Եզրաս սրբազանը օծել է Օրենբուրգի նորակառույց հայկական եկեղեցին


Եզրաս սրբազանը օծել է Սուրբ սեղանը, Սուրբ խորանի սյուները և եկեղեցին կոչել Սուրբ Հարություն։ Սրբազան հայրը հայտարարել է, որ նորաօծ եկեղեցին դառնալու է հոգևոր և ազգային կյանքի կենտրոն, որտեղ մարդիկ արժանանալու են ողորմած Տիրոջ օրհնությանը: Օրենբուրգն ունի մոտ 6 հարյուր հազար բնակիչ, որոնցից տասը հազարը հայեր են, նրանք ընդգրկված են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ:

ՌԴ-ում ցեղասպանության տարելիցին հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին


Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Մոսկվայի Սուրբ Պայածռակերպություն եկեղեցում բարեխոսական կարգ է կատարվել, որի ավարտին թեմակալ առաջնորդը ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: «Տապան» թանգարանում բացվել է վավերագիր լուսանկարների և այդ օրերին հայոց եղեռնի մասին միջազգային մամուլի արձագանքները ներկայացնող ցուցադրություն, որպես դարասկզբի ոճրագործությունների անհերքելի վկայություններ:

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում տոնական Պատարագ է մատուցվել


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծա ռակերպություն Մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագի ավարտին Եզրաս Սրբազանը օրհնել է խորանին դրված հավկիթները, որոնք բաժանել են հավատացյալներին։ Եկեղեցու բակում «Նուռ» երիտասարդաց միության անդամները կազմակերպել են զատկական տոնավաճառ:

Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով


Վլադիմիր Պուտինի հրամանագրով Եզրաս սրբազանին շնորհվել է Ալեքսանդր Նևսկու անվան շքանշան՝ կրոնական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների գործում ունեցած մեծ ավանդի համար: Այս առիթով Եզրաս սրբազանին շնորհավորելու են գնացել նախագահին առընթեր ներքին քաղաքականության հարցերով կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության վարչության պետն ու գլխավոր խորհրդականը։

 

Մոսկվայում կայացել է քահանաների տարեկան ժողովը


Եզրաս սրբազանը ներկայացրել է կառուցվող եկեղեցիների՝ Սուրգուտի, Խաբարովսկի, Վոլգոգրադի, Մինսկի հայկական եկեղեցիների շինարարական աշխատանքները։ 2024 թվականին թեմում օծվել է չորս եկեղեցի՝ Ալթայի երկրամասում, Դոնի Ռոստովում, Վորոնեժում և Ուդմուրտիայի մայրաքաղաք Իժևսկում: Այս տարի, թեմակալ առաջնորդի խոսքով, ավելի շատ եկեղեցիներ իրենց դռները կբացեն հավատացյալների առջև։

 

Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ գիտաժողով է կազմակերպվել Մոսկվայում


Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը Ռուսաստանի և Հայաստանի համալսարանների, գիտական կենտրոնների ներկայացուցիչները բնութագրել են որպես պատմության խեղաթյուրում, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացում և միջազգային հանրությանը հոդվածներով ու հրատարակություններով մոլորեցնելու փորձ։ Գիտաժողովը կազմակերպել է թեմի Լազարյանների անվան հայագիտության բաժինը՝ թեմակալ առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ: Այն անցկացվել է Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու ժողովասրահում։ Սրբազան հայրը հայտարարել է, որ գիտաժողովի նպատակն է հանուն արդարության և ճշմարտության հաստատման՝ պայքարել կեղծիքի դեմ, որն Ադրբեջանում լայնամասշտաբ ծավալների է հասնում:

 

Օծվել է Ռուսաստանի Ռուբցովսկ քաղաքի հայկական եկեղեցին


Ռուսաստանի Ռուբցովսկ քաղաքում առաջին անգամ հնչել է հայկական եկեղեցու զանգը: Այդ քաղաքում շուրջ 600 հայ է ապրում, որոնք ութ տարվա ընթացքում Ալթայի երկրամասի երկրորդ հայկական եկեղեցին են կառուցել: Զուսպ արտաքին հարդարմամբ, հայկական եկեղեցական ճարտարապետության կանոններով կառուցված աղոթատունն ունի 25 մետր բարձրություն, զանգակատուն: Հոկտեմբերի 6-ին թեմակալ առաջնորդ տեր Եզրաս արք. Ներսիսյանը կատարել է եկեղեցու օծման արարողությունը և աղոթատունն անվանել Սուրբ Գևորգ զորավարի անունով:

 

Եզրաս սրբազանն օծել է Դոնի Ռոստովի Շահումյան գյուղի նորակառույց հայկական եկեղեցին


Օծվել է Եգորլիկի շրջանի Շահումյան գյուղի նորակառույց հայկական եկեղեցին, որի հիմքերը 2017 թվակնին օծել է Եզրաս սրբազանը։ Եկեղեցին կառուցվել է գյուղացիների համատեղ ջանքերով։ Շահումյան գյուղում ապրում է ավելի քան երկու հազար հայ, որոնք արմատներով մշեցի են: Գործում է դպրոց, որտեղ հաճախում է երկու հարյուր աշակերտ, ունեն մանկապարտեզ, խաղահրապարակ, մշակույթի կենտրոն: Փողոցների մեծ մասը հայկական անուններ են կրում՝ Բաղրամյան, Նալբանդյան, Շահումյան:

 

Մոսկվայում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը սկսել է նոր ուսումնական տարին


Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանն ավելի քան 40 սան ունի։ Երեխաները ակտիվ մասնակցում են օլիմպիադաների, գիտահետազոտական և երաժշտական մրցույթների։ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում կրթությունը 11-ամյա է, գործում է Ռուսաստանի Դաշնության կրթական չափորոշիչներով և միակն է տարածաշրջանում, որտեղ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը ուսումնական ծրագրի պարտադիր առարկաներից են:

 

105 տարի անց Մոսկվայի հայկական եկեղեցում առաջին անգամ ցուցադրվել է Մարտիրոս Սարյանի կտավը


Հունիսի 20-ին Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում բացվել է աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանի հանրությանը գրեթե անհայտ կտավներից մեկի ցուցադրությունը: 1919 թվականին վրձնած նկարը հեղինակը վերնագրել է «Կարմիր ձի»։ Եզրաս սրբազանի խնդրանքով կտավը ժամանակավոր ցուցադրության համար տրամադրել է Վալերի Դուդակովը, ում հետ թանգարանը գործակցում է և ցուցադրություններ կազմակերպում: Դուդակովը կտավը ձեռք է բերել 1980-ականերին և երբեք ցուցադրության չի ներկայացրել:

 

Ռուսաստանի հայկական եկեղեցիներում նշվել է Հարության տոնը


Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը հնչել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Տոնական Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեկիսկոպոս Ներսիսյանը: Տոնը մեծ շուքով նշել են Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոց նորաբաց հայկական եկեղեցում, Դոնի Ռոստովի, Եկատերինբուրգի, Յարոսլավլի, Վոլգոգրադի, Սամարայի, Տաշքենդի ու Ղրիմի հայկական եկեղեցիներում:

Սուրբ Ծննդյան տոնը Մոսկվայի հայկական եկեղեցում


Ս. Պայծառակերպություն մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Թեմակալ առաջնորդը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան հայրապետական պատգամը: