Alt

Հայր Կոմիտասը խոհանոցում


Երբևէ առիթ ունեցե՞լ եք տեսնելու՝ ինչպես է հոգևորականը խոհանցում, գոգնոցը կապած տոնական ուտեստ պատրաստում: Ամանորն ամենալավ առիթն է բացահայտելու նրանց հմտությունները, որին, ասում են, ոմանք բացառիկ վարպետությամբ են տիրապետում:

Սիրելով Սուրբ Ծնունդը


Ճարտարապետ Միքայել Մկրտչյանը երկար տարիներ տոնական խաղալիքներ է պատրաստում, որոնց ընտրանին անընդհատ շատանում է: Այս տարվա նորությունը Սուրբ ծննդյան աստղն է: Միքայել Մկրտչյանի համար Սուրբ Ծնունդն ընտանիքի տոն է: Այդ օրերին գտած խաղաղությունն ու ջերմությունը նրան ուղեկցում են ողջ տարվա ընթացքում:

Alt

Խոշորագիր Ավետարան կույրերի համար


Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հրատարակել է Ղուկասի առաջին խոշորագիր Ավետարանը: Այն հասանելի է կույրերին և թույլ տեսողություն ունեցողներին:

Alt

Հասմիկ Բաղդասարյան


Երբ մարդուն շնորհք է տրվում, նա պետք է տարբերակ գտնի շնորհակալություն հայտնելու»,-կարծում է մեր հաղորդման հերոսուհին՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը: Իր տարբերակը նա գտել է. աստվածատուր ձայնի համար շնորհակալություն է հայտնում հոգևոր երգ կատարելով: Երգչուհին նաև խոստովանում է, որ հոգևոր երաժշտության միջոցով նա բացահայտում ու սիրում է աշխարհը...

Alt

«Զվարթնոց վերածննդի» մեներգիչների համույթը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը


Հայ ժողովրդական երգը ներկայացնող Զվարթնոց» մեներգիչների համույթն անցնող տարում հասցրել է հանդես գալ 23 երկրում և արժանանալ 8 մրցանակի: Հայաստանյան համերգաշարը նորաստեղծ համույթը սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Զվարթնոց» մեներգիչների համույթի հերթական համերգն էր:

Alt

Պետություն և լեզու, մաս 4-րդ


Պատմաբան Գևորգ Յազըճյանը և համակարգչային տառաստեղծ Ռուբեն Թառումյանը պետական լեզվի նկատմամբ վերաբերմունքն ուղղակիորեն կապում են ազգային ինքնության և ինքնագիտակցության հետ: Այլ երկրների կողմից իրականացվող լեզվական ու մշակութային ագրեսիան զրուցակիցները համարում են ոտնձգություն ՀՀ պետական անվտանգության նկատամամբ:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Արգենտինական ֆիլմերի փառատոն Երևանում


Դեկտեմբերի 13-ից 14-ը Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում անց է կացվել Արգենտինական ֆիլմերի փառատոն:

Alt

Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին


Կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 12-ին հիշատակի երեկո էր: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Հայաստանի պետական կամերային երգչախումբը հատուկ համերգ էր նվիրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ծրագրում հոգևոր երաժշտություն էր՝ Կոմիտաս, Իգոր Ստրավինսկի, Դավիթ Հալաջյան և Սէմյուել Բարբեր:

Alt

Հոգևոր երգերի նոր ձայնասկավառակ


Թողարկվել է Վոլոդյա սարկավագ Նաջարյանի՝ հոգևոր երգերի ձայնասկավառակը` նվիրված Զինված ոււժերի հոգևոր առաջնորդության 16-ամյակին: Վոլոդյա Սարկավագն այժմ սպասավորում է Արցախի զորամասերից մեկում:

Alt

Նոր մասունքարան՝ Մայր Աթոռի Ալեք և Մարի Մանուկյան գանձատանը


Մի քանի սուրբերի և Խաչափայտի մասունքներ պահպանող մասունքարանը երկար տարիներ Բագրեվան նահանգում սպասավորող հայ կաթոլիկ հոգևորականի է պատկանել: 1915թ. Եղեռնից հետո Միքայելյանների ընտանիքը հաստատվում է Շիրակում` իր հետ բերելով նաև նվիրական գանձը: Աիտա և Հռիփսիմե Միքայելյանները օրերս նվիրաբերեցին այն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին:

Alt

«Արևներրի» հեքիաթը շարունակվում է


1980-ականներին Հեքիաթն է կանչում» ստեղծագործության մեղեդին ամեն երեկո մանուկներին կանչում էր էկրանների մոտ: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր, խմբավար Արմեն Դիվանյանն էր:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 3-ին կոմպոզիտոր Արմեն Դիվանյանին նվիրված հուշ երեկո էր: Բեմում նրա ստեղծած Արևներ» խումբն էր:

Alt

«Աջակցություն ընտանիքներին» գիտաժողովի ամփոփում Մայր Աթոռում


Ինչպես կարելի է հոգեբանական խնդիրներ ունեցող և հատկապես բռնությունների ենթարկված մարդկանց հոգեբանական աջակցություն ցուցաբերել. Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնն ամփոփում է ծրագրի երրորդ փուլը: