Alt

Հայ եկեղեցական մշակույթը ներկայացվել է Բուխարեստի միջազգային գիտաժողովում


Բուխարեստում տեղի ունեցած ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովում առանձնահատուկ տեղ էր հատկացված հայ եկեղեցական մշակույթին: Թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանն ու Հայաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Ֆրանսիայից և Ուկրաինայից ժամանած գիտնականները զեկույցներ ներկայացրեցին Հայ եկեղեցու հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության անցյալի ու ներկայի մասին:

Alt

Վերակառուցվել և օծվել է Բերքաբերի Ս. Գևորգ եկեղեցին


Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները եկեղեցական արարողություններին մասնակցելու համար այլևս ստիպված չեն լինի Իջևան հասնել: Նորայր Արզումանյանի նախաձեռնությամբ և Ժիրայր ու Սիրանույշ Կանելների բարերարությամբ վերակառուցվել է գյուղի Ս. Գևորգ եկեղեցին:
Թեմակալ առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը քահանայաց դասի հետ միասին նախ դռնբացեքի արարողություն է կատարել, ապա՝ օծել նորաբաց աղոթատունը:

Alt

Հաղարծնի վանական համալիրի վերաբացումը


Հաղարծնի վանական համալիրի նորոգումն ավարտված է: Այսօր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ վանական համալիրի վերաբացումը: Արարողությանը մասնակցեու համար Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան էր ժամանել Շարժայի կառավարիչ, Շեյխ Դոկտոր Սուլթան Բեն Մոհհամադ Ալ-Քասսիմիի ներկայացուցիչ Համիդ Դիա Ջաֆարը` տիկնոջ հետ: Համալիրի վերականգնման ամբողջական ծրագիրը` հինգ մլն. դոլար արժողությամբ, հովանավորել է Շեյխ Մոհհամադ Ալ-Քասսիմին: Հաղարծնում էին պաշտոնյաներ ու դիվանագետներ Հայաստանից եւ Արաբական Էմիրություններից, բազմաթիվ հյուրեր ու հավատացյալներ: Հայոց հայրապետն օրհնեց ներկաներին եւ առանձնահատուկ գնահատանքի խոսք ասաց` ուղղված Շարժայի Շեյխին:

Աշոտ Այվազյան


Երևանի Կամերային նվագախմբի երաժիշտ, թավջութակահար Աշոտ Այվազյանը երջանիկ է, որ ծնվել է Հայաստանում, ընտրել երաժշտի ուղին: Համոզված է, որ Աստված բոլորի մեջ է և, եթե որևէ մեկին ընտրել է մի գործի համար, ապա ձեռքը բռնած կանցնի նրա հետ նախանշած ճանապարհով և դժվարության պահին միայնակ չի թողնի:

Alt

Արա Ալեքյան


Ոմանց համար երկաթի թափոնը պարզապես երկաթի թափոն է, նկարիչ քանդակագործ Արա Ալեքյանի համար` մի նոր գործի սկիզբ, ներշնչանքի աղբյուր: Պարզ, սովորական, բոլորիս ճանաչած երկաթը քանդակագործի արվեստանոցից դուրս է գալիս որպես արվեստի գործ: Արվեստագետն էլ իր նյութերի նման պարզ է, և, միևնույն ժամանակ, ամուր ու հաստատուն՝ հավատքի մեջ: Աստված իմ մեջ» հաղորդաշարում քանդակագործը հիշում է իր մանկությունը, կյանքի ու ինքնաճանաչման ճանապարհը:

Alt

Արա Գևորգյան


Կոմպոզիտոր Արա Գևորգյանը հիշում է, որ փոքր հասակում հաճախ էր եկեղեցի այցելում, մասնակցում պատարագների: Պապիկը ծխական խորհրդի անդամ էր, տատիկը երգում էր Ս. Հովհաննես եկեղեցում: Սակայն հավատքի իրական զորությունը զգաց, երբ անսպասելի կորցրեց մորը`ճանաչված ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանին։ Եթե հավատում ես Աստծո գոյությանը, ուրեմն պիտի հավատաս նաև հավերժական կյանքին»,-հավատացած է կոմպոզիտորը:

Սուրբ Գրքի ճանապարհը


1710թ.-ին Պոլսում տպագրված Ավետարանը ժողովուրդն ավանդաբար անվանել է Պապեյ Նարեկ»: Հաճախ այն շփոթել են Նարեկացու Մատյանի» հետ: Շատերը զարմանքով են բացահայտել, որ գիրքն Ավետարան է: Հրաշագործ գիրքը երկար ու հետաքրքիր ճանապարհ է անցել, մինչև վերջնական վայրում հանգրվանելը: Հաղորդման մասնակիցները պատմում են Պոլսի Ավետարանի անցած ճանապարհի ու հրաշագործությունների մասին: Ներկայացված են նաև այն բնակավայրերն ու ընտանիքները, որտեղ եղել է Ավետարանը:

 

Alt

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն


Հաղորդումը պատմում է Իզմիրլյան» բժշկական կենտրոնի (նախկին Պրոկտոլոգիայի ինստիտուտ) հիմնադրման պատմությունը, հաջողություննեն ու դժվարությունները: Ֆիլմը ներկայացնում է կենտրոնի ձեռքբերումները սեփականաշնորհումից ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո անցնելուց հետո. 2002թ-ի հիմնանորոգումը, 2008թ-ի նոր մասնաշենքի կառուցումը, համալրումը և բացումը:

Սիրելով կինոն


Մեր հերոսները ռեժիսոր Դիանա Կարդումյանը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն են:
Յոթ խաղարկային և երկու վավերագրական ֆիլմերի հեղինակ Դիանան ցավով նշում է, որ իր հնարավորությունների համեմատ շատ քիչ է աշխատում, խոչըդոտները շատ են: Սակայն, չնայած դրան, կինոյի հանդեպ սերն այնքան մեծ է, որ անկեղծանում է՝ ֆիլմ նկարելը մի բան է, որը պարզապես չի կարող չանել:
Րաֆֆի Մովսիսյանն էլ շատ պատահաբար է ընտրել իր մասնագիտությունը: Բայց հենց այդ պատահականության արդյունքում է, որ այսօր ունի սիրելի աշխատանք և իրեն առանց կինոյի այլևս չի պատկերացնում: Գործի բերումով տարեկան ավելի քան 400 ֆիլմ է դիտում: Կինոյի օգնությամբ Րաֆֆին փորձում է գոնե իր համար խմբագրել» այն բոլոր բացթողումները, որ կան իրական կյանքում:

 

Alt

Կինովավերագրող Շոն Մաքալլիսթերը Հայաստանում


Ժամանակակից արվեստի ինստիտուտը ներկայացրեց ականավոր բրիտանացի կինովավերագրող, Սանդենս կինոփառատոնի մրցանակակից Շոն Մաքալիսթերին: Այցի ընթացքում վավերագրողը ներկա եղավ Երևանում իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններին, անցկացրեց վարպետության դաս:

Alt

Արամ Իսաբեկյան


Աշխարհում բազմաթիվ հիանալի բաներ կան, սակայն նկարիչ Արամ Իսաբեկյանի համար երկրագնդի վրա ամենազարմանալին մարդն է՝ մտածելու, ստեղծագործելու և պարզապես ապրելու մղումներով: Նկարիչը մանկուց սիրել է ընթերցել, պատանեկան տարիքում է առաջին անգամ կարդացել Աստվածաշունչը, խորհել չարի ու բարու, կյանքի ու մահվան մասին: Մեզ հետ զրույցը հին զգացումների վերապրում ու նորերի ձևակերպում էր...

Alt

Սեմինար Ծաղկաձորում «Երիտասարդները և էկումենիզմը» թեմայով


Ի՞նչ է էկումենիկ շարժումը, ինչպե՞ս է այն ծնվել, ի՞նչ է քարոզում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, մեր եկեղեցին ի՞նչ ներդրում է ունեցել էկումենիկ շարժման մեջ: Այս հարցերի շուրջ էին երիտասարդների հետ զրուցում մեր եկեղեցու հոգևորականները եռօրյա սեմինարի ընթացքում, որն անցկացվեց Ծաղկաձորում: