Զորայր Խալափյանը 20-րդ դարի հայ արձակի ամենանշանավոր դեմքերից է: Նրա հայտնի վեպերը՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը», «Մեռնող հառնող» տարբեր սերունդների սիրված գրքերն են: Զորայր Խալափյանի արձակի առանձնահատկությունների, դրա նշանակության ու արժեքի մասին «Զուգահեռ ընթերցումներում» զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Ալիս Հովհաննիսյանը։
Շարք: Զուգահեռ ընթերցումներ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Արքմենիկ Նիկողոսյան
,
Հեղինակ Հայկ Համբարձումյան,
Ռեժիսոր Շուշան Մարուքի,
Ռեժիսոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ ԽանամիրյանTelecast type: Հաղորդաշար