Հաղարծնի վանական համալիրի նորոգումն ավարտված է: Այսօր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ վանական համալիրի վերաբացումը: Արարողությանը մասնակցեու համար Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան էր ժամանել Շարժայի կառավարիչ, Շեյխ Դոկտոր Սուլթան Բեն Մոհհամադ Ալ-Քասսիմիի ներկայացուցիչ Համիդ Դիա Ջաֆարը` տիկնոջ հետ: Համալիրի վերականգնման ամբողջական ծրագիրը` հինգ մլն. դոլար արժողությամբ, հովանավորել է Շեյխ Մոհհամադ Ալ-Քասսիմին: Հաղարծնում էին պաշտոնյաներ ու դիվանագետներ Հայաստանից եւ Արաբական Էմիրություններից, բազմաթիվ հյուրեր ու հավատացյալներ: Հայոց հայրապետն օրհնեց ներկաներին եւ առանձնահատուկ գնահատանքի խոսք ասաց` ուղղված Շարժայի Շեյխին:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Կարինե Հարությունյան
,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան2013-11-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ