Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում: Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը 13:30-ին
![]() |
Նոր երաժշտություն, նոր ունկնդիր ու միջավայրՀեղինակային երգերով ու ժողովրդական երգերի մշակումներով հայտնի ու սիրված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը ստեղծագործում է արդեն 8 տարի: Կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Ի՞նչ զարգացում է ապրել խմբի երաժշտությունը, որքանո՞վ է հայկական միջավայրը նպաստում նոր ու կոնցեպտուալ երաժշտության ստեղծմանը, ինչպե՞ս է փոխվում ունկնդիրը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ: |
![]() |
Մշակութային քաղաքականությունՈրո՞նք են մշակույթի նախարարության գործունեության նպատակները, ի՞նչ սկզբունքներով և ինչպե՞ս պետք է կառուցվի մշակութային քաղաքականությունը, ի՞նչ ակնկալիքներ ունի հասարակությունը մշակույթի ոլորտում պետության քաղաքականությունից և պատրա՞ստ է արդյոք փոփոխությունների: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մշակութաբան Համլետ Պետրոսյանի հետ: |
![]() |
Թումանյանի արժևորումը երեկ և այսօրԻնչպե՞ս էր ուսումնասիրվում և գնահատվում Հովհ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը խորհրդային շրջանում, ի՞նչ առաջնային խնդիրներ ու թեմաներ կան այսօր: Ի՞նչ կարող է մեզ տալ Թումանյանի ստեղծագործության հանրահռչակումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի հետ: |
![]() |
Թումանյանը՝ պետություն
Ո՞րն էր Թումանյանի ընկալմամբ մտավորականի առաքելությունը: Որքանո՞վ էր իր ժամանակի մեջ գնահատված մեծ բանաստեղծը, որքանո՞վ է ճանաչված այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի հետ:
|
![]() |
Հովհաննես Թումանյանի նոր ընթերցումը
Հովհաննես Թումանյանի, նրա ստեղծագործության նկատմամբ եղած ավանդական վերաբերմունքն ու թումանյանագիտական կաղապարներն այսօր որոշակիորեն խանգարում են մեծ բանաստեղծի ստեղծագործության նորովի ընթերցմանը: Ի՞նչ է անում թումանյանագիտությունն այս ուղղությամբ, ի՞նչ նոր բացահայտումների և ուսումնասիրությունների հնարավորություն են տալիս Թումանյանի արխիվում պահվող նյութերը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանի հետ:
|
![]() |
Թումանյան՝ հոբելյանականԼրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ի՞նչ է արվել և արվելու մեծ բանաստեղծի հոբելյանը պատշաճ նշելու համար: Ի՞նչ ծրագրեր ու հրատարակություններ կան ուղղված Հովհ. Թումանյանի ստեղծագործության հանրահռչակմանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանի հետ: |
![]() |
Հայոց ցեղասպանության արձագանքներն ԻտալիայումՀայոց ցեղասպանությունն անմիջական արձագանք գտավ իտալական մամուլում և գրականության մեջ: Ի՞նչ աղբյուներից էր իտալական մամուլը ներկայացնում մեծ ողբերգությունը, ի՞նչ տոնայնությամբ, որքանո՞վ էին այդ արձագանքները կապվում իտալական քաղաքական կուսակցությունների և Իտալիայի վարած արտաքին քաղաքականության հետ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանիչ Սոնա Հարությունյանի հետ: |
![]() |
Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակըԼրացավ Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակը: Սևակի ստեղծագործությունների նոր հրատարակությունների, գիտական ուսումնասիրությունների, տուն-թանգարանի գործունեության, ինչպես նաև հեղինակի ստեղծագործության ներկայացման ու հանրահռչակման խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, Պ. Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի հետ: |
![]() |
Հենրիկ Սիրավյանի աղոթքը
Տարեվերջին Մարտիրոս Սարյանի թանգարանում բացվեց Հենրիկ Սիրավյանի նկարների հոբելյանական ցուցահանդեսը՝ «Իմ աղոթքը Հայաստանի մասին խորագրով»: Ներկայացվեցին նկարչի հայտնի աշխատանքներ ու նախկինում չցուցադրված գործեր: Ցուցահանդեսի, Հենրիկ Սիրավյանի արվեստի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Գագիկ Սիրավյանի հետ:
|
![]() |
Երևանը պաստառներում19-րդ դարավերջից ստեղծվել ու մեզ են հասել Երևանը, մայրաքաղաքի կյանքն ու մարդկանց ներկայացնող պաստառներ: Պաստառային արվեստը հատկապես ծաղկում է ապրել 1960-ական թվականներին: Ստեղծվել են բազում պաստառներ, որոնք այսօր գեղագիտական ու ճանաչողական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Ինչպիսի՞ն է Երևանը պաստառներում, որքանո՞վ է ներկայանում որպես ինքնուրույն դիմագիծ ունեցող քաղաք, գաղափարական ու քարոզչական ի՞նչ նպատակներ են ներկայացնում պաստառները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան Արթուր Աթայանի հետ: |
![]() |
Սուրբ Ծննդյան ավետիսըԻնչպե՞ս ենք նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ինչպե՞ս պետք է քրիստոնյան պատրաստվի Ծննդյան մեծ ավետիսին, ինչպե՞ս սկսի ու ամփոփի տարին: Ի՞նչ խորհուրդ ունի տնօրհնեքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանի հետ: |
![]() |
Մանկապատանեկան գրականության տարինՀայաստանում հատկապես վերջին տարիներին աճել է մանկապատանեկան գրքերի հրատարակության ծավալը: Ի՞նչ նշանակալի գրքեր են հրատարակվել 2018 թվականին, ի՞նչ սկզբունքներով են ընտրվում հրատարակվող գրքերը, կա՞ն արդյոք հայ ժամանակակից հեղինակների գրքեր: Ինչո՞ւ չի նվազում հետաքրքրությունը գերբնականի ու հեքիաթայինի նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ հետ: |