Alt

Վիսոցկին և Հայաստանը


Արդեն 5 տարի է, Երևանում` Մոսկվայի տան» դահլիճում, հավաքվում են Վլադիմիր Վիսոցկու երկրպագուները, ունկնդրում ծանոթ ու անծանոթ երգեր: Այս տարի արտիստի ծննդյան տարեդարձին նվիրված երեկոն Վիսոցկին և Հայաստանը» խորագրով էր:

Alt

«Երկխոսություն հավերժի հետ» ցուցահանդեսը և Սարյանի թանգարանի շինաշխատանքների ընթացքը


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի շենքը հիմնանորոգվում է: Վարպետի աշխատանքները ժամանակավոր ցուցադրությամբ մինչև գարնան վերջ կներկայացվեն Մատենադարանում:

Alt

Հովհաննես սարկավագը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում


Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սաները պատրաստվում են ուխտագնացության:

Alt

«Ռոմանոս Մելիքյան» ՖԵՍՏՆ ավարտվեց


2010 թվականից Հայաստանում անցկացվում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն: Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և պետական երիտասարդական նվագախումբը: Հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգությունն արժևորող փառատոնի փակման համերգը պիտի կայանար դեկտեմբերին, սակայն հետաձգվեց և տեղի ունեցավ հունվարի 23-ին:

Ռումինիայի հայոց թեմը. անցյալը և ներկան


Հայերը Ռումինիայում հաստատվել են 10-րդ դարից: Առաջին մեծ շարժը դեպի այս երկիր տեղի է ունեցել հայոց Բագրատունյաց թագավորության անկումից հետո: Բազմաթիվ հայեր Ռումինիա են եկել Ցեղասպանությունից հետո: Ռումինահայերի մի մասը 17-րդ դարում ընդունել է կաթոլիկություն: Նրանք հաստատվել են երկրի արևմտյան շրջանում` Տրասիլվանիայում: Առաքելական հայերն ապրում են Ռումինական Մոլդովայի և Վալախիայի մարզերում: Այսօր Ռումինիայում գրեթե 5000 հայ է բնակվում: 16 հայկական եկեղեցի կա, երկու վանք, 8 մատուռ, գերեզմանատներ և հայկական բազմաթիվ այլ կառույցներ: Թեմում սպասավորում է 6 քահանա: Առաջնորդը Տաթև եպիսկոպոս Հակոբյանն է: Հաղորդումը պատմում է թեմի անցյալի և ներկայի մասին, անդրադառնում առաջնորդարանի ծրագրերին, ռումինահայերի խնդիրներին ու ձեռքբերումներին:

Alt

Տնօրհնեք Սարգսյանների ընտանիքում


Տիկին Վարդիթերը Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու մոմավաճառն է: Հիշում է, որ 13 տարի առաջ նույնիսկ եկեղեցի տանող ճանապարհ չկար, իսկ այսօր Ս. Հարություն եկեղեցին մեծ համայնք ունի: Սուրբ Ծննդյանը հաջորդող օրերին, ինչպես բազմաթիվ այլ ընտանիքներում, Սարգսյանների տանը ևս տնօրհնեքի արարողություն էր:

Alt

Ավարտվեց «Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը


Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացավ Քշիշտոֆ Պենդերեցկու հետ: Այս համերգով ավարտվեց Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը: Աշխարհահռչակ կոմպոզիտորի, դիրիժորի 80-ամյա հոբելյանի առիթով Երևանում կազմակերպվեց 4 համերգ:

Alt

«Մանանա» ծրագրի երիտասարդների այցելությունն անապահով ընտանիքներ


Մայր Աթոռի Մանանա» երիտասարդական քրիստոնեական ծրագիրը 4 տարվա ընթացքում համախմբել է հարյուրավոր երիտասարդների: Ամանորի նախօրեին նրանք կազմակերպում են ձեռքի աշխատանքի ցուցահանդես-վաճառք և ստացված հասույթով, Ձմեռ պապի ու Ձյունանուշի ուղեկցությամբ, այցելում անապահով ընտանիքների երեխաներին:

Alt

Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հունվարի 13-ը եկեղեցական օրացույցում Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է: Մայր Տաճարում պատարագիչը լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էր:

Alt

Վեհափառ Հայրապետի նվերները սիրիահայ մանուկներին


Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը տոներին ընդառաջ այցելում է հանրակրթական դպրոցներ, հանդիպում սիրիահայ աշակերտներին, փոխանցում Վեհափառ Հայրապետի նվերները: Ծրագրի իրականացմանն աջակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը:

Alt

«Ձմեռ պապն իմ տանը» ծրագրի մեկնարկը Աշտարակում


Ամանորյա տոներից առաջ մեկնարկեց Ձմեռ պապն իմ տանը» ծրագիրը: Արագածոտնի թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ու ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Զանգակատուն» բարեգործական հասարակական կազմակերպությունը Աշտարակ քաղաքում բացեց Սբ. Մարիանե» կենտրոնը: Կենտրոնը հոգևոր ու սոցիալական օգնություն է տրամադրում անապահով ընտանիքների երեխաներին:

Alt

Պետություն և լեզու, մաս 5-րդ


Լեզվի մասին տարածված կարծիք կա, որ այն, որպես անհատական և ազգային ինքություն խորքային բաղադրիչ, նպաստում է ազգային պետության կայացմանը: Իսկ ինչպե՞ս է պետությու՛նն ազդում լեզվի զագացման և կարգավիճակի վրա: Թեման քննարկում են բանասիրական գիտ. դոկտոր Արմեն Պետրոսյանը և պատմական գիտ. դոկտոր, մշակութաբան Համլետ Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: