Alt

Իտալացի մասնագետը Հայաստանում


Իտալացի վերականգնող Լուչիա Միացցոն սեպտեմբերի 2-21-ը Հայաստանում տեսական և գործնական դասընթացներ է անցկացրել: Հնագիտական մետաղե արտեֆակտների, հնավայրում հնագիտական գտածոների և խեցեղենի վերականգնմանը նվիրված ծրագիրը եռամսյա էր և իրականացվում էր ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011թ. կնքված համաձայնագրի հիման վրա՝ Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում» ծրագրի շրջանակում:

Պատուհան դեպի երկինք


Հաղորդումը Հայ եկեղեցու միանձնուհիներից մեկի դիմանկարն է: Նելլի Հարությունյանն ապրում է Հառիճավանքում: Իր ապրումների ու կենսակերպի մասին Նելլին մեզ պատմում է՝ շարունակելով իր սիրելի զբաղմունքը՝ սրբանկարչությունը:

Զոհաբերություն


Ո՞րն է զոհաբերության քրիստոնեական իմաստը: Ի՞նչ կարելի է զոհաբերել և հանուն ինչի՞: Զոհաբերության ի՞նչ ընկալումներ կան մեզանում: Մեկնաբանում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության միաբան Տեր Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը:

Մարդն Աստծո


Ապարան քաղաքի ծխական համայնքն անկախ Հայաստանի ամենահին և ամենազորավոր հոգևոր համայնքներից է: 1990-ականներին այն հիմնադրել է Էդվարդ սարկավագ Ֆրանգուլյանը: Նա մասնագիտությամբ ճարտարապետ էր, կնոջն ու երեխաներին թողնելով Երևանում` Էդվարդ Ֆրանգուլյանը տեղափոխվում է ծննդավայր` Ապարան, և շուրջ տասը տարի նվիրվում տեղի համայնքի կայացմանը: Նրա ջանքերով է նորոգվում Ապարանի 4-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին: Հաղորդման ընթացքում Էդվարդ սարկավագի մասին հիշում են աշակերտները, Ապարանի ներկայի հոգևոր հովիվը, Ֆրանգուլյանի այրին:

Արծաթե դրվագներ


Մեր եկեղեցիներում գործածվող ծիսական շատ պարագաների հեղինակն է քանդակադրվագող Հայկ Մխիթարյանը: Խնկամաններ, բուրվառներ, կանթեղներ, Ջրօրհնեքի խաչեր ու կաթսաներ, Ավետարանի կազմեր ու մասնատուփեր. ամեն մեկի պատրաստումը ամիսների տքնաջան աշխատանք է պահանջում: Ինչպե՞ս է դա հաղթահարում բեմանկարչի մասնագիտությամբ երիտասարդը, ո՞րն է նրա ներշնչանքի աղբյուրը: Խոստովանում է Արծաթե դրվագների» հերոսը:

24 էջ 24 ժամում


Ոմանց համար պատկերապատումը՝ կոմիքսը, պատմություն վերարտադրելու լավագույն ձև է, մյուսների համար` զուտ փիլիսոփայություն: Շատերն էլ համոզված են, որ կոմիքսը պարզունակեցված գրականություն է, խոսքի ու նկարի համադրություն: Վերջերս հայաստանյան Անգուլեմի խումբ» ոչ ֆորմալ կոմիքսային շարժման անդամները մեկնել էին Ֆրանսիա` մասնակցելու կոմիքսի ամենամեծ՝ Անգուլեմի փառատոնին: Անգուլեմից ոգեշնչված` նրանք Հայաստանում կազմակերպեցին 24-ժամյա կոմիքսի տարածաշրջանային առաջին մրցույթը:

Alt

Էդվարդ Զորիկյան


Հեղինակ- կատարող Էդվարդ Զորիկյանն աստվածայինի մասին յուրատիպ ընկալում ունի՝ նա կարծում է, որ Աստծո հետ պետք է զրուցել: Իսկ ենթադրյալ հանդիմանություններին, թե դա անթույլատրելի հավակնություն է, պատասխանում է՝ չէ՞ որ ես Նրա մասնիկն եմ...

Տաճարի խորհրդաբանությունը. մաս 1-ին


Ինչու՞ է Քրիստոնեական եկեղեցու կարևորագույն ծեսը` Ս. պատարագը, մատուցվում տաճարում, ինչպե՞ս պետք է հավատացյալը պատրաստվի Պատարագին: Եկեղեցական շինությունների կառուցման պատմությունը, աղոթավայրի խորհրդաբանությունն ու նշանակությունն է մեկնում Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Alt

Էստոնիայի Հորտուս Մուզիկուս անսամբլը Հայաստանում


Մայիսի 11-ին մեկնարկեց Բոլորը գնում են Երևան» խորագրով ժողովրդական դիվանագիտության առաքելության» նախաձեռնությունը: Հայաստան են ժամանել շուրջ 600 արտասահմանցի հյուրեր` մտավորականներ ու մշակույթի գործիչներ: Նրանցից 350-ը Էստոնիայից են: Երևանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում ելույթ ունեցան էստոնական Հորտուս Մուզիկուս անսամբլը, երգիչ Տինիս Մյագին, դաշնակահար Ալեքսեյ Բոտվինովը և թավջութակահար Բորիսլավ Ստրուլևը:

Alt

Արտակ Ղուլյան


Եկեղեցաշինության արդի խնդիրները, հայկական ճարտարապետական կոթողների պատմությունն ու տեսությունը` Արտակ Ղուլյանի դիտանկյունից: Ֆիլմում ներկայացված են ճարտարապետի նախագծած եկեղեցիներն ու կառույցները Հայաստանում ու տարբեր երկրներում:
Պատմաճարտարապետական կոթողը մեր հարստությունն է ու մեր այցեքարտը: Ինչի՞ն ենք մե´նք ձգտում երբ աշխարհում այսօր կան անգամ աբստարկտ լուծումներով եկեղեցիներ, իսկ Ռուսաստանը կողմնակից է բացառապես ավանդականին:
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը լուրջ ու ծանրակշիռ հայկական ներկայություն է: Ուր կան մեծ ու փոքր եկեղեցիներ, Ռուսաստանի հայոց թեմի Առաջնորդարանը, մշակութային, կրթական հաստատություններ, ու նաև հյուրատուն: Ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ այդ կառույցը Ճարտարապետ Արտակ Ղուլյանի գործերից մեկն է:

Alt

Մշակների առակը


Արան, Մանվելը և Նարեկը համադասարանցիներ են: Մանվելը և Նարեկը համակրում են նույն աղջկան և նրանց միջև լուռ մրցակցություն կա: Չորսն էլ, որպես կամավոր, մասնակցում են եկեղեցու օժանդակությամբ կարիքավոր ընտանիքների համար կառուցվող տան շինարարությանը: Տեր հայրը նկատում է Մանվելի բացակայությունը և ընկերներից իմանում, որ նա դպրոցում ցածր գնահատականի պատճառով նեղսրտել է իրենցից: Քահանան այցելում է տղային և պատմում մշակների առակը ...

Alt

Հանրակրթության ճգնաժամ


Ի՞նչ մտակեցվածք է ձևավորում ժամանակակից հանրակրթական դպոցը, ի՞նչ արժեբանություն է դրված դաստիարակության հիմքում, ո՞րն է արդի հայ դպրոցի մոդելը: Մտքի ճգնաժամ» թեմայի շրջանակում հանրակրթության ոլորտի խնդիրներին են անդրադառնում ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և ծրագրավորող Արամ Ապատյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: