|
|
Օգնենք սահմանամերձ գյուղերինԵրիտասարդություն» հասարակական կազմակերպության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդական բաժնի Հայ եկեղեցու երիտասարդական միավորման, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներկայացուցիչները հավաքվել էին համատեղ իրականացնելու Օգնենք սահմանամերձ գյուղերին» բարեգործական ակցիան: |
|
|
Մշակվել է կիրակնօրյա դպրոցների ռազմավարություն երկու տարիների համարԾաղկաձորի գրողների տանը համաժողովի էին հավաքվել կիրակնօրյա դպրոցների գործունեությունը համակարգող հոգևորականները, մանկավարժներն ու Վորլդ Վիժն կազմակերպության տարածքային զարգացման գրասենյակների ներկայացուցիչները:
|
|
|
«Վարշավյան մեղեդի» ներկայացումը Սունդուկյանի անվան թատրոնումԼեոնիդ Զորինի Վարշավյան մեղեդի» ներկայացումը վերջին տարիներին նոր շունչ է ստացել: Գլխավոր դերերում հանդես են գալիս Դմիտրի Իսաևը և Նոննա Գրիշաևան: Ներկայացումը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում էր: |
|
|
Սուրեն Սաֆարյանի գրաֆիկական աշխատանքների ռետրոսպեկտիվ ցուցադրությունըԱզգային պատկերասրահում բացվել է նկարիչ Սուրեն Սաֆարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Աշխատանքներում ճամփորդային ճեպանկարներ և էտյուդներ են, Բուդապեշտի, Նադմարոշի, Բոլոնիայի քաղաքային տեսարաններ, շենքերի, հուշարձանների ու կամուրջների ուրվանկարներ: Ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 13ը: |
|
|
Ավանդական Ջրօրհնեք Ռումինիայի հայոց Հաճկատար վանքումՌումինիայի հայոց Հաճկատար վանքը համաքրիստոնեական սրբավայր է ավելի քան 500 տարի: Ամեն ուրբաթ, ավանդույթի համաձայն, այստեղ Ջրօրհնեք է կատարվում: Քահանաներն ու հավատացյալներն աղոթում են համայնքի առողջության համար: Արարողությունը հանդիսապետում է Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: |
|
|
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի դասախոսությունը հղիության արհեստական ընդհատման խնդրի վերաբերյալԱպրել եմ ուզում» ծրագրի շրջանակում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը քրիստոենական բարոյականության տեսանկյունից մեկնաբանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային հարցերով գրասենյակի պատասխանատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
|
|
|
Գենդերային հավասարություն. քողարկված վտանգները2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքը: Օրենքի ընդուման ընթացքում հանրային քննարկումներ չեղան: Հոգևորականությունը, բազմաթիվ մշակութային և հասարակական գործիչներ պնդում են, որ այս օրենքի վերնագիրն իրականում առնչություն չունի դրա բովանդակության հետ, որը վերաբերում է գենդերին (ձեռքբերովի սեռական վարք) և գենդերային հավասարությանը: Ոմանք նույնիսկ պնդում են, որ փորձ է արվում խարխլելու ավանդական քրիստոնեական ընտանիքի հիմքերը` օրինականացնելով այլասերությունը:
|
|
|
Մարգարտե ականջօղով աղջիկըԱյս ֆիլմը կարելի է բնորոշել որպես պատմական, սիրային կամ հոգեբանական դրամա: Անկախ բնորոշումից` այն առինքնող է իր տեսակով: Այստեղ միահյուսվել են արվեստի երկու հիանալի ստեղծագործություն. Յան Վերմեերի Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը և դրա ստեղծման պատմությունը ներկայացնող Պիտեր Ուեբերի համանուն ֆիլմը: |
|
|
Կոնստանցիայի հայ համայքնըՌումինիայի Կոնստանցիա ծովափնյա քաղաքում հայերը հաստատվել են 18-րդ դարի կեսից: Ժամանակին այստեղ գրեթե 4000 հայ է ապրել, այսօր` կա ընդամենը 200 հայ: Սուրբ Մարիամ եկեղեցին տեղակայված է նախկին հայկական դպրոցի շենքում: Տեսանյութ Կոնստանցիայից: |
|
|
Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք. ամփոփումԱմփոփվեց Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը: Փակման առթիվ Հայաստանի երկրորդ քաղաքում էր Վլադիմիր Սպիվակովը և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: |
|
|
«Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով ԲուխարեստումԲուխարեստում անց է կացվել ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված հնգօրյա միջազգային գիտաժողով` Հայաստանից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից ժամանած գիտնականների մասնակցությամբ: Գիտաժողովը կազմակերպել էին Հայաստանի և Ռումինիայի մշակույթի նախարարությունները, Ռումինիայում Հայաստանի դեսպանությունն ու Ռումինական ակադեմիան` Ռումինիայի հայոց թեմի և Հայոց միության աջակցությամբ: |
|
Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու ուխտի օրըԱյսօր Ռումինիայում պաշտոնական տվյալներով գրեթե 3000, ոչ պաշտոնականով` մոտ 5000 հայ է ապրում: Նոյեմբերի 10-ին, ռումինահայությունը նշում էր Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցու ուխտի օրը: |

