդիպումը Հայոց հայրապետի հետ: Հայրապետական այց Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարան: Հերոսների վերականգնողական քաղաքում հացատուն է բացվել։ Կասյան փողոցը վերանվանվել է Վազգեն Առաջին վեհափառի անունով։ Ցուցահանդես Նորքի hայորդյաց տանը։ Ճամբար տարեցների համար։

 

Եկեղեցական կյանք 03.07.2023


Խաչափայտի մասունքը Ս. Էջմիածնից տարվեց Հայրավանք՝ ուխտի պատարագի: Ստամբուլի Գնալը կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Աստվածածնի տուփի գյուտի տոնի առթիվ արարողություններ են տեղի ունեցել Պոլսի հայոց պատրիարքի նախագահությամբ: Հուլիսի 1-ին Վարդենիսի զինվորական հոսպիտալի տարածքում Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը օծել է նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռը: ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը հանդիպել է թեմի սարկավագների վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ: «Մեր սրբերը». բանախոսություններ նվիրված Սբ. Գրիգոր Նարեկացուն և Սբ. Ներսես Շնորհալուն: Այս տարի ԱՄՆ-ում հայոց թեմի հիմնադրման 125-ամյակն է:

 

Եկեղեցական կյանք 30.06.2023


Գևորգյան հոգևոր ճեմարանի տարեշրջանի հանդիսավոր փակումը: Արցախի եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց նախօրեին զոհված 4 զինծառայողների համար: Ս. Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմում համաթեմական ուխատգանցություն էր: Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տունը նշեց հիմնադրման 20-ամյակը:

 

Եկեղեցական կյանք 26.06.2023


Մայր Աթոռի կրթական հաստատությունների տարեկան մանկավարժական ժողովը: Արցախի շրջափակման հարցը՝ Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր համագումարում: ՀԵՀԵՄ-ը այս տարի ևս կազմակերպում է համահայկական ուխտագնացություն: Ս. Լուսավորչի նշխարների գյուտի տոնը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վանաձորում մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը: Արցախը՝ ուխտավորի լուսանկարներում:

 

Եկեղեցական կյանք 23.06.2023


Օծվեց Տյումենի նորակառույց հայկական եկեղեցին։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներն ու դասախոսները հյուրընկալվեցին Հայոց հայրապետին։ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» միջազգային գիտաժողով Երևանի մատենադարանում։ Նամականիշ՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին։ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց պատերազմում որդիներ կորցրած ընտանիքիների հետ: «Ֆրեսկո» 10-րդ միջազգային փառատոնի ծրագրերը։

 

Եկեղեցական կյանք 19.06.2023


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Դետրոյթի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համայնքի անդամներին: Ընդունելության քննությունների ընթացքը Գևորգյան հոգևոր ճեմարանում: Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գրքի շնորհանդեսը: Վերաբացվել է Արաբկիրի հայորդյաց տան բարեգործական ճաշարանը: Այս տարի Լուսավորչի նշխարների գյուտի տոնը կնշվի հունիսի 24-ին:

 

Եկեղեցական կյանք 16.06.2023


Հոկտեմբերի 1-ին Ս. Էջմիածնում տեղի կունենա մյուռոնօրհնության արարողություն, իսկ հոկտեմբերի 8-ին՝ եպիսկոպոսական ձեռնադրություն: Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը այցելել է Պիտեշտ: «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը» նախագիծն արժանացել է Europa Nostra Եվրոպական ժառանգության մրցանակին: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել են մի շարք համատեղ նախագծեր: Տալլինում սկսվել է Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի (ԵԵԿ) գլխավոր համագումարը, որին մասնակցում է նաև Մայր Աթոռի պատվիրակությունը: Հունիսի 17-18-ը Հաղպատում կանցկացվի «Սայաթ-Նովա» փառատոնը: Այս տարի «Լույս մանկանց» ծրագրի շրջանակում օժանդակություն են ստացել Արագածոտնի թեմի՝ 13 և Արցախի 3 համայնքների կիրակնօրյա դպրոցների շուրջ 500 երեխա: Արարատյան հայրապետական թեմը ամառային ծրագիր է նախաձեռնել կիրակնօրյա դպրոցների սաների համար:

 

Եկեղեցական կյանք 12.06.2023


Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ամփոփվեց Միաբանական համագումարը։ Հունիսի 11-ին տոնախմբվեց կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը Հավլաբարի Ս․ Էջմիածին եկեղեցում։ Մրգաստանի Ս․ Հովհաննես եկեղեցու զանգի և խաչի օծումը։ Նշվեց Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մեկամյակը:

Եկեղեցական կյանք 09.06.2023


Հայոց հայրապետը ներկա է գտնվել Միաբանական համագումարի նիստին: Միաբանական համագումարի մասնակիցների այցելությունը Տավուշի մարզ: Միաբանական համագումարի մասնակիցների այցելությունը Գեղարքունիք: Մասյացոտնի թեմի Սուրբ Հովհաննես Կարապետ վանքի ուխտի օրը: «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» աստվածաշնչյան դասընթացի մասնակիցները Մայր Աթոռի մատենադարանում: Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագիրը սահմանամերձ գյուղերի դեռահասների համար: