Որտե՞ղ էիր, Զորայր Խալափյան


Զորայր Խալափյանը 20-րդ դարի հայ արձակի ամենանշանավոր դեմքերից է: Նրա հայտնի վեպերը՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը», «Մեռնող հառնող» տարբեր սերունդների սիրված գրքերն են: Զորայր Խալափյանի արձակի առանձնահատկությունների, դրա նշանակության ու արժեքի մասին «Զուգահեռ ընթերցումներում» զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Ալիս Հովհաննիսյանը։

Համազգային թատրոնի «Փափլիկը»՝ Չեխովի անվան միջազգային 15-րդ փառատոնում


Ինչու՞ էր հայկական թատրոնը երկար ուժեր կուտակում այս տարի լավագույն ձևով ներկայանալու համար Չեխովյան փառատոնին։ Արդյո՞ք «Փափլիկը» քաղաքական ուղերձ ունի, թե՞ թատրոնը քաղաքականությունից վեր է։ Ի՞նչ վիճակում է հայկական ժամանակակից թատրոնը և ի՞նչ նախընտրություններ ունի մեր հանդիսատեսը: «Արտֆոկուս»-ի տաղավարում հյուրընկալվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն և դերասան Արման Նավասարդյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Մշակույթի կառավարման միջազգային փորձը և Հայաստանը


IMG Artits-ի փոխնախագահ Հարոլդ Քլարքսոնը խոսում է երաժշտության ոլորտում մշակութային մենեջմենթի առանձնահատկությունների և զարգացման միտումների մասին։ Մշակույթի, սոցիալական մեդիայի, փառատոների և միջոցառումների մենեջմենթի ոլորտում աշխարհում առաջատար այդ ընկերության պաշտոնյաներից մեկը կիսվում է նաև անձնական փորձով: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Բալետային կրթությունը համակարգայի՞ն ճգնաժամ է ապրում


Պարարվեստի պետական քոլեջում ներմուծվել է ժամանակակից բալետ առարկան։ Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում բեմադրվել է «Օրփեոս և Էվրիդիկե» նորարարական բալետային բեմադրությունը։ Անահիտ Մարգարյանը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ, «Բալետ 2021» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ռուդոլֆ Խառատյանի հետ։ Ինչու՞ Խառատյանի ներկայացումները չմնացին Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում, ինչու՞ «Զույգ Արեգակներ» բալետում չհրավիրվեցին հայ արտիստներ։ Ինչպե՞ս վերաբերվել հայ պարողների՝ Հայաստանից մեկնելու փաստին։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը


«Դիրիժորական համավարակի», ունկդրի քմահաճույքներին չենթարվելու, նախորդ դարի կատարողական արվեստի վարպետների, Արամ Խաչատրյանի զանգի շնորհիվ Լեոնիդ Կոգանի կյանքը փրկելու պատմության և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ի տաղավարում խոսում է Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ջութակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Պավել Կոգանը։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Ժամանակակից դրամատուրգիան և թատրոնը


«Արտֆոկուս»-ի հյուրը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը


«Արտֆոկուս»-ի տաղավարում են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Թանգարանների զարգացման հեռանկարը


Արդյո՞ք Հայաստանում թանգարաններն այցելուների համար ստեղծում են հարմարավետ միջավայր, որքանո՞վ են մեր թանգարանները պատրաստ ոչ ավանդական աշխատելաոճին։ «Արտֆոկուսը» հրավիրել է ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանին և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանին։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Սոպրանո Ռուզան Մանթաշյանն և բարիտոն Գուրգեն Բավեյանը Հայաստանում են


Ի՞նչ նախագծեր են հայրենիք բերել սոպրանո Ռուզան Մանթաշյանին և բարիտոն Գուրգեն Բավեյանին, ի՞նչ ուղերձներ են պարունակում Գուրգեն Բավեյանի «մարդ-քառյակ» տեսահոլովակները, հաճա՞խ են հայ արտիստներն արտերկրում բախվում ազգայնականության դրսևորումներին։ «Արտֆոկուսի» հյուրերը օպերային երգիչներ Ռուզան Մանթաշյանն ու Գուրգեն Բավեյանն են։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

 

Ճգնաժամ և կինոարտադրություն


Ի՞նչ ազդեցություն թողեցին համավարակն ու պատերազմը հայաստանյան կինոարտադրության վրա։ Ի՞նչ խնդիրներ են այսօր ծառացած կինոարտադրողի առջև և ի՞նչ լուծումներ են պետք։ «Արտֆոկուս»-ի տաղավարում հյուրընկալվել է արվեստաբան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած մշակութայինհսկայական ժառանգության հարցերը


Քանի՞ անուն հուշարձան է մնացել Ադրբեջանի տիրապետության տակ, ինչու՞ միջազգային կառույցները համաչափ չեն արձագանքում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման բազմաթիվ փաստերին, ի՞նչ լծակներ ունենք հետևելու կորսված տարածքներում մնացած մեր ժառանգությանը, արդյո՞ք Արցախի հանրապետությունում թանգարանները պատրաստված էին տարհանմանը: «Արտֆոկուսի»-ի հյուրը Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Անդրադարձներ Հայոց ցեղասպանությանը 106 տարի անց


Ո՞րն է արվեստի, մշակույթի, մարդասիրական կազմակերպությունների և անհատների դերը հայոց պատմությունն ու Հայաստանը համաշխարհային քարտեզում տեսանելի դարձնելու գործում: Որքանո՞վ է ցեղասպանություն վերապրած մարդու սերունդ հանդիսացող երիտասարդի համար կարևոր իր ուժեղ և թույլ կողմերը վերլուծելու հմտությունը: «Արտֆոկուս»-ի տաղավարում «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: