Ինչպիսի՞ն էր այս տարվա ֆրանկոֆոնյան մեկամսյակը


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաքելության և ծրագրերի, ֆրանսերեն լեզվի առանձնահատկությունների և այն սովորելու դրդապատճառների, Արտավազդ Փելեշյանի արվեստի հանդեպ ֆրանսիացի կինոսերի հետաքրքրվածության և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ի տաղավարում խոսել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

 

Հանրակրթական դպրոցներում անհրաժե՞շտ է արվեստի խորացված ուսուցում


Կարևորու՞մ է այսօր մեր հանրակրթությունը արվեստի առարկաների ուսուցումը: Ի՞նչ է փոխում արվեստը դպրոցականների մտածողության ու հոգեբանության մեջ, ի՞նչ պետք է անի դպրոցը երեխաների համարձակությունը, ստեղծագործականությունը չկոտրելու և «անգիր»-ի մեխանիզմից ձերբազատվելու համար: Անահիտ Մարգարյանի այս և մի շարք այլ հարցերին է պատասխանում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը։

Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Հիսուսի կերպարն ու քրիստոնեական թեմաները արվեստի տարբեր ուղղություններում


Արվեստի ստեղծագործությունները որքանո՞վ են սնվում կրոնից և՝ հակառակը: Մեր օրերում այդ կապը շարունակու՞մ է գործել, թե՞ոչ: «Արտֆոկուս»-ի տաղավարում խոսել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

 

Նոր նորմալը հայաստանյան թանգարաններում


Ինչպե՞ս արձագանքեցին «նոր նորմալին» հայաստանյան թանգարանները, ի՞նչ ապագա ունի «վախճանվող» պետությունների պարագայում մշակույթը։ «Արտֆոկուս»-ի տաղավարում Անահիտ Մարգարյանը հյուրընկալել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցին։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

 

«Հերոսական բալլադ». Առնո Բաբաջանյանի 100-ամյակ


Ռուսական դաշնամուրային դպրոցի ինքնատիպ ու առաջադեմ ներկայացուցիչներից Ալեքսանդր Գինդինը «Արտֆոկուսի» տաղավարում խոսել է համավարակի պայմաններում կիսադատարկ դահլիճներում նվագելու հաճույքի, ժամանակակից կատարողական արվեստի միտումների և Առնո Բաբաջանյանի արվեստի մասին: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

 

Ո՞րն է մերօրյա թատրոնի առաքելությունը


Սոս Սարգսյանի անվան անվան համազգային թատրոնի արցախյան հյուրախաղերի, թատերական խաղացանկերը վերաիմաստավորելու, հայկական թատրոնը համաշխարհային թատերական կյանքին ինտեգրելու և մի շարք այլ հարցերի շուրջ «Արտֆոկուսի» տաղավարում զրուցել ենք Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան և ռեժիսոր Նարինե Գրիգորյանի հետ։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Արտֆոկուս 06. 03. 2021


Հայաստանյան արվեստի կորուստներն ու ձեռքբերումները պատերազմի ու համավարակի պայմաններում։ Տաղավարում հյուրընկալվել է «Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը։

Երբեք չմեռնես. Լևոն Խուրշուդյան


Հոլովակը նվիրվում է Լևոն Խուրշուդյանին, որը 2020թ. սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմում ընկավ հերոսի մահով և հավերժացավ այս նոր ծնունդով:

Երբեք չմեռնես. Արթուր Աղասյան


Հոլովակը նվիրվում է 2016թ. Ապրիլյան քառօրյայի մասնակից, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Գրիգորի Աղասյանին, որը զոհվեց 2020թ. սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմում:

«Ես մեծատառով մարգինալ եմ». Գեորգս Պելեցիս


Պատվերով երաժշտություն գրելու, միաժամանակ երկու աթոռի վրա նստելու, կոմպոզիցիա չդասավանդելու, ինչպես նաև Արամ Խաչատրյանի դասարանում ուսումնառության տարիների ու Խաչատրյանից հետո երաժշտության զարգացման ընթացքի մասին մեզ հետ զրուցել է լատվիացի անվանի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը։

«Ճգնաժամն արագացրեց նորարարությունների ընթացքը». Արա Խզմալյան


«Այս ճգնաժամն արագացրեց հին երևույթների ու ձևերի վախճանը, արագացրեց նորարարությունների ընթացքը»: «Ձայնագրի» տաղավարում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն է:

Ո՞րն է Վահագն Հայրապետյանի հաղթաթուղթը


Առցանց համերգները կոմերցիալիզացնելու, Հայաստանում քաղաքականացված ջազի, երիտասարդ ջազմենների նյութականապես մոտիվացված լինելու, հայկական ջազի հեռանկարների մասին Անահիտ Մարգարյանի հետ զրուցում է ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը։